ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
20 հունիսի 2024 թվականի N 192-Ն
ՍՈՒՐ ԴԻՍԵՄԻՆԱՑՎԱԾ (ՏԱՐԱԾՈՒՆ) ԷՆՑԵՖԱԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել սուր դիսեմինացված (տարածուն) էնցեֆալիտով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
20.06.2024 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի հունիսի 20-ի
N 192-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՍՈՒՐ ԴԻՍԵՄԻՆԱՑՎԱԾ (ՏԱՐԱԾՈՒՆ) ԷՆՑԵՖԱԼԻՏՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը |Անվանում |
|___|_____|___________________________________________________________|
|1) |G04.0|Սուր դիսեմինացված (տարածուն) էնցեֆալիտ |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, երեխա, |Մեծահասակ |
| |դեռահաս, մեծահասակ) | |
|___|__________________________________|______________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|___|__________________________________|______________________________|
|3) |Բարդություններ (առանց բարդություն-|ԱԲ, Բ |
| |ների (ԱԲ), բարդություններով (Բ)) | |
|___|__________________________________|______________________________|
|4) |Հիվանդության փուլը (նկարագրել) |Կիրառելի չէ |
|___|__________________________________|______________________________|
|5) |Բժշկական օգնության և սպասարկման |Հիվանդանոցային պայմաններում |
| |պայմանները (բժշկական կազմակերպու- | |
| |թյունից դուրս, արտահիվանդանոցային | |
| |պայմաններում, ցերեկային ստացիոնարի| |
| |պայմաններում, հիվանդանոցային | |
| |պայմաններում) | |
|___|__________________________________|______________________________|
|6) |Բժշկական օգնության և սպասարկման |Շտապ, անհետաձգելի |
| |ծառայությունների մատուցման ձևը | |
| |(շտապ, անհետաձգելի, պլանային) | |
|___|__________________________________|______________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել |Նյարդաբան, ինֆեկցիոնիստ, |
| |մասնագետների շրջանակը) |անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ |
| | |թերապիայի մասնագետ, |
| | |համաճարակաբան |
|___|__________________________________|______________________________|
|8) |Գանգատներ |Գլխացավ, գիտակցության |
| | |մակարդակի անկում, հոգեկան և |
| | |վարքային խանգարումներ, |
| | |հիշողության կորուստ, |
| | |տեսողության խանգարումներ` |
| | |տեսադաշտի կորուստ, |
| | |հավասարակշռության և |
| | |կոորդինացիոն խանգարումներ, |
| | |զգացողության խանգարումներ, |
| | |վերջույթներում թուլություն, |
| | |շարժումների անկարողություն |
|___|__________________________________|______________________________|
|9) |Անամնեզ |Պացիենտը նշում է վարակիչ |
| | |հիվանդությունից հետո սկսված |
| | |1-2 շաբաթվա ընթացքում զարգացող|
| | |գլխացավ, սրտխառնոց, վարքային |
| | |փոփոխություններ, գիտակցության |
| | |մակարդակի անկում, |
| | |վերջույթներում թուլություն, |
| | |հավասարակշռության և |
| | |կոորդինացիայի խանգարումներ |
|___|__________________________________|______________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Գիտակցության մակարդակի անկում,|
| | |օջախային նյարդաբանական |
| | |դեֆիցիտ, հոգեկան և վարքային |
| | |խանգարումներ |
|___|__________________________________|______________________________|
|11)|Հոսպիտալացման Ցուցում |Կյանքին վտանգ սպառնացող վիճակ |
| | |և հավանական բարդություններ |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Նյարդաբան | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Ինֆեկցիոնիստ | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Համաճարակաբան | 1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|4) |Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ| - | 1 |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամադրման|Արդյունք |
| | | |քանակը | |
| | | |__________| |
| | | | ԱԲ | Բ | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|1) |Առկա չէ|Արյան ընդհանուր | 2 | 2 |Շեղումների հայտնաբերում|
| | |հետազոտություն | | | |
|___|_______|______________________|____|_____| |
|2) |Առկա չէ|Արյան բիոքիմիական | 2 | 2 | |
| | |հետազոտություն | | | |
|___|_______|______________________|____|_____| |
|3) |Առկա չէ|C-ռեակտիվ սպիտակուց | 1 | 1 | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|4) |Առկա չէ|Հակա-MOG (միելինի | 1 | 1 |Հակամարմինների |
| | |օլիգոդենդրոցիտների | | |հայտնաբերում |
| | |գլիկոպրոտեին) | | | |
| | |հակամարմիններ | | | |
|___|_______|______________________|____|_____| |
|5) |Առկա չէ|Ակվապորին-4 | 1 | 1 | |
| | |հակամարմիններ | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|6) |Առկա չէ|Ուղեղ-ողնուղեղային | 1 | 1 |Շեղումների հայտնաբերում|
| | |հեղուկի քննություն | | | |
| | |(ընդհանուր կլինիկական)| | | |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|7) |Առկա չէ|Գլխուղեղի կամ | 1 | 1 |Հիպերինտենսիվ օջախների |
| | |ողնուղեղի միջուկամագ- | | |հայտնաբերում` T2-FLAIR |
| | |նիսային-ռեզոնանսային | | |ռեժիմներում |
| | |տոմոգրաֆիա` | | | |
| | |կոնտրաստավորմամբ | | | |
|___|_______|______________________|____|_____|_______________________|
|8) |Առկա չէ|Էլեկտրաէնցեֆալոգրաֆիա | - | 1 |Ախտաբանական փոփոխու- |
| | | | | |թյունների հայտնաբերում |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
.__________________________________________________________________________.
|Հ/հ|Անվանում, |Անվանում |Չափման |Միջինաց- |Միջին |Բուժ- |Օրերի|
| |դեղաչափ, |(ջեներիկ) |միավոր |ված ցու- |օրական|ման |քանակ|
| |դեղաձև, | | |ցանիշ` |չափա- |կուրսի| |
| |փաթեթավորում | | |տրամադր- |քանակ |միջին | |
| | | | |ման հա- | |չափա- | |
| | | | |ճախակա- | |քանակ | |
| | | | |նություն | | | |
|___|_______________|_______________|________|_________|______|______|_____|
|1) |Մեթիլպրեդնիզո- |Մեթիլպրեդնիզո- |ապակե |Մեկ փաթեթ|1000 |4000 |3-5 |
| |լոն (մեթիլպրեդ-|լոն (մեթիլպրեդ-|սրվակ |օրը 1 | | |օր |
| |նիզոլոն |նիզոլոն | |անգամ | | | |
| |նատրիումի |նատրիումի | | | | | |
| |սուկցինատ) |սուկցինատ) | | | | | |
| |դեղափոշի |դեղափոշի | | | | | |
| |լիոֆիլիզացված |լիոֆիլիզացված | | | | | |
| |մ/մ և ն/ե |մ/մ և ն/ե | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |լուծույթի |լուծույթի | | | | | |
| |1000մգ |1000մգ | | | | | |
|___|_______________|_______________|________|_________|______|______|_____|
|2) |Մեթիլպրեդնիզո- |Մեթիլպրեդնիզո- |դեղահա- |3 հաբ օրը|24 |804 |6-8 |
| |լոն 16մգ |լոն 16մգ |տեր |1 անգամ | | |շաբաթ|
| | | | | | | | |
| | | | |Դոզայի | | | |
| | | | |նվազեցում| | | |
| | | | |ըստ | | | |
| | | | |սխեմայի | | | |
.__________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Կիրառելի չէ | - | - |
._____________________________________________________________________.
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Ջավեդ Ա, Խան Օ, Սուր դիսսեմինացված էնցեֆալոմիելիտներ. Կլինիկական նյարդաբանության ձեռնարկ/Javed A, Khan O. Acute disseminated encephalomyelitis. Handb Clin Neurol. 2014;123:705-17. doi: 10.1016/B978-0-444-53488-0.00035-3. PMID: 25015513; PMCID: PMC7151857.
Պաշտոնական հրապարակման օրը` 3 հուլիսի 2024 թվական: