ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
7 հոկտեմբերի 2024 թվականի N 302-Ն
ՀԱԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել հազով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
07.10.2024 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի հոկտեմբերի 7-ի
N 302-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ ՀԱԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի.
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Կոդը |Անվանում |
|___|______|__________________________________________________________|
|1) |R 05 |[R05] Հազ Բացառությամբ` արյունահոսությամբ ուղեկցվող հազի |
| | |(R04.2) հոգեծին հազի (F45.3) |
|___|______|__________________________________________________________|
|2) |R 04.2|Արյունախխում Արյունային խորխ Հազ` արյունահոսությամբ |
|___|______|__________________________________________________________|
|3) |T 48.3|Հակահազային դեղամիջոցներ |
|___|______|__________________________________________________________|
|4) |Y 55.3|Հակահազային միջոցներ |
._____________________________________________________________________.
2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է` ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի.
Ձև 1
._____________________________________________________________________.
|1) |Տարիքային խումբ |Երեխաներ |
|___|__________________________________|______________________________|
|2) |Սեռ |արական, իգական |
|___|__________________________________|______________________________|
|3) |Բարդություններ |առանց բարդությունների (ԱԲ), |
| | |բարդություններով (Բ) |
|___|__________________________________|______________________________|
|4) |Հիվանդության փուլը |Սուր, ձգձգվող, քրոնիկ |
|___|__________________________________|______________________________|
|5) |Բժշկական օգնության և սպասարկման |հիվանդանոցային, |
| |պայմանները/հիվանդանոցային, |արտահիվանդանոցային |
| |արտահիվանդանոցային, շտապօգնության/| |
|___|__________________________________|______________________________|
|6) |Բուժօգնության տրամադրման ձևը |Անհետաձգելի, պլանային |
| |/անհետաձգելի, պլանային/ | |
|___|__________________________________|______________________________|
|7) |Կիրառման շրջանակը |Մանկաբույժներ, մանկական |
| | |ալերգիոլոգ, թոքաբան, ինտենսիվ |
| | |թերապիա |
|___|__________________________________|______________________________|
|8) |Գանգատներ |Հազ, |
| | |Քթի փակվածություն, |
| | |Հևոց, դժվարաշնչություն, |
| | |Կրծքավանդակի ցավ, |
| | |Աճի հապաղում, |
| | |Տենդ: |
|___|__________________________________|______________________________|
|9) |Անամնեզ |Սուր սկիզբ, կատառալ |
| | |երևույթներ, ջերմության |
| | |բարձրացում, |
| | |Ասթմայի/ալերգիայի ընտանեկան |
| | |անամնեզ, |
| | |Օտար մարմին, |
| | |Տևական բնույթ, |
| | |Նախկինում հազի կրկնվող |
| | |դրվագներ: |
|___|__________________________________|______________________________|
|10)|Զննման արդյունք/Ցուցում |Աուսկուլտատիվ փոփոխություններ,|
| | |Շնչառության հաճախություն |
| | |Կրծքավանդակի ցավ: |
._____________________________________________________________________.
3. Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).
Ձև 2
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Խորհրդատվության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Թոքաբան | 0-1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|2) |Մանկական ալերգիոլոգ | 0-1 | 1 |
|___|_______________________________________________|________|________|
|3) |Ինտենսիվ թերապիայի մասնագետ | 0-1 | 1 |
._____________________________________________________________________.
4. Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը:
5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են` ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 3
._____________________________________________________________________.
| Լաբորատոր հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|Հ/Հ|Անվանումը |Տրամադրման|Արդյունք |
| | |քանակը | |
| | |__________| |
| | | ԱԲ | Բ | |
|___|_____________________________|____|_____|________________________|
|1) |Արյան ընդհանուր քննություն | 1 | 2 |Առանց շեղումների/ |
| |լեյկոֆորմուլայով | | |լեյկոցիտոզ/լեյկոպենիա/ |
| | | | |էոզինոֆիլիա |
|___|_____________________________|____|_____|________________________|
|2) |Ց-ռեակտիվ սպիտակուց | 1 | 2 |Նորմա/բարձր |
|_____________________________________________________________________|
| Գործիքային հետազոտություններ |
|_____________________________________________________________________|
|3) |Պուլսօքսիմետրիա |3-4 | 5-6 |Նորմա/դեսատուրացիա |
|___|_____________________________|____|_____|________________________|
|4) |Կրծքավանդակի ռենտգեն | - | 1 |Առանց շեղումների/ |
| |քննություն | | |թոքաբորբ/գոյացություն/ |
| | | | |սպեցիֆիկ փոփոխություններ|
|___|_____________________________|____|_____|________________________|
|5) |Սպիրոմետրիա |0-1 | 1 | |
|___|_____________________________|____|_____|________________________|
|6) |Բրոնխոսկոպիա |0-1 | 1 |Բրոնխոդիլատացիոն թեստը |
| | |0-1 | |դրական/բացասական |
| | | | |Նորմա/Օտար մարմնի |
| | | | |առկայություն |
| | | | |Նորմա/սպեցիֆիկ |
| | | | |փոփոխություններ |
|___|_____________________________|____|_____|________________________|
|7) |Կրծքավանդակի համակարգչային | | 1 | |
| |շերտագրում | | | |
._____________________________________________________________________.
6. Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը:
7. Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը).
Ձև 4
.__________________________________________________________________________.
|Հ/հ|Անվանում, |Անվանում |Չափման |Միջինաց- |Միջին |Բուժման|Օրերի|
| |դեղաչափ, |(ջեներիկ) |միավոր |ված ցու- |օրական |կուրսի |քանակ|
| |դեղաձև, | | |ցանիշ` |չափաքանակ|միջին | |
| |փաթեթավորում | | |տրամադր- | |չափա- | |
| | | | |ման հա- | |քանակ | |
| | | | |ճախակա- | | | |
| | | | |նություն | | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|1) |Նատրիումի |Նատրիումի |պլաստիկե| 3-5 | 3-5 մլ | 5-7 | 5-7 |
| |քլորիդ |քլորիդ |սրվակ | | | | |
| |լուծույթ |լուծույթ | | | | | |
| |տեղային |տեղային | | | | | |
| |կիրառման |կիրառման | | | | | |
| |50մգ/մլ |50մգ/մլ | | | | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|2) |Դիմետինդեն |Դիմետինդեն |Քթի | 2-3 | 6-8 կաթ | 5-7 | 5-7 |
| |մալեատ |մալեատ |կաթիլներ| | | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|3) |Սալբուտամոլ |Սալբուտամոլ |ալյումի-| 2-3 | 2-3 | 3-5 | 3-5 |
| |(սալբուտամոլի|(սալբուտամոլի|նե տարա | | դեղաչափ| | |
| |սուլֆատ) |սուլֆատ) | | | | | |
| |դեղակախույթ |դեղակախույթ | | | | | |
| |շնչառման |շնչառման | | | | | |
| |100մկգ/ |100մկգ/ | | | | | |
| |դեղաչափ |դեղաչափ | | | | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|4) |Դեքսամեթազոն |Դեքսամեթազոն |ամպուլ- | 1-2 | 4-8 մգ | 2-3 | 2-3 |
| |(դեքսամեթազոն|(դեքսամեթազոն|ներ | | | | |
| |նատրիումի |նատրիումի | | | | | |
| |ֆոսֆատ) |ֆոսֆատ) | | | | | |
| |լուծույթ մ/մ |լուծույթ մ/մ | | | | | |
| |և ն/ե |և ն/ե | | | | | |
| |ներարկման |ներարկման | | | | | |
| |4մգ/մլ |4մգ/մլ | | | | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|5) |Ամօքսիցիլին |Ամօքսիցիլին |դեղահա- | 2-3 | 90 մգ/կգ| 7-10 |7-10 |
| |(ամօքսիցիլինի|(ամօքսիցիլինի|տեր | | | | |
| |տրիհիդրատ), |տրիհիդրատ), | | | | | |
| |քլավուլա- |քլավուլա- | | | | | |
| |նաթթու |նաթթու | | | | | |
| |(կալիումի |(կալիումի | | | | | |
| |քլավուլանատ) |քլավուլանատ) | | | | | |
| |թաղանթապատ |թաղանթապատ | | | | | |
| |500մգ+62,5մգ,|500մգ+62,5մգ,| | | | | |
| |1000մգ+125մգ |1000մգ+125մգ | | | | | |
|___|_____________|_____________|________|_________|_________|_______|_____|
|6) |Օսելտամիվիր |Օսելտամիվիր |դեղապա- | 75 մգ | 75 մգ | 5 | 5 |
| |75մգ |75մգ |տիճ | | | | |
.__________________________________________________________________________.
8. Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
._____________________________________________________________________.
|Հ/Հ|Բժշկական ծառայության տեսակը |Տրամադրման քանակը|
| | |_________________|
| | | ԱԲ | Բ |
|___|_______________________________________________|________|________|
|1) |Վիրահատական միջամտություն այդ թվում օտար մարմնի| 1 | 1 |
| |հեռացում | | |
._____________________________________________________________________.
10. Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը: Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը:
Ձև 6




._____________________________________________________________________.
| Բուժում |
| |
| . Ձգձգվող բակտերիալ բրոնխիտ ախտորոշման հաստատման համար, առաջնահերթ |
|պետք է ժխտված լինեն հազի հիմքում ընկած այլ իրավիճակները, ինչպես |
|նաև անհրաժեշտ է խորխի մանրէաբանական քննություն: Վարումը ներառում |
|է երկարատև հակաբակտերիալ բուժում` 4-6 շաբաթ և ֆիզիոթերապիա: |
| |
| Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու -50-60 մգ/կգ/օրը -4-6 շաբաթ |
| |
| . Հակահազային, խորխաբեր, հակահիստամինային պրեպարատները չունեն |
|ապացուցողական հիմք, |
|չեն կիրառվում` հաշվի առնելով նաև պոտենցիալ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| *2 Սպեցիֆիկ հազի առանձնահատկություններ |
| |
| . Ախտանիշներ - քրոնիկ թաց/պրոդուկտիվ հազ, կրծքավանդակի ցավ, օտար |
|մարմնով ասպիրացիայի անամնեզ, դիսպնոե, անբավարար փարթամություն, |
|կերակրման դժվարություններ (ներառյալ փսխումներ, կլման |
|դժվարություն), արյունախխում, սրտային կամ նյարդամկանային |
|անոմալիաներ, կրկնվող վարակներ, իմունոդեֆիցիտ, տուբերկուլյոզի ռիսկի |
|խումբ |
| . Ֆիզիկալ զննում - Շնչական դիսթրես, ֆալանգների հաստացում, |
|կրծքավանդակի դեֆորմացիաներ, աուսկուլտատիվ առկա խզզոցներ |
| . Հետազոտություններ - Ռադիոլոգիական կամ շնչառական ֆունկցիայի |
|փոփոխություններ |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|*1 Բազային առողջ երեխաների մոտ գրիպը սուր, ինքնալավացող, առանց |
|բարդությունների հիվանդություն է, սակայն ծանր դեպքերում, կարող է |
|պահանջվել հոսպիտալացում, և ավարտվել մահվան ելքով: |
| |
|<5 տ, հատկապես <2 տ և քրոնիկ հիվանդությամբ երեխաներն ունեն գրիպի |
|վիրուսի բարդությունների զարգացման բարձր: Վաղ մանկական տարիքում, |
|հատկապես <6 ամս երեխաների մոտ առկա են հոսպիտալացման և մահացության |
|ավելի բարձր ցուցանիշներ: |
|Հոսպիտալացման ցուցումներ |
| |
| . Արտահայտված հևոց հանգստի ժամանակ |
| . Գիտակցության փոփոխություններ |
| . Կլինիկական վատացում, հատկապես հիպօքսիայով պայմանավորված |
| . Ջրազրկում կամ հեղուկների բերանացի ընդունման անհնարինություն |
| . Քրոնիկ հիվանդության սրացում |
| . Լուրջ բարդությունների զարգացում (օր. միոկարդիտ, էնցեֆալիտ, ստորին |
| շնչուղիների կողմից բարդություններ` երկրորդային բակտերիալ |
| պնևմոնիա, ծանր միոզիտ) |
| |
|Ռիսկի ֆակտորների առկայության կամ ստորին շնչուղիների բարդությունների |
|նշանների դեպքում, անհրաժեշտ է իրականացնել կրծքավանդակի ռենտգեն |
|քննություն: |
| |
|Բակտերիալ կոինֆեկցիա պետք է ենթադրել բոլոր այն դեպքերում, երբ առկա են|
|ծանր գրիպի կամ գրիպանման հիվանդության նշաններ, կլինիկական նշանների |
|երկրորդ ալիքով վատացման դեպքում, հակավիրուսային բուժման 3-5 օրերի |
|ընթացքում լավացման բացակայություն, ինչպես նաև տարած գրիպի/գրիպանման |
|հիվանդությունից 1-2 շաբաթ անց հանկարծակի տենդի զարգացման դեպքերում |
._____________________________________________________________________.
Մինչև 1 տ երեխաների օսելտամիվիրով հակավիրուսային
բուժական և կանխարգելիչ
._____________________________________________________________________.
| Բակտերիալ կոինֆեկցիայի բուժում |
| |
|Եթե բակտերիալ բարդության էթիոլոգիան անհայտ է, էմպիրիկ բուժումը պետք է|
|թիրախավորի գրիպի վիրուսի դեպքում հնարավոր բոլոր հարուցիչներին` |
|Staphylococcus aureus, Streptococcus pneumoniae, Streptococcus |
|pyogenes (group A Streptococcus), Haemophilus influenzae type b, and |
|nontypeable H. influenzae. |
| |
|Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու 90 մգ/կգ/օրը, օրը 3 անգամ, 7-10 օր |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| |Բուժում |Կանխարգելում |
|_________|__________________________________|________________________|
|3 ամս |3 մգ/կգ/դեղաչափ, բերանացի, օրը 2 |Խորհուրդ չի տրվում |
| |անգամ, 5 օր |Միայն ծայրահեղ դեպքերում|
|_________|__________________________________|________________________|
|3-8 ամս |3 մգ/կգ/դեղաչափ, բերանացի, օրը 2 |3 մգ/կգ, բերանացի, օրը 1|
| |անգամ, 5 օր |անգամ |
|_________|__________________________________|________________________|
|9-11 ամս |3.5 մգ/կգ/դեղաչափ, բերանացի, օրը 2|3.5 մգ/կգ, բերանացի, օրը|
| |անգամ, 5 օր |1 անգամ |
|_____________________________________________________________________|
| |
|_____________________________________________________________________|
|Օսելտամիվիր |Հակավիրուսային բուժում |
|(Տամիֆլյու)* | |
|_____________|_______________________________________________________|
|75 մգ, կապ- |1-12 տ |
|սուլա | |
|_____________|_______________________________________________________|
|>=13 տ |>=12 ամս պետք է ստանան 4 մգ/կգ/օրը, բերանացի, օրը 2 |
|150 մգ/օրը, |անգամ, 5 օր |
|բերանացի, օրը|_______________________________________________________|
|2 անգամ, 5 օր|<=15 կգ |>15-23 կգ |>23-40 կգ |>40 կգ |
| |_____________|_____________|_____________|_____________|
| |60 մգ/օրը |90 մգ/օրը |120 մգ/օրը |150 մգ/օրը |
| |բերանացի, օրը|բերանացի, օրը|բերանացի, օրը|բերանացի, օրը|
| |2 անգամ, 5 օր|2 անգամ, 5 օր|2 անգամ, 5 օր|2 անգամ, 5 օր|
._____________________________________________________________________.
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Kantar A, Chang AB, Shields MD, et al. ERS statement on protracted bacterial bronchitis in children. Eur Respir J 2017; 50: 1602139., Կանտար Ա, Չանգ ԱԲ, Շիելդս ՄԴ, և այլք. Եվրոպական ռեսպիրատոր միության հայտարարությունը երեխաների երկարատև բակտերիալ բրոնխիտի մասին. Եվրոպական ռեսպիրատոր ամսագիր 2017; 50: 1602139.,
2. Weinberger M, Hoegger M. The cough without a cause: Habit cough syndrome. J Allergy Clin Immunol 2016; 137:930., Վեինբերգեր Մ, Հեգգեր Մ. Հազ առանց պատճառի. սովորական հազի համախտանիշ: Ալերգիայի կլինիկա և իմունոլոգիա ամսագիր 2016; 137:930.,
3. Gaillard EA, Kuehni CE, Turner S, et al. European Respiratory Society clinical practice guidelines for the diagnosis of asthma in children aged 5-16 years. Eur Respir J 2021; 58:2004173., Գաիլլարդ ԵԱ, Կուենի ԿԵ, Թուրներ Ս և այլք. Եվրոպական Ռեսպիրատոր միության առաջարկությունները 5-16 տարեկան երեխաների մոտ բրոնխիալ ասթմայի ախտորոշման կլինիկական պրակտիկայի վերաբերյալ. Եվրոպական ռեսպիրատոր ամսագիր 2021; 58:2004173.,
4. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6372369/ Clinical practice guidelines: Approach to cough in children: The official statement endorsed by the Saudi Pediatric Pulmonology Association (SPPA), https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6372369/ Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ: Երեխաների հազի բուժման մոտեցում. պաշտոնական հայտարարություն, որը հաստատվել է Սաուդյան մանկական թոքաբանության ասոցիացիայի կողմից
5. https://www.uhnm.nhs.uk/media/6508/20220117-paediatric-guidelines- 2018-20-foi-ref-507-2122-2-of-2.pdf
6. Uptodate, Seasonal influenza in children: Clinical features and diagnosis, Sep 09, 2022 https://www.uptodate.com/contents/seasonal-influenza-in-children-clinical- features-and-diagnosis?topicRef=5985&source=see_link: Սեզոնային գրիպը երեխաների մոտ. կլինիկական առանձնահատկություններ և ախտորոշում, Սեպտեմբեր 09, 2022թ. https://www.uptodate.com/contents/seasonal-influenza-in-children-clinical- features-and-diagnosis?topicRef=5985&source=see_link:
Պաշտոնական հրապարակման օրը` 23 հոկտեմբերի 2024 թվական: