27.11.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
13 նոյեմբերի 2025 թվականի N 144-Ն
ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել Արտաթոքային տուբերկուլոզով մինչև 18 տարեկան պացիենտի վարման գործելակարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված Առողջապահության նախարարի 2025 թվականի նոյեմբերի 13-ի N 144-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ԱՐՏԱԹՈՔԱՅԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶՈՎ ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.
| Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
| 1) |
A16.5 |
Տուբերկուլոզային պլևրիտ`առանց մանրէաբանական կամ հյուսվածաբանական հետազոտությունների հաստատման: Թոքամզի (պլևրայի) տուբերկուլոզ, Տուբերկուլոզային` էմպիեմա,պլևրիտ` ԱՀՃ (առանց մանրէաբանորեն և հյուսվածաբանորեն հաստատման) Բացառությամբ` տուբերկուլոզային պլևրիտի` առաջացած շնչառական օրգանների առաջնային տուբերկուլոզի դեպքում (A16.7) |
| 2) |
A17 |
Նյարդային համակարգի տուբերկուլոզ |
| 3) |
A17.0 |
Տուբերկուլոզային մենինգիտ (G01): Ուղեղի թաղանթների տուբերկուլոզ (գլխուղեղի, ողնուղեղի):Տուբերկուլոզային լեպտոմենինգիտ |
| 4) |
A17.1 |
Մենինգեալ տուբերկուլոմա (G07): Ուղեղային թաղանթների տուբերկուլոմա |
| 5) |
A17.8 |
Նյարդային համակարգի այլ տեղակայումներով տուբերկուլոզ. գլխուղեղի տուբերկուլոմա (G07) ողնուղեղի տուբերկուլոզ (G07), գլխուղեղի տուբերկուլոզային` թարախակույտ (աբսցես) (G07), մենինգոէնցեֆալիտ (G05.0), միելիտ (G05), պոլինևրոպաթիա (G63.0) |
| 6) |
A17.9 |
Նյարդային համակարգի տուբերկուլոզ` չճշտված |
| 7) |
A18.0 |
Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզ. Տուբերկուլոզ` կոնք-ազդրային հոդի (М01.1 ), ծնկան հոդի (М01.1 ), ողնաշարի (М49.0 ), Տուբերկուլոզային` հոդաբորբ (М01.1), մաստոիդիտ (H75.0 ), ոսկրի մեռուկ (նեկրոզ) (М90.0 ), օստեիտ (М90.0), օստեոմիելիտ (М90.0), սինովիտ (М68.0), տենոսինովիտ (М68.0) |
| 8) |
A18.1 |
Միզասեռական օրգանների տուբերկուլոզ. Տուբերկուլոզ` միզապարկի (N33.0 ), արգանդի պարանոցի (N74.0), երիկամների (N29.1), արական սեռական օրգանների (N51), միզուկի (N29.1.-) |
| 9) |
A18.2 |
Ծայրամասային (պերիֆերիկ) տուբերկուլոզային լիմֆադենոպաթիա, տուբերկուլոզային ադենիտ , բացառությամբ` ավշահանգույցների տուբերկուլոզի` ներկրծքայինի (A15.4, A16.3), միջընդերայինի և հետորովայնայինի (A18.3), տուբերկուլոզային տրախեոբրոնխային ադենոպաթիայի (գեղձախտության) (A15.4, A16.3) |
| 10) |
A18.3 |
Աղիների, որովայնի և միջընդերային ավշային (լիմֆատիկ) հանգույցների տուբերկուլոզ. Տուբերկուլոզ` հետանցքի և ուղիղ աղիքի (K93.0 ), աղիների (հաստ), (բարակ) (K93.0), հետորովայնամզային ավշահանգույցների. Տուբերկուլոզային` ասցիտ, էնտերիտ (K93.0), պերիտոնիտ (K67.3 ) |
| 11) |
A18.4 |
Մաշկի, ենթամաշկային բջջանքի տուբերկուլոզ` էրիթեմա կարծրացած տուբերկուլոզային, Գայլախտ` խոցային, սովորական` ԱՀՃ, Կոպի (Н03.1*),սկրոֆուլոդերմա: Բացառությամբ` կարմիր գայլախտի (L93.-), համակարգային կարմիր գայլախտի (M32.-) |
| 12) |
A18.5 |
Աչքի տուբերկուլոզ. Տուբերկուլոզային` խորիոռետինիտ (Н32.0), էպիսկլերիտ (Н19.0), ինտերստիցիալ կերատիտ (Н19.2 ), իրիդոցիկլիտ (Н22.0 ), կերատոկոնյուկտիվիտ (ինտերստիցիալ), (ֆլիկտենուլոզ) (Н19.2), բացառությամբ` կոպի տուբերկուլոզային սովորական գայլախտի (A18.4) |
| 13) |
A18.6 |
Ականջի տուբերկուլոզ` տուբերկուլոզային միջին ականջաբորբ (Н67.0), բացառությամբ` տուբերկուլոզային մաստոիդիտի (A18.0) |
| 14) |
A18.7 |
Մակերիկամի տուբերկուլոզ` Ադդիսոնյան հիվանդություն` տուբերկուլոզային (E35.1 ) |
| 15) |
A18.8 |
Ճշտված այլ օրգանների տուբերկուլոզ ` էնդոկարդիտ (I39.8 ), միոկարդիտ (I41.0 ), կերակրափողի (K23.0 ), պերիկարդիտ (I32.0 ), վահանագեղձի (Е35.0 ): Գլխուղեղի անոթների տուբերկուլոզային արտերիիտ (I68.1 ) |
| 16) |
A19.0 |
Սուր կորեկանման տուբերկուլոզ` մեկ հաստատված տեղակայմամբ |
| 17) |
A19.1 |
Սուր կորեկանման տուբերկուլոզ ` բազմակի տեղակայմամբ |
| 18) |
A19.2 |
Սուր կորեկանման տուբերկուլոզ ` չճշտված տեղակայմամբ |
| 19) |
A19.8 |
Կորեկանման տուբերկուլոզի այլ ձևեր |
| 20) |
A19.9 |
Կորեկանման տուբերկուլոզ ` չճշտված տեղակայմամբ |
| 21) |
B90 |
Տուբերկուլոզի հետևանքներ* |
| 22) |
B90.0 |
Կենտրոնական նյարդային համակարգի տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ* |
| 23) |
B90.1 |
Միզասեռական օրգանների տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ* |
| 24) |
B90.2 |
Ոսկրերի և հոդերի տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ* |
| 25) |
B90.8 |
Այլ ճշտված օրգանների տուբերկուլոզի հեռավոր հետևանքներ* |
* Վերոնշյալ ենթակետերից որոշները կարող են չվերաբերել նոզոլոգիական խմբին
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.Ձև 1
| 1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Նորածին, վաղ մանկական հասակ, նախադպրոցական հասակ, դեռահաս |
| 2) |
Սեռ (արական, իգական) |
Իգական, արական |
| 3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ տուբերկուլոզային մենինգիտ և մենինգոէնցեֆալիտ, ողնուղեղի և միջտողային նյարդերի ախտահարում (ողնաշարի տուբերկուլոզի դեպքում), սառը թարախակույտեր, ողնաշարի ձևախախտ, հոդերի անկիլոզ, կպչուն պերիկարդիտ, ամիլոիդոզ, թոք-սրտային անբավարարություն: |
| 4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Արտաթոքային տուբերկուլոզի փուլերը 1. Արտաթոքային տուբերկուլոզ ակտիվ փուլում: 2. Արտաթոքային տուբերկուլոզ ակտիվության մարման փուլում: |
| 5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական օգնությունը կազմակերպվում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային պայմաններում: Դեղորայքի ընդունումն իրականացվում է ուղղակի վերահսկվող բուժման (ՈՒՎԲ) միջոցով: Կախված պացիենտի կլինիկական վիճակից, սոցիալական ցուցումներից և դեղորայքային բուժման ռեժիմից, բացի ավանդական ՈՒՎԲ-ից, օգտագործվում են մարդակենտրոն բուժման վերահսկման տարբերակները` տնային այցերով բուժում, ՈՒՎԲ, ընտանիքի անդամի աջակցությամբ ՈՒՎԲ: |
| 6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Շտապ, անհետաձգելի, պլանային |
| 7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ֆթիզիատր, թոքաբան, մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, թերապևտ, կրծքային վիրաբույժ, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, ընդհանուր վիրաբույժ, մանկական վարակաբան,մանկական նյարդաբան, մանկական ներզատաբան, հոգեբույժ, ռեաբիլիտոլոգ |
| 8) |
Գանգատներ |
Ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ախորժակի և մարմնի զանգվածի կորուստ, գիշերային քրտնարտադրություն: Արտաթոքային տուբերկուլոզի դեպքում գանգատների բնույթը կախված է նաև տուբերկուլոզի տեղակայումից` հոդացավեր, ցավ ողնաշարի շրջանում, հոդերի այտուցվածություն, ցավ որովայնում, որն աստիճանաբար կենտրոնանում է աջ աճուկային շրջանում, անկայուն կղանք` փորկապություն և լուծ, միզարձակման խանգարում, արյունամիզություն, մաշկի ախտահարում, ավշահանգույցների մեծացում և ցավոտություն: |
| 9) |
Անամնեզ |
Տուբերկուլոզին բնորոշ և 8-րդ կետում ներկայացված գանգատների հիման վրա վերհուշական տվյալները հավաքելուց բացի, անհրաժեշտ է հաշվի առնել, որ մանկական տուբերկուլոզի կլինիկական դրսևորումներում կարող են լինել այսպես կոչված տուբերկուլոզի «դիմակներ», որոնք պայմանավորված են առաջնային տուբերկուլոզի զարգացման ընթացքում առաջացող իմունաբանական, հարյուրահատուկ (պարասպեցիֆիկ) փոփոխություններով: «Դիմակներ»-ը կարող են դրսևորվել սիրտ-անոթային, ներզատական, նյարդային, ստամոքս-աղիքային համակարգերի և հոդերի ախտահարումների, կամ բրոնխային ասթմայի ձևով: Համաճարակաբանական վերհուշի շրջանակներում կարևոր է «Տուբերկուլոզ» ախտորոշմամբ ինդեքս դեպքի հետ երեխայի կոնտակտի պարզաբանումը: Պետք է ճշտել ԲՑԺ պատվաստում ստացած լինելու հանգամանքը, չնայած այն չի բացառում երեխայի` տուբերկուլոզով հիվանդանալու հնարավորությունը: Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դիմադրողականությունը նվազեցնող գործոնների վրա` շաքարախտ, ՄԻԱՎ վարակ, թերսնում, իմունճնշիչ դեղերի ընդունում (օրինակ` ստերոիդներ, մետոտրեքսատ): |
| 10) |
Զննության արդյունք/Ցուցում |
Հնարավոր է հայտնաբերել մարմնի զանգվածի նվազում, գունատություն: Առաջնային տուբերկուլոզի ժամանակ զարգացող հարյուրահատուկ ավշային գեղձի բորբոքման դեպքում հայտնաբերվում են մի քանի խմբերի (հաճախ` պարանոցային, անութային և աճուկային) մեծացած ծայրամասային ավշահանգույցներ, որոնք անցավ են, ունեն փափուկ- առաձգական կազմություն և շարժուն են: Արտաթոքային տուբերկուլոզի ժամանակ պացիենտի զննության տվյալների հայտնաբերումները կախված են տուբերկուլոզի տեղակայումից:
Կենտրոնական նյարդային համակարգի տուբերկուլոզի դեպքում կարող են հայտնաբերվել մենինգիտի, տասներկու զույգ նյարդերի (III, VI, VII, IX - XII) ախտահարման նշաններ, հեմիպարեզներ, հեմիպլեգիաներ, բրադիկարդիա, զարկերակային ճնշման անկայունություն, վազոմոտոր փոփոխություններ և ակնահատակի փոփոխություններ (տեսողական նյարդի սկավառակի կանգի պատկեր, հանգուցավոր գոյացություններ):
Ոսկրային տուբերկուլոզի ժամանակ հայտնաբերվում է հոդերի ուրվագծի հարթեցում, հարհոդային հյուսվածքների այտուց, հոդերում շարժումների սահմանափակում, ցավոտություն շոշափման և առանցքային ծանրաբեռնվածության ժամանակ, ջերմաստիճանի տեղային բարձրացում, մկանների թերաճ և լարվածության նվազում, մեջքի մկանների ցավ և կարկամություն, ողերի փուշելունների ցավոտություն սեղմելիս, ողնաշարի ձևախախտ, միջտողային նյարդերի ախտահարման նշաններ, խուղակներ, «սառը թարախակույտեր», հոդերի շարժումների սահմանափակում, անկիլոզներ: ԲՑԺ-օստիտներին բնորոշ է ստորին վերջույթների ոսկորների ախտահարումը, ավելի հազվադեպ ախտահարվում են բազուկոսկրը, կրծոսկրը և այլ ոսկորներ:
Ծայրամասային ավշահանգույցների տուբերկուլոզին բնորոշ է ավշահանգույցների մեծացումը մինչև 2-4 սմ` զուգակցված հարակից փափուկ հյուսվածքների բորբոքումով: Ախտահարված հանգույցների վրա մաշկը կարմրում է, առաջանում է ծփանքի ախտանիշ: Կարող են ձևավորվել խուղակներ` լոռանման և թարախային զանգվածի արտադրությամբ: Ձևավորվում են կոպիտ, ներքաշող սպիներ:
Ներորովայնային ավշահանգույցների տուբերկուլոզի ժամանակ կարող է հայտնաբերվել որովայնի առաջային պատի լարվածություն, վքնածություն և ցավ շոշափելիս պորտի և պորտից ձախ գտնվող հատվածում: Կարող են շոշափվել միջընդերային ավշահանգույցների կոնգլոմերատներ: Տուբերկուլոզային պերիտոնիտին բնորոշ է վքնածությունը` որովայնում ցավի և դիսպեպսիկ խանգարումների ֆոնին: Էքսուդատի կուտակման ժամանակ որովայնը արտափքված է, իսկ կպումների առկայության դեպքում` ներքաշված և ասիմետրիկ: Որովայնի առաջային պատը շոշափելիս ցավոտ է և լարված, իսկ բախելիս կարող է հայտնաբերվել բթացման և հնչյունի կարճացման գոտիների հաջորդում, որոնց տեղակայումը փոխվում է` պայմանավորված մարմնի դիրքով:
Աղիների տուբերկուլոզի դեպքում որովայնի առաջային պատը շոշափման ժամանակ լարված չէ, կարող է շոշափվել սպաստիկ կծկված, ցավոտ զստաղին:
Մաշկի տուբերկուլոզին բնորոշ են տարբեր դրսևորումներ: Գայլախտային ձևը հաճախ հանդիպում է երեխաների շրջանում և արտահայտվում դեմքի, պարանոցի, կրծքավանդակի և վերջույթների մաշկի ախտահարումով, որն սկսվում է իրար մոտ դասավորված, 1-3 մմ չափերով, կարմիր (բալի գույնի` նարնջագույն երանգով) գայլախտային թմբիկների առաջացումով: Թմբիկները մեծանում և ձուլվում են` վերածվելով վահանակների, որոնց առարկայական ապակիով սեղմելիս առաջանում է խնձորի դոնդողի գույնի բիծ: Թմբիկները կարող են հետ զարգանալ` թողնելով մակերեսային սպի: Թմբիկները կարող են վերածվել ներսփռանքների` խոցոտվելով մինչև մաշկի խորը շերտերը, ենթամաշկը, մկանները և ոսկորները: Այս խոցերի տեղում ձևավորվում են կոպիտ սպիներ: Սկրոֆուլոդերման հանդիպում է երեխաների և դեռահասների շրջանում և հիմնականում ախտահարում է պարանոցի, կրծոսկրի և անութափոսի մաշկը: Սկզբում ձևավորվում են ոչ ցավոտ հանգույցներ մաշկի հաստության մեջ: Մաշկի գույնը փոխվում է կապտակարմրավունի: Հանգույցները շաբաթների ընթացքում փափկում են և բացվում` թարախային խուղակների և խոցերի ձևավորմամբ: Սկրոֆուլոդերմայի լավացման տեղում մնում են կոպիտ, երբեմն կելոիդ սպիներ:
Երիկամների տուբերկուլոզի դեպքում երբեմն հնարավոր է շոշափել ցավոտ երիկամը, կամ հայտնաբերել Պաստերնացկու դրական ախտանիշը: Տուբերկուլոզային պտկիկաբորբի ժամանակ կարող է առաջանալ երիկամային խիթ` թարախի կամ արյան մակարդուկներով միզածորանի խցանման հետևանքով:
Աչքի ախտահարումները առաջնային տուբերկուլոզի ժամանակ կարող են ունենալ ալերգիկ, հարյուրահատուկ բնույթ և դրսևորվել կերատիտով, կոնյուկտիվիտով կամ կերատոկոնյուկտիվիտով: Ախտահարումը սկսվում է սուր` լուսավախությամբ և արցունքահոսությամբ: Հայտնաբերվում է շաղկապենու և եղջերաթաղանթի այտուց ու գերարյունություն, ձևավորվում են ֆլիկտենաներ` մանր, մոխրագույն, կիսաթափանցիկ հանգույցներ: Աչքի շերտերի արյունածին ախտահարումը սկզբում ընթանում է անախտանիշ, իսկ հետո դրսևորվում է ուվեիտով կամ խորիոռետինիտով: Առաջանում են պալարանման, սպիտակադեղնավուն, 0.5-2մմ տրամագծով օջախային գոյացություններ ցանցենու և անոթենու վրա: |
| 11) |
Հոսպիտալացման ցուցում |
Մինչև 18 տարեկան ՏԲ պացիենտների «Թոքաբանության ազգաին կենտրոն» ՓԲԸ ուղեգրումն իրականացվում է հետևյալ դեպքերում.
1) վիրաբուժական միջամտության ցուցումով թոքային և արտաթոքային հաստատված ակտիվ տուբերկուլոզով պացիենտներ, ինչպես նաև տուբերկուլոզային մնացորդային փոփոխություններով վիրահատական միջամտությունների կարիք ունեցող պացիենտներ, բացառությամբ վերականգնողական բուժման,
2) պացիենտներ` արտաթոքային տուբերկուլոզի որևէ լաբորատոր կամ գործիքային
3) արտաթոքային հետազոտությամբ հիմնավոր կասկածի դեպքում` ախտորոշման ճշգրտման նպատակով, ինչպես նաև արտաթոքային կլինիկական ծանր ձևերով (մենինգոէնցեֆալիտ, ողնաշարի, ոսկրահոդային, միզասեռական օրգանների տուբերկուլոզ, պոլիսերոզիտներ և բազմօրգանային ախտահարումներ),տուբերկուլոզի ձևերի (ծայրամասային ավշային գեղձի բորբոքում, սերմնացրված տուբերկուլոզ, տուբերկուլոզային մենինգիտ) բարդություններով պացիենտներ,
4) տուբերկուլոզի հիմնավոր կասկածի դեպքում պացիենտներ` որևէ գործիքային կամ լաբորատոր ախտորոշիչ հետազոտությամբ հայտնաբերված, զուգորդված հոգեկան առողջության խնդիրներով,
5) տուբերկուլոզային բուժում ստացող պացիենտներ` հակատուբերկուլոզային դեղերի միջին և ծանր կողմնակի ազդեցություններով (տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019թ.-ի օգոստոսի 19-ի թիվ 2278-Ա հրաման),
6) Ազատազրկված անձանց մոտ ակտիվ տուբերկուլոզի հայտնաբերման դեպքում հոսպիտալացումն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի 825-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 22-ի թիվ 1628 –L հրամանի հավելված 2-ի: |
3. Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննությունը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)
Ձև 2
| Հ/Հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը |
| ԱԲ |
Բ |
| 1) |
Ֆթիզիատր |
1 |
1 |
| 2) |
Մանկաբույժ կամ ընտանեկան բժիշկ |
1 |
1 |
| 3) |
Մանկական նյարդաբան |
0,2 |
0,2 |
| 4) |
Մանկական սրտաբան |
0,2 |
0,2 |
| 5) |
Արյունաբան |
0.2 |
0.2 |
| 6) |
Մանկական վարակաբան |
0.2 |
0.2 |
| 7) |
Կրծքային վիրաբույժ |
0.1 |
0.1 |
| 8) |
Մանկական օրթոպեդ-վիրաբույժ |
0.1 |
0.1 |
| 9) |
Մանկական ընդհանուր վիրաբույժ |
0.1 |
0.1 |
| 10) |
Թոքաբան |
0.1 |
0.1 |
| 11) |
Մանկական ուռուցքաբան |
0.03 |
0.03 |
| 12) |
Մանկական ներզատաբան |
0.05 |
0.05 |
| 13) |
Նեֆրոլոգ |
0.05 |
0.05 |
| 14) |
Մանկական քիթ-կոկորդ-ականջաբան |
0.01 |
0.01 |
| 15) |
Հոգեբույժ |
0.01 |
0.01 |
| 16) |
Մաշկաբան |
0.1 |
0.1 |
| 17) |
Մանկական ռեանիմատոլոգ |
0.02 |
0.02 |
| 18) |
Ճառագայթային ախտորաշման մասնագետ / ռադիոլոգ,ՈՒՁՀ/ |
1 |
1 |
4. Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննության, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննության, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
| Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ |
| Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք |
| ԱԲ |
Բ |
| 1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն` էրիթրոցիտների նստեցման արագության որոշմամբ |
1.0 |
1.0 |
Արյան ձևավոր տարրերի քանակի (էրիթրոցիտներ, թրոմբոցիտներ, լեյկոցիտներ, նեյտրոֆիլներ), հեմոգլոբինի, ԷՆԱ-ի ցուցանիշների գնահատում |
| 2) |
Առկա չէ |
Կրեատինին |
1.0 |
1.0 |
Երիկամների ֆունկցիայի գնահատում |
| 3) |
Առկա չէ |
Միզանյութ |
1.0 |
1.0 |
Երիկամների ֆունկցիայի գնահատում |
| 4) |
Առկա չէ |
Ալանինամինատրանսֆերազ (ԱԼՏ) |
1.0 |
1.0 |
Լյարդի ֆունկցիայի գնահատում |
| 5) |
Առկա չէ |
Ասպարտատամինատրանսֆերազ (ԱՍՏ) |
1.0 |
1.0 |
Լյարդի ֆունկցիայի գնահատում |
| 6) |
Առկա չէ |
Ընդհանուր բիլիռուբին` ֆրակցիաներով |
1.0 |
1.0 |
Լյարդի ֆունկցիայի գնահատում |
| 7) |
Առկա չէ |
Արյան մեջ գլյուկոզի որոշում |
1.0 |
1.0 |
Շաքարային դիաբետ, նախա-շաքարային դիաբետ, վերահսկում և կանխարգելում |
| 8) |
Առկա չէ |
Գլիկոլիզացված հեմոգլոբին |
0.1 |
0.1 |
Որոշել արյան գլյուկոզայի բարձր մակարդակի դեպքում: |
| 9) |
Առկա չէ |
Լիպազա |
1.0 |
1.0 |
Ենթաստամոքսային գեղձի գործառույթի գնահատում |
| 10) |
Առկա չէ |
Ընդհանուր սպիտակուց |
1.0 |
1.0 |
Սպիտակուցի մակարդակի գնահատում |
| 11) |
Առկա չէ |
Մեզի ընդհանուր հետազոտություն մանրադիտակով |
1.0 |
1.0 |
Նեֆրոպաթիայի, միզային վարակի բացառում |
| 12) |
Առկա չէ |
Ալբումին |
0.2 |
0.3 |
Սպիտամիզության, այտուցների պարագայում ստուգել ցուցանիշը, հակատուբերկուլոզային դեղերի նշանակման համար |
| 13) |
Առկա չէ |
Հեպատիտ B (HBsAg) թեստ |
1.0 |
1.0 |
Հեպատիտ Բ-ով վարակվածության գնահատում |
| 14) |
Առկա չէ |
Հեպատիտ C հակամարմինների հայտնաբերման թեստ |
1.0 |
1.0 |
Հեպատիտ Ց-ով վարակվածության գնահատում |
| 15) |
Առկա չէ |
Հեպատիտ C պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդաբանությամբ |
0.3 |
0.3 |
Հեպատիտ Ց-ի ախտորոշում |
| 16) |
Առկա չէ |
ՄԻԱՎ I/II հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստ |
1.0 |
1.0 |
ՄԻԱՎ-ով վարակվածության գնահատում |
| 17) |
Առկա չէ |
C- ռեակտիվ սպիտակուց |
1.0 |
1.0 |
Բորբոքային ցուցանիշների գնահատում |
| 18) |
Առկա չէ |
Ակտիվ մասնակի թրոմբոպլաստինային ժամանակ |
1.0 |
1.0 |
Արյան մակարդելիության գնահատում |
| 19) |
Առկա չէ |
Միջազգային նորմալաված գործակից (ՄՆԳ) (INR) |
1.0 |
1.0 |
Արյան մակարդելիության գնահատում |
| 20) |
Առկա չէ |
Պրոթրոմբինային ժամանակ (PT) |
1.0 |
1.0 |
Արյան մակարդելիության գնահատում |
| 21) |
Առկա չէ |
Թրոմբինային ժամանակ (TT) |
1.0 |
1.0 |
Արյան մակարդելիության գնահատում |
| 22) |
Առկա չէ |
Ակտիվ, պարցիալ թրոմբոպլաստինային ժամանակ (APTT) |
1.0 |
1.0 |
Արյան մակարդելիության գնահատում |
| 23) |
Առկա չէ |
Ֆիբրինոգեն (FG) |
1.0 |
1.0 |
Արյան մակարդելիության գնահատում |
| 24) |
Առկա չէ |
Արյան մեջ նատրիումի որոշում |
0.2 |
0.3 |
Իոնային փոխանակության գնահատում |
| 25) |
Առկա չէ |
Արյան մեջ կալիումի որոշում |
0.2 |
0.3 |
Իոնային փոխանակության գնահատում |
| 26) |
Առկա չէ |
Արյան մեջ մագնեզիումի որոշում |
0.2 |
0.3 |
Իոնային փոխանակության գնահատում |
| 27) |
Առկա չէ |
Արյան մեջ իոնիզացված կալցիումի որոշում |
0.2 |
0.3 |
Իոնային փոխանակության գնահատում |
| 28) |
Առկա չէ |
Թիրեոտրոպ հորմոնի որոշում |
0.5 |
0.5 |
Հիպոթիրեոզի հայտնաբերման համար, QT միջակայքի երկարացման դեպքում, որոշ հակատուբերկուլոզային դեղերի կողմնակի ազդեցությունը և վահանաձև գեղձի ուղեկցող անբավարարությունը գնահատելու համար: |
| 29) |
Առկա չէ |
Լակտատդեհիդրոգենազ |
0.4 |
0.4 |
Նյութափոխանակության գնահատում |
| 30) |
Առկա չէ |
Արյան խումբ |
1.0 |
1.0 |
Արյան համատեղելիության որոշում |
| 31) |
Առկա չէ |
Ռեզուս գործոն |
1.0 |
1.0 |
Արյան համատեղելիության որոշում |
| 32) |
Առկա չէ |
Գամմա ինտերֆերոնի արտազատման թեստ |
0.5 |
0.5 |
Տուբերկուլոզով վարակվածության գնահատում |
| 33) |
Առկա չէ |
Մաշկային տուբերկուլինային փորձ (Մանթուի փորձ) |
1.0 |
1.0 |
ՏԲ-վարակվածության ախտորոշում |
| 34) |
Առկա չէ |
Ուղեղ-ողնուղեղային հեղուկի մանրէաբանական հետազոտություն` տուբերկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, պոլիմերազային շղթայական ռեակցիայով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ ուլտրա, ԳԴԿ-XDR-քարտրիջով հետազոտություն): Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով: |
0.2 |
0.3 |
Տուբերկուլոզի հաստատում, դեղերի նկատմամբ զգայունության որոշում, բուժման արդյունավետության և դեպքի համաճարակաբանական գնահատում |
| 35) |
Առկա չէ |
Ծայրամասային ավշահանգույցների նմուշաքաղի մանրէաբանական հետազոտություն տուբերկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, պոլիմերազային շղթայական ռեակցիայով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ Ուլտրա, ԳԴԿ-XDR-քարտրիջով հետազոտություն): Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով: |
0.3 |
0.4 |
Տուբերկուլոզի հաստատում, դեղերի նկատմամբ զգայունության որոշում, բուժման արդյունավետության և դեպքի համաճարակաբանական գնահատում |
| 36) |
Առկա չէ |
Այլ կենսաբանական նմուշների (թոքամզային հեղուկ, մաշկի քերուկ, մեզի նստվածք, դաշտանային արյուն, արտադրություն մաշկային խուղակից, կղանք) մանրէաբանական հետազոտություն` տուբերկուլոզի միկոբակտերիաների հայտնաբերման նպատակով` մանրադիտում (թթվակայուն բակտերիաների հայտնաբերման համար), ցանքս, պոլիմերազային շղթայական ռեակցիայով հետազոտություններ (Գեն-Էքսպերտ ուլտրա, ԳԴԿ- XDR-քարտրիջով հետազոտություն): Դեղորայքային զգայունության թեստ մոլեկուլային և ֆենոտիպային եղանակներով: |
0.3 |
0.3 |
Տուբերկուլոզի հաստատում, դեղերի նկատմամբ զգայունության որոշում, բուժման արդյունավետության և դեպքի համաճարակաբանական գնահատում |
| 37) |
Առկա չէ |
Ուղեղ-ողնուղեղային հեղուկի բջջաբանական հետազոտություն |
0.2 |
0.2 |
Տուբերկուլոզային մենինգիտի ախտորոշման ճշտում |
| 38) |
Առկա չէ |
Ուղեղ-ողնուղեղային հեղուկի կենսաքիմիական հետազոտություն |
0.2 |
0.2 |
Տուբերկուլոզային մենինգիտի ախտորոշման ճշտում |
| 39) |
Առկա չէ |
Ադենոզին դեզամինազայի թեստ |
0.2 |
0.2 |
Տուբերկուլոզային թոքամզաբորբի, ասցիտի, պերիկարդիտի տարբերակում |
| 40) |
Առկա չէ |
Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ) |
1.0 |
1.0 |
Որովայնի խոռոչի օրգանների ախտահարման գնահատում |
| 41) |
Առկա չէ |
Որովայնի խոռոչի օրգանների համակարգչային շերտագրություն (ՀՇ) առանց կոնտրաստավորման կամ կոնտրաստավորմամբ |
0.8 |
0.8 |
Որովայնի խոռոչի օրգանների ախտահարման գնահատում |
| 42) |
Առկա չէ |
Բազմաօրգան համակարգչային շերտագրություն (ՀՇ) առանց կոնտրաստավորման կամ կոնտրաստավորմամբ |
0.5 |
0.5 |
Պարենքիմատոզ օրգանների ախտահարման բացառման կամ հաստատման նպատակով |
| 43) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1.0 |
1.0 |
Սրտի ռիթմի գնահատում |
| 44) |
Առկա չէ |
Էխոսրտագրություն (ԷԽՍԳ) |
0,3 |
0,3 |
Սրտի ախտահարման գնահատում |
| 45) |
Առկա չէ |
Ծայրամասային ավշահանգույցների և այլ ախտահարված հյուսվածքների նմուշաքաղ |
0,2 |
0,2 |
Ախտորոշման հաստատման նպատակով |
6. Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
| Հ/Հ |
Դեղի հապավում |
Անվանում |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ` տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ (ըստ քաշի) |
Բուժման կուրսի միջին ժամանա- կահատված (ամիս) |
Դեղերի ընդունման օրերի թիվ շաբաթվա ընթացքում |
| Հակատուբերկուլոզային դեղեր (բոլոր դեղերի դեղաչափերը որոշվում են ըստ կգ/քաշի ` ԱՀԿ-ի ստանդարտներին համապատասխան) |
| 1. |
HRZE 75/150/400/275 |
Իզոնիազիդ 75մգ, Ռիֆամպիցին 150մգ, Պիրազինամիդ 400մգ, Էթամբուտոլ 275մգ |
Դեղահատ (կոմբինացված) |
0,8 |
1-5 |
2 |
6-7 |
| 2. |
HRZ 50/75/150 |
Իզոնիազիդ 50մգ Ռիֆամպիցին 75մգ Պիրազինամիդ 150մգ |
Դեղահատ (կոմբինացված) |
0,8 |
1-5 |
2 |
6-7 |
| 3. |
HR 75/150 |
Իզոնիազիդ 75մգ Ռիֆամպիցին 150մգ |
Դեղահատ (կոմբինացված) |
0,8 |
1-5 |
4 |
6-7 |
| 4. |
HR 50/75 |
Իզոնիազիդ 50մգ Ռիֆամպիցին 75մգ |
Դեղահատ (կոմբինացված) |
0,8 |
1-5 |
4 |
6 |
| 5. |
R |
Ռիֆամպիցին 150 մգ |
Դեղահատ |
0,2 |
1-4 |
6-18 |
6-7 |
| 6. |
Z |
Պիրազինամիդ 400մգ |
Դեղահատ |
0,2 |
1-4 |
6-18 |
6-7 |
| 7. |
E 400 |
Էթամբուտոլ 400 մգ |
Դեղահատ |
0,2 |
1-4 |
6-18 |
6-7 |
| 8. |
E 100 |
Էթամբուտոլ 100 մգ |
Դեղահատ |
0,6 |
1-4 |
6-18 |
6-7 |
| 9. |
H 100 |
Իզոնիազիդ 100 մգ |
Դեղահատ |
0,3 |
1-3 |
6 |
6-7 |
| 10. |
H 300 |
Իզոնիազիդ 300 մգ |
Դեղահատ |
0,6 |
1-2 |
6 |
6-7 |
| 11. |
P |
Ռիֆապենտին 150 մգ |
Դեղահատ |
0,6 |
8 |
6 |
7 |
| 12. |
Amk |
Ամիկացին (ամիկացինի սուլֆատ) լուծույթ ներարկման/ կաթիլաներարկման 500մգ/2մլ |
Սրվակ |
0,1 |
1-2 |
3-6 |
6 |
| 13. |
Amx/Clv |
Ամօքսիցիլին 500մգ+ Կլավուլանաթթու 125մգ |
Դեղահատ |
0,1 |
2 |
18-20 |
6-7 |
| 14. |
Bdq |
Բեդաքվիլին 100 մգ |
Դեղահատ |
0,2 |
1-4 |
6-20 |
6-7 |
| 15. |
Dlm |
Դելամանիդ 50 մգ |
Դեղահատ |
0,2 |
1-4 |
9-20 |
7 |
| 16. |
Imp/Cst |
Իմիպենեմ 500մգ+ցիլաս տատին 500 մգ փոշի ներարկման լուծույթի համար |
Սրվակ |
0,1 |
4 |
18-20 |
6-7 |
| 17. |
Lfx |
Լևոֆլօքսացին 250 մգ |
Դեղահատ |
0,2 |
1-4 |
6-20 |
6-7 |
| 18. |
Lzd |
Լինեզոլիդ 600 մգ |
Դեղահատ |
0,2 |
1 |
6-20 |
6-7 |
| 19. |
Cfz |
Կլոֆազիմին 100 մգ |
Դեղապատիճ |
0,2 |
1 |
9-20 |
6-7 օր |
| 20. |
Mfx |
Մօքսիֆլօքսացին 400 մգ |
Դեղահատ |
0,2 |
1 |
6-20 |
6-7 |
| 21. |
Pto |
Պրոթիոնամիդ 250 մգ |
Դեղահատ |
0,2 |
1-3 |
6-20 |
6 |
| 22. |
Cs |
Ցիկլոսերին 250 մգ |
Դեղահատ |
0,1 |
1-3 |
9-20 |
6-7 |
| 23. |
Pa |
Պրետոմանիդ 200 մգ |
Դեղահատ |
0,2 |
1 |
6 |
7 |
| Ախտածնական, ախտանշանային և ուղեկցող հիվանդությունների բուժման դեղեր |
| 1. |
Պիրիդօքսին 50մգ |
Դեղահատ |
1,0 |
3 |
6-18 |
6-7 |
| 2. |
Նատրիումի քլորիդ 0.9%,100մլ |
Փաթեթ |
0,9 |
4-6 |
0-1 |
7 |
| 3. |
Ֆլյուկոնազոլ 50մգ |
Դեղապատիճ |
0,2 |
3 |
0-1 |
7 |
| 4. |
Կետոպրոֆեն լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 100մգ/2մլ |
Սրվակ |
0,4 |
2 |
0-1 |
7 |
| 5. |
Ֆոսֆոլիպիդ լուծույթ ն/ե ներարկման 50ՄԳ/1 |
Սրվակ |
0,5 |
2 |
0-1 |
7 |
| 6. |
Ֆոսֆոլիպիդներ (էսենցիալ)-ԷՖԼ 300մգ |
Դեղապատիճ |
0,4 |
6 |
0-2 |
7 |
| 7. |
Օմեպրազոլ 20մգ |
Դեղապատիճ |
0,3 |
2 |
0-6 |
7 |
| 8. |
Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում) լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 500մգ/մլ |
Սրվակ |
0,6 |
3-4 |
0-1 |
7 |
| 9. |
Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 500մլ |
Փաթեթ |
0,5 |
3 |
0-1 |
7 |
| 10. |
Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ |
Սրվակ |
0,6 |
3-4 |
0-1 |
7 |
| 11. |
Նատրիումի քլորիդ, կալիումի քլորիդ, կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ կաթիլաներարկման 8,6մգ/մլ+0,3մգ/մլ+0,33մգ/մլ |
Փաթեթ |
0,5 |
2-4 |
0-1 |
7 |
| 12. |
Պրեդնիզոլոն 500 մգ |
Դեղահատ |
0,8 |
|
0-2 |
7 |
| 13. |
Էտամզիլատ լուծույթ ներարկման 250մգ/2մլ; |
Սրվակ |
0,2 |
3-4 |
0-1 |
7 |
| 14. |
Իոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ (Lactobacillus acidophilus, Bifidobacterium infantis, Enterococcus faecium) |
Դեղապատիճ |
0,4 |
6 |
0-1 |
7 |
| 15. |
Լոպերամիդ (լոպերամիդի հիդրոքլորիդ) 2մգ |
Դեղապատիճ |
0,4 |
6-8 |
0-1 |
7 |
| 16. |
Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 500մգ |
Սրվակ |
0,8 |
2 |
0-1 |
7 |
| 17. |
Ամօքսիկլավ 1000 |
Դեղահատ |
0,8 |
2 |
0-1 |
7 |
| 18. |
Ացետիլցիստեին դեղափոշի ներքին ընդունման լուծույթի 200մգ; |
փաթեթիկներ |
1,0 |
3 |
0-1 |
7 |
| 19. |
Սալբուտամոլ (սալբուտամոլ սուլֆատ) դեղաչափավորված 100մկգ/դեղաչափ |
ցողացիր շնչառման |
0,2 |
3-4 |
0-1 |
7 |
| 20. |
Ֆուրոսեմիդ 40մգ |
Դեղահատ |
0,2 |
2-4 |
0-1 |
7 |
| 21. |
Իբուպրոֆեն 400 |
Դեղահատ |
0,5 |
3-4 |
0-1 |
7 |
| 22. |
Կլեմաստին (կլեմաստինի ֆումարատ) մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի 1մգ/1մլ |
Սրվակ |
0,5 |
2 |
0-1 |
7 |
| 23. |
Քլորոպիրամին 25 մգ |
Դեղահատ |
0,5 |
3-4 |
0-2 |
7 |
| 24. |
Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ |
Սրվակ |
0,6 |
2-3 |
0-1 |
7 |
| 25. |
Գաբապենտին 300 |
Դեղապատիճ |
0,1 |
1-3 |
0-1 |
7 |
| 26. |
Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 500մլ |
Փաթեթ |
0,5 |
3 |
0-2 |
7 |
| 27. |
Դեքստրոզա լուծույթ ինֆուզիայի համար 40% |
Սրվակ |
0,5 |
3-4 |
0-1 |
7 |
| 28. |
Մետոկլոպրամիդ (մետոկլոպրամիդի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման ն/ե և մ/մ 5մգ/մլ |
Սրվակ |
0,8 |
3-4 |
0-2 |
6-7 |
*) Բոլոր դեղերի դեղաչափերը որոշվում են ըստ կգ/քաշի ` ԱՀԿ-ի ստանդարտներին համապատասխան
8. Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) Նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
3) Ուղեկցող հիվանդությունների առկայության պարագայում դեղերի նշանակումները կատարել ըստ համապատասխան մասնագետի ցուցման:
9. Հակատուբերկուլոզային բուժման ռեժիմները սահմանվում են Ձև 5–ում.
Ձև 5
| Հ/Հ |
Բուժման ռեժիմ |
Նշանակման ցուցում |
Բուժման տևողություն (ամիս) |
Մեկնաբանություններ |
| 1 |
2 (HRZE)/ 4(HR) |
Դեղազգայուն տուբերկուլոզ |
6 |
Այն երեխաներն ու դեռահասները, ում հիվանդությունը չի համապատասխանում ՏԲ-ի ոչ ծանր ձևերի չափանիշներին, պետք է բուժվեն ստանդարտ 6-ամսյա ռեժիմով (2HRZE/4HR) կամ արտաթոքային ՏԲ-ի ծանր ձևերի համար առաջարկվող բուժման սխեմաներին համաձայն: |
| 2 |
2 (HRZE)/ 2(HR) |
Դեղազգայուն տուբերկուլոզ |
4 |
Ռեժիմը նախատեսված է 3 ամսականից մինչև 16 տարեկան երեխաների և դեռահասների համար` տուբերկուլոզային սահմանափակ ախտահարումների դեպքում: Սահմանափակ ախտահարումներ են համարվում առանց բարդությունների ընթացող արտաթոքային տուբերկուլոզի հետևյալ կլինիկական ձևերը` ծայրամասային տուբերկուլոզային ավշագեղձաբորբ, տուբերկուլոզային թոքամզաբորբ: |
| 3 |
2 (HRZE)/10 (HR) |
Դեղազգայուն տուբերկուլոզի ծանր կլինիկական ձևեր |
12 |
Ռեժիմը նշանակվում է տուբերկուլոզային մենինգիտի, ոսկրահոդային կամ կորեկանման տուբերկուլոզի դեպքում: |
| 4 |
HRELfx |
Կայունություն, կամ անտանելիություն Z-ի նկատմամբ |
6-12 |
Նշանակվում է բոլոր ա/թ տուբերկուլոզի դեպքերում,բացառությամբ տուբերկուլոզային մենինգիտի, ոսկրահոդային կամ կորեկանման տուբերկուլոզի դեպքում: |
| 5 |
HRZLfx |
Կայունություն, կամ անտանելիություն E-ի նկատմամբ |
6-12 |
Նշանակվում է բոլոր ա/թ տուբերկուլոզի դեպքերում,բացառությամբ տուբերկուլոզային մենինգիտի, ոսկրահոդային կամ կորեկանման տուբերկուլոզի դեպքում |
| 6 |
RZE |
Կայունություն կամ անտանելիություն H-ի նկատմամբ |
6 |
Ռեժիմը նշանակվում է տուբերկուլոզային սահմանափակ ախտահարումների դեպքում: Սահմանափակ ախտահարումներ են համարվում առանց բարդությունների ընթացող արտաթոքային տուբերկուլոզի հետևյալ կլինիկական ձևերը` ծայրամասային տուբերկուլոզային ավշագեղձաբորբ, տուբերկուլոզային թոքամզաբորբ: |
| 7 |
R Z E Lfx |
Կայունություն կամ անտանելիություն H-ի նկատմամբ |
6-12 |
Նշանակվում է բոլոր ա/թ տուբերկուլոզի դեպքերում,բացառությամբ տուբերկուլոզային մենինգիտի, ոսկրահոդային կամ կորեկանման տուբերկուլոզի |
| 8 |
R Lfx Cs Lzd |
Կայունություն կամ անտանելիություն HEZ-ի նկատմամբ |
12-18 |
Ռեժիմները կարող են նշանակվել նաև H-ի նկատմամբ մոնո-կայունության դեպքում` տարածված ախտահարումների և հավանական անբարեհաջող ելքի պարագայում: |
| 9 |
R Lfx Cs Lzd Cfz |
| 10 |
Bdq Lfx Lzd Cfz (Cs) |
Կայունություն կամ անտանելիություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման պարագայում |
18-20 |
Անհատական բուժման ռեժիմ է, որի բաղադրիչները կարող են փոխարինվել լրացուցիչ դեղերով` Dlm, E, Z, PAS, Pto: E և Z-ը կարելի է օգտագործել երեխայի կամ ինդեքս-դեպքի կենսանմուշից անջատված տուբերկուլոզի միկոբակտերիաների զգայունության առկայության պարագայում: PAS և Pto-ը կիրառվում են միայն մյուս դեղերի օգտագործման անհնարինության պարագայում: Pto-ը կարելի է օգտագործել միայն երեխայի կամ ինդեքս-դեպքի կենսանմուշից անջատված տուբերկուլոզի միկոբակտերիաներում inhA մուտացիայի բացակայության պարագայում: |
| 11 |
Bdq Pa Lzd Mfx |
Կայունություն, կամ անտանելիություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման պարագայում |
6 |
BPaLM ռեժիմը կիրառելի է 14 և բարձր տարիքի դեռահասների շրջանում: Ռեժիմի կիրառման կարգավորումները սահմանված են առանձին ուղեցույցով (2): BPaLM-ը առաջին ընտրության կարճաժամկետ ռեժիմ է ռիֆամպիցին-կայուն տուբերկուլոզի բուժման համար: Ռեժիմը կիրառելի չէ կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, գեներալիզացված և սերմնացրված տուբերկուլոզի դեպքում: |
| 12 |
Bdq Lfx Lzd Cfz Cs Bdq Lfx Lzd Cfz Dlm |
Կայունություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման պարագայում |
9 |
Ռիֆամպիցին-կայուն տուբերկուլոզի բուժման կարճաժամկետ, փոփոխված ռեժիմները (ԲԿՓՌ) կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում 2020թ.-ից և բնութագրվում են բարձր արդյունավետությամբ և անվտանգության նպաստավոր բնույթով, ինչը հաստատվել է օպերացիոն հետազոտության արդյունքներով: Ռեժիմները կիրառելի չեն կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, միլիար (կորեկանման) և գեներալիզացված տուբերկուլոզի դեպքում: |
| 13 |
Bdq Lzd Dlm (Lfx) (Cfz) |
Կայունություն, կամ անտանելիություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման կամ կայունության պարագայում |
6 |
Ռեժիմը կարող է ընդլայնել 6-ամսյա բուժուման գործածումը պացիենտների այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են երեխաները, դեռահասները և հղի ու կրծքով կերակրող կանայք, ովքեր չեն կարող օգտվել ներկայումս առաջարկվող BPaLM և BpaL բուժման սխեմաներից (պրետոմանիդի համար անվտանգության և դոզավորման տվյալների բացակայության պատճառով): Ռեժիմը կարող է օգտագործվել նաև առանց ֆտորքինոլոնի (Bdq Lzd Cfz Dlm), կամ առանց կլոֆազիմինի (Bdq Lfx Lzd Dlm)` վերոնշյալ դեղերի նկատմամբ կայունության առկայության պարագայում: Ռեժիմը կիրառելի չէ կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, գեներալիզացված և սերմնացրված տուբերկուլոզի դեպքում: |
| 14 |
Bdq Lzd Mfx Z Bdq Lzd Lfx Cfz Z Bdq Lzd Lfx Dlm Z |
Կայունություն ռիֆամպիցինի նկատմամբ` ֆտորքինոլոնների նկատմամբ զգայունության պահպանման պարագայում |
9 |
Ռեժիմները նախընտրելի է կիրառել այն պացիենտների համար, ովքեր նախկինում չեն ստացել բեդաքվիլին, դելամանիդ և լինեզոլիդ (սահմանված որպես >1 ամսվա օգտագործում), իսկ հակառակ պարագայում, երբ առկա է զգայունության փորձի հուսալի արդյունքներ վերոնշյալ դեղերի նկատմամբ: Ռեժիմները կիրառելի չեն կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, գեներալիզացված և սերմնացրված տուբերկուլոզի դեպքում: Bdq-Lzd-Mfx-Z-ի կիրառումը նախընտրելի է Bdq-Lzd-Lfx-Cfz-Z-ից, իսկ Bdq-Lzd-Lfx-Cfz-Z-ի կիրառումը` Bdq-Lzd-Lfx-Dlm-Z-ից: |
| 15 |
Lfx Lzd Cfz Dlm Cs (Am) |
Կայունություն, կամ անտանելիություն ռիֆամպիցինի նկատմամբ |
18-20 |
Ռեժիմը օգտագործվում է ռիֆամպիցին-կայուն տուբերկուլոզային մենինգիտի բուժման համար: |
| 16 |
Bdq Pa Lzd |
Կայունություն, կամ անտանելիություն ռիֆամպիցինի և ֆտորքինոլոնների նկատմամբ |
6 |
BPaL ռեժիմը կիրառելի է 14 և բարձր տարիքի դեռահասների շրջանում: Բուժման տևողությունը կարող է երկարացվել մինչև 9 ամիս, եթե պացիենտի խորխի ցանքսը մնում է դրական բուժման 4-6 ամիսների ընթացքում: Ռեժիմի կիրառման կարգավորումները սահմանված են առանձին ուղեցույցով (2): Ռեժիմը կիրառելի չէ կենտրոնական նյարդային համակարգի, ոսկրահոդային, գեներալիզացված և սերմնացրված տուբերկուլոզի դեպքում: |
| 17 |
Bdq Lzd Cfz Cs Dlm |
Կայունություն կամ անտանելիություն ռիֆամպիցինի և ֆտորքինոլոնների նկատմամբ |
18-20 |
Նախա-ծայրահեղ դեղակայունությամբ տուբերկուլոզի բուժման անհատական ռեժիմ է: |
|
Բոլոր ռեժիմները |
_ |
_ |
Դեղազգայունության թեստերի արդյունքների բացակայության դեպքում, բուժման ռեժիմը որոշելիս, կարելի է հիմք ընդունել ինդեքս-դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը: |
10. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 6–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 6
| Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը |
| ԱԲ |
Բ |
| 1) |
Պլևրալ խոռոչի պունկցիա |
0.1 |
0.1 |
| 2) |
Գոտկային (լյումբալ) պունկցիա |
0.1 |
0.1 |
| 3) |
Որովայնի խոռոչի պունկցիա |
0.1 |
0.1 |
| 4) |
Ծայրամասային ավշահանգույցի նմուշառում, հեռացում կամ ասեղային ասպիրացիա |
0.2 |
0.2 |
| 5) |
Մաշկի հյուսվածքներից նմուշառում (քերուկ, բիոպտատ) |
0.1 |
0.1 |
10. Սույն հավելվածի Ձև 6–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
1. Եղիազարյան Լ., Նիկոլայան Լ. Դեղազգայուն տուբերկուլոզով պացիենտների բուժման կլինիկական ուղեցույց/ ՀՀ ԱՆ 22 . 04.2024 թիվ 2275-Լ:
2. Բազմադեղակայուն և ռիֆամպիցին-կայուն տուբերկուլոզի բուժման գործընթացում նորագույն կարճաժամկետ ռեժիմների կիրառման կլինիկական ուղեցույց/ ՀՀ ԱՆ 26.12.2023թ. թիվ 6287-Լ 2023թ.:
3. Տուբերկուլոզի վարման կլինիկական ուղեցույց, ՀՀ ԱՆ 19.08.2019 թ. թիվ 2278-Ա 2023թ 2019 թ.:
4. ВОЗ практический справочник (модуль 5). Ведение туберкулеза у детей и подростков, 2022.
ԱՀԿ գործնական ուղեցույց (մոդուլ 5). Տուբերկուլյոզի վարման childrenերի և դեռահասների մոտ, 2022:
5. Перельман М., Корякин В., Богодельникова И. Фтизиатрия, 2004.
Պերելման Մ., Կորյակին Վ., Բոգոդելնիկովա Ի. Ֆտիզիատրիա, 2004:
6. Atshemyan H. Khachatryan N. et al. The safety of modified, all-oral shorter tuberculosis regimens in Armenia. Int J Risk Saf Med.2024;35(3):287-295.
Ացեմյան Հ., Խաչատրյան Ն. և համահեղինակներ: Մոդիֆիկացված, ամբողջությամբ բանավոր կարճատև տուբերկուլյոզի բուժման սխեմաների անվտանգությունը Հայաստանում: Int J Risk Saf Med. 2024; 35(3):287-295:
7. Korotych O. Achar J. et al. Effectiveness and safety of modified fully oral nine-month treatment regimens for rifampicin-resistant tuberculosis: prospective cohort study. Lancet Infect Dis 2024 Jun 13; S1473-3099(24)00228-7. doi: 10.1016/S1473-3099(24)00228-7./ Կորոտիչ Օ. Աչար Ջ. և այլք: Ռիֆամպիցին-ռեզիստենտ տուբերկուլյոզի դեպքում ինը ամսվա լիովին բանավոր բուժման ռեժիմների մոդիֆիկացված արդյունավետությունն ու անվտանգությունը. հեռանկարային կոհորտային ուսումնասիրություն:
8. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 4: treatment - drug-resistant tuberculosis treatment, 2022 update.
ԱՀԿ համախմբված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ, Մոդուլ 4. բուժում – դեղակայուն տուբերկուլյոզի բուժում,2022թ.թարմացում:
Կորոտիչ Օ., Աչար Ջ. և համահեղինակներ: Ռիֆամպիցինին կայուն տուբերկուլյոզի դեպքում մոդիֆիկացված, ամբողջությամբ բանավոր իննամսյա բուժման սխեմաների արդյունավետությունն ու անվտանգությունը. կանխատեսիչ կոհորտային հետազոտություն: Lancet Infect Dis 2024 հունիսի 13; S1473-3099(24)00228-7. doi: 10.1016/S1473-3099(24)00228-7:
9. WHO consolidated guidelines on tuberculosis, Module 4: treatment and care, 2025 update.
ԱՀԿ համախմբված ուղեցույցներ տուբերկուլյոզի վերաբերյալ, Մոդուլ 4. բուժում և խնամք, 2025 թ. թարմացում:
Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2025 թվական:
|