Սեղմել Esc փակելու համար:
ՎԻՏԻԼԻԳՈՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԻՏԻԼԻԳՈՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

21 հունիսի 2024 թվականի N 194-Ն

 

ՎԻՏԻԼԻԳՈՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել վիտիլիգոյով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    21.06.2024                             Ա. Ավանեսյան

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2024 թվականի հունիսի 21-ի

N 194-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՎԻՏԻԼԻԳՈՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Կոդը |Անվանում                                                   |

|___|_____|___________________________________________________________|

|1) |L80  |Վիտիլիգո                                                   |

._____________________________________________________________________.

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.

 

Ձև 1

 

._____________________________________________________________________.

|1) |Պացիենտի տարիքային խումբ (նորածին, |Երեխա, դեռահաս, մեծահասակ    |

|   |երեխա, դեռահաս, մեծահասակ)         |                             |

|___|___________________________________|_____________________________|

|2) |Պացիենտի սեռ (արական, իգական)      |Արական, իգական               |

|___|___________________________________|_____________________________|

|3) |Բարդություններ (առանց բարդություն- |ԱԲ                           |

|   |ների (ԱԲ), բարդություններով (Բ))   |                             |

|___|___________________________________|_____________________________|

|4) |Հիվանդության փուլը (նկարագրել)     |Պրոգրեսիվ փուլ` մաշկի վրա    |

|   |                                   |հստակ եզրագծերով գունաբացվող |

|   |                                   |օջախների առաջացում, որոնք    |

|   |                                   |չափերով մեծանում են և        |

|   |                                   |միաձուլվում:                 |

|   |                                   |Կայունացման փուլ` նոր օջախներ|

|   |                                   |չեն առաջանում, իսկ           |

|   |                                   |գունաբացված օջախները դադարում|

|   |                                   |են չափերով մեծանալ առնվազն 2 |

|   |                                   |տարի:                        |

|___|___________________________________|_____________________________|

|5) |Բժշկական օգնության և  սպասարկման   |Արտահիվանդանոցային           |

|   |պայմանները (բժշկական կազմակերպու-  |պայմաններում, ցերեկային      |

|   |թյունից դուրս, արտահիվանդանոցային  |ստացիոնարի պայմաններում:     |

|   |պայմաններում, ցերեկային ստացիոնարի |                             |

|   |պայմաններում, հիվանդանոցային       |                             |

|   |պայմաններում)                      |                             |

|___|___________________________________|_____________________________|

|6) |Բժշկական օգնության և  սպասարկման   |Պլանային                     |

|   |ծառայությունների մատուցման ձևը     |                             |

|   |(շտապ, անհետաձգելի, պլանային)      |                             |

|___|___________________________________|_____________________________|

|7) |Կիրառման շրջանակը (նշել            |Մաշկաբան և  վեներաբան,       |

|   |մասնագետների շրջանակը)             |էնդոկրինոլոգ, թերապևտ,       |

|   |                                   |կլինիկական հոգեբան           |

|___|___________________________________|_____________________________|

|8) |Գանգատներ                          |Մաշկի և  լորձաթաղանթների վրա |

|   |                                   |առաջացած թերգունակային բծերի |

|   |                                   |առկայություն, ինչպես նաև     |

|   |                                   |նշված հատվածներում հոնքերի,  |

|   |                                   |թարթիչների և  մազերի         |

|   |                                   |գունազրկում:                 |

|___|___________________________________|_____________________________|

|9) |Անամնեզ                            |Ժառանգական նախատրամադրվածու- |

|   |                                   |թյուն, մաշկի մեխանիկական     |

|   |                                   |վնասում, մաշկի երկարատև      |

|   |                                   |արևահարում,  նախկինում տարած |

|   |                                   |վարակիչ հիվանդություններ,    |

|   |                                   |սթրես:                       |

|___|___________________________________|_____________________________|

|10)|Զննման արդյունք/Ցուցում            |Կոպերի, շուրջակնակապճային    |

|   |                                   |հատվածում, պարանոցին, իրանին,|

|   |                                   |սեռական օրգանի վրա,          |

|   |                                   |արմնկային, ծնկան և  սրունք-  |

|   |                                   |թաթային հոդերի շրջանում,     |

|   |                                   |դաստակի և  ոտնաթաթի թիկնային |

|   |                                   |մաշկի շրջանում,              |

|   |                                   |լորձաթաղանթներին առկա են     |

|   |                                   |եզակի կամ բազմակի թերգունա-  |

|   |                                   |կային (դեպիգմենտացիոն) բծեր  |

|   |                                   |կաթնասպիտակավուն երանգի,     |

|   |                                   |տարբեր ձևի  և  չափերի, հստակ |

|   |                                   |եզրագծերով: Գունակազուրկ     |

|   |                                   |օջախներում նկատվում են       |

|   |                                   |գերգունակային մնացորդային    |

|   |                                   |օջախներ, առավելապես          |

|   |                                   |արտահայտված օջախի եզրագծով:  |

|   |                                   |Առկա են մեկ կամ մի քանի      |

|   |                                   |հալոնեվուսներ (գունակային    |

|   |                                   |նեվուս)` շրջապատված          |

|   |                                   |գունակազուրկ մաշկով:         |

|   |                                   |Օջախներում մազերի            |

|   |                                   |գունակազրկում (թարթիչ,       |

|   |                                   |հոնքեր, գլխի մազածածկ հատված,|

|   |                                   |անոթափոսեր, ցայլք):          |

|___|___________________________________|_____________________________|

|11)|Հոսպիտալացման Ցուցում              |Կիրառելի չէ                  |

._____________________________________________________________________.

 

3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 2

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Խորհրդատվության տեսակը                         |Տրամադրման քանակը|

|   |                                               |_________________|

|   |                                               |   ԱԲ   |    Բ   |

|___|_______________________________________________|________|________|

|1) |Մաշկաբան և  վեներաբան                          |   1    |    -   |

|___|_______________________________________________|________|________|

|2) |Էնդոկրինոլոգ                                   |   1    |    -   |

|___|_______________________________________________|________|________|

|3) |Թերապևտ                                        |   0.3  |    -   |

|___|_______________________________________________|________|________|

|4) |Կլինիկական հոգեբան                             |   0.1  |    -   |

._____________________________________________________________________.

 

4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի(անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

._____________________________________________________________________.

|                       Լաբորատոր հետազոտություններ                   |

|_____________________________________________________________________|

|Հ/Հ|Անվանումը                     |Տրամադրման|Արդյունք               |

|   |                              |քանակը    |                       |

|   |                              |__________|                       |

|   |                              | ԱԲ |  Բ  |                       |

|___|______________________________|____|_____|_______________________|

|1) |Արյան ընդհանուր հետազոտություն|0,5 |  -  |Շեղումների հայտնաբերում|

|___|______________________________|____|_____|_______________________|

|2) |Մեզի ընդհանուր հետազոտություն |0,3 |  -  |Շեղումների հայտնաբերում|

|___|______________________________|____|_____|_______________________|

|3) |Արյան բիոքիմիական հետազոտու-  |0,5 |  -  |Լյարդի և  երիկամների   |

|   |թյուն                         |    |     |ֆունկցիայի գնահատում   |

|___|______________________________|____|_____|_______________________|

|4) |Գլյուկոզ                      |0,5 |  -  |Ենթաստամոքսային գեղձի  |

|   |                              |    |     |ֆունկցիայի գնահատում   |

|___|______________________________|____|_____|_______________________|

|5) |Արյան շիճուկում թիրեոտրոպ     | 1  |     |Վահանաձև  գեղձի        |

|   |հորմոնի (ԹՏՀ) մակարդակի       |    |     |աուտոիմուն             |

|   |որոշում, հակաթիրեոգլոբուլինի  |    |     |հիվանդությունների      |

|   |(anti-TSH) և  հակաթիրեոիդ     |    |     |բացառում               |

|   |պերոքսիդազի (anti-TPO)        |    |     |                       |

|   |նկատմամբ հակամարմինների       |    |     |                       |

|   |որոշում                       |    |     |                       |

|_____________________________________________________________________|

|                 Գործիքային հետազոտություններ                        |

|_____________________________________________________________________|

|6) |Վուդի լամպով օջախների         | 1  |  -  |Օջախների առավել հստակ  |

|   |դիտարկում                     |    |     |սահմանազատում          |

|___|______________________________|____|_____|_______________________|

|7) |Մաշկի հյուսվածաբանական        |0,1 |  -  |Երբ կլինիկորեն հնարավոր|

|   |հետազոտություն                |    |     |չէ որոշել մաշկի        |

|   |                              |    |     |գունակազրկման տեսակը   |

._____________________________________________________________________.

 

6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:

7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 4

 

.__________________________________________________________________________.

|Հ/հ|Անվանում,       |Անվանում        |Չ/Մ     |Միջինաց-|Միջին|Բուժ- |Օրերի|

|   |դեղաչափ,        |(ջեներիկ)       |        |ված ցու-|օրա- |ման   |քանակ|

|   |դեղաձև,         |                |        |ցանիշ`  |կան  |կուրսի|     |

|   |փաթեթավորում    |                |        |տրամադր-|չափա-|միջին |     |

|   |                |                |        |ման հա- |քանակ|չափա- |     |

|   |                |                |        |ճախակա- |     |քանակ |     |

|   |                |                |        |նություն|     |      |     |

|___|________________|________________|________|________|_____|______|_____|

|1) |Մեթիլպրեդնիզոլոն|Մեթիլպրեդնիզոլոն|քսուք   |    1   |  1  |  10  |60-90|

|   |ացետոնատ 1%     |ացետոնատ 1%     |        |        |     |      |     |

|___|________________|________________|________|________|_____|______|_____|

|2) |Մեթիլպրեդնիզոլոն|Մեթիլպրեդնիզոլոն|նրբա-   |    1   |  1  |  10  |60-90|

|   |ացետոնատ 01%    |ացետոնատ 01%    |քսուք   |        |     |      |     |

|___|________________|________________|________|________|_____|______|_____|

|3) |Ակլոմետազոն     |Ակլոմետազոն     |քսուք   |    1   |  1  |  10  |60-90|

|   |դիպրոպիոնատ     |դիպրոպիոնատ     |        |        |     |      |     |

|   |0,05%           |0,05%           |        |        |     |      |     |

|___|________________|________________|________|________|_____|______|_____|

|4) |Ակլոմետազոն     |Ակլոմետազոն     |նրբա-   |    1   |  1  |  10  |60-90|

|   |դիպրոպիոնատ     |դիպրոպիոնատ     |քսուք   |        |     |      |     |

|   |0,05%           |0,05%           |        |        |     |      |     |

|___|________________|________________|________|________|_____|______|_____|

|5) |Բետամեթազոն     |Բետամեթազոն     |քսուք   |    1   |  1  |  10  |60-90|

|   |(բետամեթազոնի   |(բետամեթազոնի   |        |        |     |      |     |

|   |17-վալերատ)     |17-վալերատ)     |        |        |     |      |     |

|   |1մգ/գ           |1մգ/գ           |        |        |     |      |     |

|___|________________|________________|________|________|_____|______|_____|

|6) |Բետամեթազոն     |Բետամեթազոն     |նրբա-   |    1   |  1  |  10  |60-90|

|   |(բետամեթազոնի   |(բետամեթազոնի   |քսուք   |        |     |      |     |

|   |17-վալերատ)     |17-վալերատ)     |        |        |     |      |     |

|   |1մգ/գ           |1մգ/գ           |        |        |     |      |     |

|___|________________|________________|________|________|_____|______|_____|

|7) |Բետամեթազոն     |Բետամեթազոն     |քսուք   |    1   |  1  |  10  |60-90|

|   |(բետամեթազոնի   |(բետամեթազոնի   |        |        |     |      |     |

|   |վալերատ) 1մգ/գ  |վալերատ) 1մգ/գ  |        |        |     |      |     |

|___|________________|________________|________|________|_____|______|_____|

|8) |Կլոբետազոլ      |Կլոբետազոլ      |նրբա-   |    1   |  1  |  10  |60-90|

|   |(կլոբետազոլի    |(կլոբետազոլի    |քսուք   |        |     |      |     |

|   |պրոպիոնատ)      |պրոպիոնատ)      |        |        |     |      |     |

|   |0,5մգ/գ         |0,5մգ/գ         |        |        |     |      |     |

|___|________________|________________|________|________|_____|______|_____|

|9) |Կլոբետազոլ      |Կլոբետազոլ      |քսուք   |    1   |  1  |  10  |60-90|

|   |(կլոբետազոլի    |(կլոբետազոլի    |        |        |     |      |     |

|   |պրոպիոնատ)      |պրոպիոնատ)      |        |        |     |      |     |

|   |0,5մգ/գ         |0,5մգ/գ         |        |        |     |      |     |

|___|________________|________________|________|________|_____|______|_____|

|10)|Տակրոլիմուս 0,1%|Տակրոլիմուս 0,1%|քսուք   |    1   |  2  |  10  | 90  |

|___|________________|________________|________|________|_____|______|_____|

|11)|Տակրոլիմուս     |Տակրոլիմուս     |քսուք   |    1   |  2  |  10  | 90  |

|   |0,03%           |0,03%           |        |        |     |      |     |

|___|________________|________________|________|________|_____|______|_____|

|12)|Պիմեկրոլիմուս   |Պիմեկրոլիմուս   |նրբա-   |    1   |  2  |  10  | 90  |

|   |10մգ/գ          |10մգ/գ          |քսուք   |        |     |      |     |

|___|________________|________________|________|________|_____|______|_____|

|13)|Ամմիֆուրին 0,3% |Ամմիֆուրին 0,3% |լուծույթ|   0,3  |  1  |  10  | 100 |

|___|________________|________________|________|________|_____|______|_____|

|14)|Մետոկսալեն 20 մգ|Մետոկսալեն 20 մգ|դեղահա- |   0,3  |  2  |  10  | 100 |

|   |                |                |տեր     |        |     |      |     |

.__________________________________________________________________________.

 

8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

2) Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 5

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Բժշկական ծառայության տեսակը                    |Տրամադրման քանակը|

|   |                                               |_________________|

|   |                                               |   ԱԲ   |   Բ    |

|___|_______________________________________________|________|________|

|1) |Նեղշերտ միջինալիք ուլտրամանուշակագույն թերապիա |  0,5   |   -    |

|   |311 նմ                                         |        |        |

|___|_______________________________________________|________|________|

|2) |Լայնաշերտ միջինալիք ուլտրամանուշակագույն       |  0,5   |   -    |

|   |թերապիա 280-320 նմ                             |        |        |

|___|_______________________________________________|________|________|

|3) |Ուլտրամանուշակագույն էքսիմեռ լազերով           |  0,5   |   -    |

|   |ճառագայթում 308 նմ                             |        |        |

|___|_______________________________________________|________|________|

|4) |Երկարալիք ուլտրամանուշակագույն լույսով         |  0,5   |   -    |

|   |ճառագայթում 320-400 նմ                         |        |        |

._____________________________________________________________________.

 

10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

1. https://www.uptodate.com/contents/vitiligo-pathogenesis-clinical- features-and-diagnosis?search=vitiligo&source=search_result&selectedTitle= 2~108&usage_type=default&display_rank=2

 

Պաշտոնական հրապարակման օրը` 3 հուլիսի 2024 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
21.06.2024
N 194-Ն
Հրաման