ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
29 ապրիլի 2024 թվականի N 151-Ն
ԵՂՋԵՐԵՆՈՒ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԴԻՍՏՐՈՖԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել եղջերենու ժառանգական դիստրոֆիայով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
29.04.2024 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի ապրիլի 29-ի
N 151-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԵՂՋԵՐԵՆՈՒ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԴԻՍՏՐՈՖԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ |Կոդը | Անվանում |
|______|_________|____________________________________________________|
|1) |H18.5 |Եղջերենու ժառանգական դիստրոֆիա |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ (նորածին, |Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ|
| |երեխա, դեռահաս, մեծահասակ) | |
|____|_____________________________|__________________________________|
|2) |Սեռ (արական, իգական) |Արական, իգական |
|____|_____________________________|__________________________________|
|3) |Բարդություններ (առանց բարդու-|ԱԲ, Բ |
| |թյունների (ԱԲ), բարդություն- | |
| |ներով (Բ)) | |
|____|_____________________________|__________________________________|
|4) |Հիվանդության փուլը |Կիրառելի չէ |
| |(նկարագրել) | |
|____|_____________________________|__________________________________|
|5) |Բժշկական օգնության և սպա- |Ցերեկային ստացիոնարի պայմաններում,|
| |սարկման պայմանները (բժշկական |արտահիվանդանոցային պայմաններում |
| |կազմակերպությունից դուրս, | |
| |արտահիվանդանոցային պայման- | |
| |ներում, ցերեկային ստացիոնարի | |
| |պայմաններում, հիվանդանոցային | |
| |պայմաններում) | |
|____|_____________________________|__________________________________|
|6) |Բժշկական օգնության և սպա- |Պլանային, շտապ, անհետաձգելի |
| |սարկման ծառայությունների | |
| |մատուցման ձևը (շտապ, | |
| |անհետաձգելի, պլանային) | |
|____|_____________________________|__________________________________|
|7) |Կիրառման շրջանակը (նշել մաս- |Ակնաբույժ |
| |նագետների շրջանակը) | |
|____|_____________________________|__________________________________|
|8) |Գանգատներ |Տեսողության վատացում, արցունքահո- |
| | |սություն, օտար մարմնի զգացում, |
| | |կարմրություն |
|____|_____________________________|__________________________________|
|9) |Անամնեզ |Ընտանեկան ժառանգական անամնեզ, |
| | |բազմակի ռեցիդիվող էրոզիաներ, կատա-|
| | |րակտի կապակցությամբ տարած վիրահա- |
| | |տություն |
|____|_____________________________|__________________________________|
|10) |Զննման արդյունք/Ցուցում |1) Բիոմիկրոսկոպիայի` ճնշող մեծա- |
| | |մասնությունը բիլատերալ, սիմետրիկ |
| | |Էպիթելիալ և սուբէպիթելիալ դիստրո-|
| | |ֆիաներ. |
| | |ա. Էպիթելի բազալ թաղանթի դիստրո- |
| | |ֆիա` Epithelial basement membrane |
| | |dystrophy (EBMD) ասիմետրիկ, բիլա- |
| | |տերալ, բնորոշվում է 3 հիմնական |
| | |բնութագրական նշաններով` միկրոկիս- |
| | |տաներ էպիթելում, շրջապատված քարտե-|
| | |զանման փոփոխություններով, էպիթելի |
| | |մատնահետքին նմանող գծիկների առկա- |
| | |յություն, բերում է ռեցիդիվող |
| | |էրոզիաների առաջացման, |
| | |բ. Էպիթելիալ ռեցիդիվող էրոզիաների |
| | |դիստրոֆիա` Epithelial recurrent |
| | |erosion dystrophy (ERED) էպիթելի |
| | |էրոզիա, |
| | |գ. Սուբէպիթելիալ մուցինոզ դիստրո- |
| | |ֆիա` Subepithelial mucinous |
| | |corneal dystrophy (SMCD) դիֆուզ |
| | |սուբէպիթելիալ բիլատերալ սիմետրիկ |
| | |պղտորում, բերում է ռեցիդիվող |
| | |էրոզիաների առաջացման, |
| | |դ. Մեսմանի դիստրոֆիա` Meesmann |
| | |corneal dystrophy (MECD) ինտրաէպի-|
| | |թելիալ միկրոկիստաների և վեզիկուլ |
| | |ների առկայություն, |
| | |ե. Լիշի էպիթելիալ դիստրոֆիա` Lisch|
| | |epithelial corneal dystrophy |
| | |(LECD) մոխրագույն, փետուրանման |
| | |ժապավենաձև ինտաէպիթելիալ |
| | |կուտակում` շրջապատված միկրոկիստա- |
| | |ներով, |
| | |զ. Ժելատինային կաթիլաձև դիստրո- |
| | |ֆիա` Gelatinous drop-like corneal |
| | |dystrophy (GDLD) հիմնական բնութա- |
| | |գրական նշանը բազմաթիվ, փոքր, |
| | |սուբէպիթելային, ժելատինային կուտա-|
| | |կումներն են, որոնք եղջերաթաղանթին |
| | |տալիս են թթի տեսք, |
| | |2) Բոումենյան թաղանթի դիստրոֆիա- |
| | |ներ. |
| | |ա. Ռեյս-Բուկլերի դիստրոֆիա` Reis-|
| | |Bucklers corneal dystrophy (RBCD) |
| | |եղջերաթաղանթի կենտրոնական |
| | |հատվածում առկա է ցանցանման |
| | |պղտորում, բիլատերալ և սիմետրիկ, |
| | |բերում է ռեցիդիվող էրոզիաների |
| | |առաջացման, |
| | |բ. Թիել-Բենկեի դիստրոֆիա` Thiel- |
| | |Behnke corneal dystrophy (TBCD) |
| | |սուբէպիթելիալ մեղրամոմին նմանվող |
| | |պղտորում, բիլատերալ, սիմետրիկ, |
| | |բերում է ռեցիդիվող էրոզիաների |
| | |առաջացման, |
| | |3) Ստրոմալ դիստրոֆիաներ. |
| | |ա. Լատիս դիստրոֆիա` Lattice |
| | |corneal dystrophy ամիլոիդի կուտա- |
| | |կում եղջերաթաղանթի ստրոմայում փոքր|
| | |կետերի, գծերի տեսքով, որոնք եղջե- |
| | |րաթաղանթին տալիս են ջարդված ապակու|
| | |տեսք, եղջերաթաղանթը կորցնում է իր |
| | |թափանցիկությունը, բերում է ռեցի- |
| | |դիվող էրոզիաների առաջացման, |
| | |բ. Գրանուլյար դիստրոֆիա 1-ին տիպ` |
| | |Granular corneal dystrophy type 1 |
| | |հիալինի կուտակում ստրոմայում մոխ- |
| | |րագույն, հստակ եզրերով փոքր օջախ- |
| | |ների ձևով, պերֆերիկ եղջերաթաղան- |
| | |թը` թափանցիկ, բերում է ռեցիդիվող |
| | |էրոզիաների առաջացման, |
| | |գ. Գրանուլյար դիստրոֆիա 2-րդ տիպ` |
| | |Granular corneal dystrophy type 2 |
| | |կուտակվում է և հիալին և ամիլոիդ,|
| | |կլինիկական պատկերը նման է 1-ին |
| | |տիպին, բերում է ռեցիդիվող էրոզիա- |
| | |ների առաջացման, |
| | |դ. Մակուլյար դիստրոֆիա` Macular |
| | |corneal dystrophy (MCD) կերատան |
| | |սուլֆատի կուտակում ստրոմայում, |
| | |եղջերաթաղանթը լիմբից լիմբ պղտոր- |
| | |ված, կենտրոնական հատվածում երևում |
| | |են կետային ձևով պղտորումներ, |
| | |ե. Շնայդերի դիստրոֆիա` Schnyder |
| | |corneal dystrophy (SCD) բնորոշ է |
| | |խոլեստերինի և լիպիդների կուտա- |
| | |կում, ծերունական օղին նմանող |
| | |պատկեր, կենտրոնական եղջերաթաղան- |
| | |թում կրիստալներին նմանող կուտա- |
| | |կում, |
| | |զ. Բնածին ստրոմալ դիստրոֆիա` |
| | |Congenital hereditary stromal |
| | |dystrophy (CSCD) ֆիբրինոգենեզի |
| | |խանգարման պատճառով եղջերաթաղանթի |
| | |պղտորվածություն նորածնային հասա- |
| | |կից, |
| | |է. Ֆլեկ դիստրոֆիա` Fleck corneal |
| | |dystrophy (FCD) Եղջերաթաղանթի |
| | |ստրոմայի ամբողջ հաստությամբ թեփա- |
| | |նման, մանր, մոխրագույն օջախների |
| | |առկայություն, բիլատերալ է, կարող է|
| | |լինել ասիմետրիկ, |
| | |ը. Հետին ամորֆային դիստրոֆիա` |
| | |Posterior amorphous corneal |
| | |dystrophy (PACD) հետին ստրոմայի |
| | |լամելար պղտորում, կենտրոնական |
| | |եղջերաթաղանթի բարակեցում, |
| | |թ. Ֆրանսուայի կենտրոնական ամպա- |
| | |նման դիստրոֆիա` Central cloudy |
| | |dystrophy of Francois (CCDF) |
| | |պոլիգոնալ ստրոմալ մոխրագույն |
| | |պղտորումներ միմյանցից բաժանված |
| | |խաչաձև գծերով |
| | |ժ. Նախադեսցեմենտյան դիստրոֆիա` |
| | |Pre-Descemet corneal dystrophy |
| | |(PDCD) խորը ստրոմայում, անմիջապես |
| | |Դեսցեմենտյան թաղանթից առաջ մանր, |
| | |մոխրագույն, նուրբ պղտորումներ |
| | |4) Դեսցեմենտյան թաղանթի և էնդո- |
| | |թելի դիստրոֆիաներ` Descemet |
| | |Membrane and Endothelial |
| | |Dystrophies. |
| | |ա. Ֆուքսի էնդոթելիալ դիստրոֆիա` |
| | |Fuchs endothelial corneal |
| | |dystrophy (FECD), հիվանդությանը |
| | |բնորոշ է 4 աստիճան` |
| | |1-ին աստիճան` կենտրոնական գուտատա-|
| | |ների առաջացում, |
| | |2-րդ աստիճան` կենտրոնական գուտատա-|
| | |ները միաձուլված, էնդոթելիալ բջիջ- |
| | |ները կորցնում են հեքսագոնալ |
| | |կառուցվածքը, |
| | |3-րդ աստիճան` արտահայտված ստրոմալ |
| | |այտուց, էպիթելի բուլաներ, |
| | |4-րդ աստիճան` եղջերաթաղանթը պղտոր-|
| | |ված, կարող են լինել նորագոյացած |
| | |անոթներ, սուբէպիթելիալ ֆիբրոզ, |
| | |բ. Հետին պոլիմորֆային դիստրոֆիա` |
| | |Posterior polymorphous corneal |
| | |dystrophy (PPCD) ամենաբնութագրական|
| | |նշաններից է ժապավենաձև էնդոթելիալ|
| | |օջախը (խխունջի հետք), կարող է |
| | |լինել առաջային կպումներ, էնդո- |
| | |թելիալ դեկոմպենսացիայի հետևանքով |
| | |եղջերաթաղանթի պղտորում, |
| | |գ. Բնածին ժառանգական էնդոթելիալ |
| | |դիստրոֆիա` Congenital hereditary |
| | |endothelial dystrophy (CHED) |
| | |նորածնային հասակից խիստ պղտորված |
| | |կապտավուն հողապակու երանգով |
| | |եղջերաթաղանթ, նորմայից 2-3 անգամ |
| | |հաստացած, |
| | |դ. X-շղթայակցված էնդոթելիալ |
| | |դիստրոֆիա` X-linked endothelial |
| | |corneal dystrophy (XECD) կլինիկա- |
| | |կան դրսևորումներով նման է բնածին |
| | |ժառանգական էնդոթելիալ դիստրոֆիա- |
| | |յին: |
|____|_____________________________|__________________________________|
|11) |Հոսպիտալացման Ցուցում |Կիրառելի չէ |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/հ |Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը |
| | |_________________________________|
| | | ԱԲ | Բ |
|____|______________________________|_________________|_______________|
|1) |Ակնաբույժ | 1 | 1 |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
._____________________________________________________________________.
| | Լաբորատոր հետազոտություններ |
|___|_________________________________________________________________|
|Հ/Հ|Կոդը |Անվանումը |Տրամադրման |Արդյունք |
| | | |քանակը | |
| | | |____________| |
| | | |ԱԲ |Բ | |
|___|______|______________________|_____|______|______________________|
|1) |Առկա |Հյուսվածքաբանական |0.5 |0.8 |Կուտակումների |
| |չէ |հետազոտություն | | |բաղադրության գնա- |
| | | | | |հատում` հիալին, |
| | | | | |ամիլոիդ և այլն |
|___|______|______________________|_____|______|______________________|
|2) |Առկա |Գենետիկական |0.4 |0.4 |Դիստրոֆիայի համար |
| |չէ |հետազոտություն | | |պատասխանատու գենի |
| | | | | |հայտնաբերում (CHST6, |
| | | | | |KRT3, KRT12, PIP5K3, |
| | | | | |SLC4A11, TACSTD2, |
| | | | | |TGFBI, UBIAD1) |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|3) |Առկա |Վիզիոմետրիա |1 |1 |Տեսողության սրության |
| |չէ | | | |որոշում, առարկայական |
| | | | | |տեսողության բացակայու-|
| | | | | |թյուն, տարբեր տեսողու-|
| | | | | |թյան սրություն |
|___|______|______________________|_____|______|______________________|
|4) |Առկա |Տոնոմետրիա |1 |1 |Ներակնային ճնշման |
| |չէ | | | |չափում |
|___|______|______________________|_____|______|______________________|
|5) |Առկա |Բիոմիկրոսկոպիա |1 |1 |Աչքի առաջային սեգմենտի|
| |չէ | | | |գնահատում |
|___|______|______________________|_____|______|______________________|
|6) |Առկա |Օֆթալմոսկոպիա |1 |1 |Ակնահատակի վիճակի |
| |չէ | | | |գնահատում |
|___|______|______________________|_____|______|______________________|
|7) |Առկա |Եղջերաթաղանթի ֆլյու- |0.8 |0.9 |Եղջերաթաղանթի ձևափո- |
| |չէ |րեսցեինային ներկում | | |խում, էրոզիայի առկա- |
| | | | | |յության դեպքում չափերի|
| | | | | |գնահատում |
|___|______|______________________|_____|______|______________________|
|8) |Առկա |Ավտոռեֆրակտոմետրիա |1 |1 |Կարճատեսության կամ |
| |չէ | | | |հեռատեսության կամ |
| | | | | |աստիգմատիզմի հայտնաբե-|
| | | | | |րում |
|___|______|______________________|_____|______|______________________|
|9) |Առկա |Կերատոտոպոգրաֆիա |1 |1 |Եղջերաթաղանթի |
| |չէ | | | |ձևափոխում |
|___|______|______________________|_____|______| |
|10)|Առկա |Տոմոգրաֆիա |0.5 |1 | |
| |չէ | | | | |
|___|______|______________________|_____|______|______________________|
|11)|Առկա |Առաջային օպտիկական |0.5 |1 |Եղջերաթաղանթի ամբողջ |
| |չէ |կոհերենտ տոմոգրաֆիա | | |երկայնքով հաստության |
| | | | | |նկարագրություն/ |
| | | | | |որոշում, այտուցի |
| | | | | |գնահատում |
|___|______|______________________|_____|______|______________________|
|12)|Առկա |Էնդոթելիալ բջիջների |0.6 |0.6 |Եղջերաթաղանթի էնդո- |
| |չէ |հաշվարկ | | |թելիալ բջիջների քանակը|
| | | | | |միավոր մակերեսում խիստ|
| | | | | |նվազած 700 և պակաս |
| | | | | |(նորմա` 1500-2000) |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
._________________________________________________________________________.
|Հ/հ|Անվանում, |Անվանում |Չափման|Միջինացված|Միջին |Բուժման |Օրերի |
| |դեղաչափ, |(ջեներիկ)|միավոր|ցուցանիշ` |օրական |կուրսի |քանակ |
| |դեղաձև, | | |տրամադրման|չափաքանակ|միջին | |
| |փաթեթավորում| | |հաճախա- | |չափաքանակ| |
| | | | |կանություն| | | |
|___|____________|_________|______|__________|_________|_________|________|
|1) |Լուբրիկանտ |Լուբրի- |ակնա- |1 |2-6 անգամ|3-5 տուփ |ամիսներ |
| | |կանտ |կաթիլ-| | | | |
| | | |ներ | | | | |
|___|____________|_________|______|__________|_________|_________|________|
|2) |Դեքսամեթազոն|Դեքսամե- |շշիկ- |0.6 |4 անգամ, |1-3 տուփ |4-12 |
| |(դեքսամեթա- |թազոն |կաթո- | |ապա | |շաբաթ |
| |զոն նատրիու-|(դեքսա- |ցիկ | |նվազող | | |
| |մի ֆոսֆատ) |մեթազոն | | |սխեմայով | | |
| |ակնակաթիլ- |նատրիումի| | | | | |
| |ներ 1մգ/մլ |ֆոսֆատ) | | | | | |
| | |ակնակա- | | | | | |
| | |թիլներ | | | | | |
| | |1մգ/մլ | | | | | |
|___|____________|_________|______|__________|_________|_________|________|
|3) |Նատրիումի |Նատրիումի|սրվակ-|0.4 |4 անգամ |3-5 տուփ |4-12 |
| |քլորիդ |քլորիդ |կաթո- | | | |շաբաթ |
| |լուծույթ |լուծույթ |ցիկ | | | | |
| |տեղային |տեղային | | | | | |
| |կիրառման |կիրառման | | | | | |
| |50մգ/մլ |50մգ/մլ | | | | | |
|___|____________|_________|______|__________|_________|_________|________|
|4) |Ֆենիլէֆրին |Ֆենիլ- |սրվակ-|0.3 |3-4 անգամ|2-3 տուփ |4-6 |
| |(ֆենիլէֆ- |էֆրին |կաթո- | | | |շաբաթ |
| |րինի հիդրո- |(ֆենիլ- |ցիկ | | | | |
| |քլորիդ) |էֆրինի | | | | | |
| |ակնակաթիլ- |հիդրո- | | | | | |
| |ներ 25մգ/մլ |քլորիդ) | | | | | |
| | |ակնակա- | | | | | |
| | |թիլներ | | | | | |
| | |25մգ/մլ | | | | | |
|___|____________|_________|______|__________|_________|_________|________|
|5) |Ֆլյուորոմե- |Ֆլյուորո-|կաթո- |0.5 |3 անգամ |1-2 տուփ |1-2 ամիս|
| |թոլոն 1մ/մլ |մեթոլոն |ցիկ | | | | |
| | |1մ/մլ | | | | | |
|___|____________|_________|______|__________|_________|_________|________|
|6) |Տոբրամիցին |Տոբրամի- |շշիկ- |0.5 |4 անգամ |1-2 տուփ |1-2 ամիս|
| |ակնակաթիլներ|ցին |կաթո- | | | | |
| |3մգ/մլ |ակնակա- |ցիկ | | | | |
| | |թիլներ | | | | | |
| | |3մգ/մլ | | | | | |
|___|____________|_________|______|__________|_________|_________|________|
|7) |Թերապևտիկ |Թերապև- |հատ |0.8 |- |4-6 հատ |ամիսներ |
| |կոնտակտային |տիկ կոն- | | | | | |
| |լինզա |տակտային | | | | | |
| | |լինզա | | | | | |
|___|____________|_________|______|__________|_________|_________|________|
|8) |Շիճուկային |Շիճուկա- |սրվակ |0.6 |4 անգամ |4-6 հատ |ամիսներ |
| |կաթիլներ |յին կա- | | | | | |
| | |թիլներ | | | | | |
._________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/հ |Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը |
| | |____________________________|
| | | ԱԲ | Բ |
|_____|__________________________________|_____________|______________|
|1) |Ամնիոտիկ թաղանթի փոխպատվաստում | 0.5 | 0.6 |
|_____|__________________________________|_____________|______________|
|2) |Թափանցող կերատոպլաստիկա | 0.4 | 0.8 |
|_____|__________________________________|_____________|______________|
|3) |Էնդոթելիալ կերատոպլաստիկա | 0.5 | 0.1 |
|_____|__________________________________|_____________|______________|
|4) |Շերտավոր կերատոպլաստիկա | 0.2 | 0.4 |
|_____|__________________________________|_____________|______________|
|5) |Ֆոտոթերապևտիկ կերատէկտոմիա | 0.5 | 0.6 |
|_____|__________________________________|_____________|______________|
|6) |Բազալ թաղանթի միկրոպունկտուրա | 0.2 | 0.2 |
._____________________________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Էդվարդ Ջ Հոլանդ. Հեղինակ. Եղջերաթաղանթ, 2-րդ հատոր 5-րդ թողարկում/Edward J Holland MD. Author. Cornea, 2-Volume Set. 5th Edition. ISBN-13: 978-0323672405, ISBN-10: 032367240X
2. Հիմնական և կլինիկական գիտությունների Ակադեմիայի դասընթացի 8-րդ սեկցիա Արտաքին հիվանդություններ և եղջերաթաղանթ/Section 8 of the Academy's Basic and Clinical Science Course (BCSC) External Disease and Cornea
3. Կանսի ՋՋ. (2003) Կլինիկական ակնաբուժություն: Համակարգային մոտեցում. (5-րդ թողարկում). Էդինբուրգ. Բաթերվորթ Հայնմանն/Kanski, J.J. (2003). Clinical Ophthalmology: A systematic approach. (5th Edition). Edinburgh: Butterworth Heinemann
4. Վասիլիկի, Պ., Կոլբի Կ. Առաջային և ստրոմալ եղջերենու դիստրոֆիա. Ակնաբուժական սեմինարներ 23, 9-17/Vasilliki, P., Colby K. Genetics of anterior and stromal corneal dystrophies. Seminars in Ophthalmology 23, 9-17
Պաշտոնական հրապարակման օրը` 2 մայիսի 2024 թվական: