ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՔԱՂՎԱԾՔ
18 մարտի 2004 թվականի N 10
i
24. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ անհատական անձնավորված հաշվառման համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի մարտի 18-ի նիստի
N 10 արձանագրային որոշման
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2003 թ. օգոստոսի 28-ին թիվ 1143-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի տեղեկացվում է, որ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն անհատական (անձնավորված) հաշվառման համակարգը ներդնելու փորձնական ծրագիրն իրականացրել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Կենտրոն-1 և Մաշտոց տարածքային կենտրոնների կողմից սպասարկվող տարածքներում: Որոշմամբ նախատեսված 1-ին փուլում ապահովվել է համակարգի գործունեության համար անհրաժեշտ ձևաթղթերի մշակումը, դրանց լրացնելու և հիմնադրամի տարածքային կենտրոն ներկայացնելու ընթացակարգերը: ՀՀ ՍԱՊՀ Մաշտոց և Կենտրոն-1 տարածքային կենտրոնների կողմից սպասարկվող ապահովադիրները ստացել են անձնական հաշվի բացման դիմումի, սոցիալական քարտ ստանալու հայտի և անհատական հաշվետվության ձևեր: Ապահովադիրների կողմից դրանք լրացվել և ներկայացվել են հիմնադրամի վերոհիշյալ տարածքային կենտրոններ (տե՛ս աղյուսակ 1):
Աղյուսակ 1 առ 01.03.2004 թ.
._________________________________________________________________________.
| |Կենտրոն-1| Մաշտոց |
|______________________________________________________|_________|________|
|2003 թ. երրորդ եռամսյակի հաշվետվություն ներկայացնող | 2825| 1123|
|ապահովադիրների թվաքանակը | | |
|______________________________________________________|_________|________|
|Եռամսյակային հաշվետվություն ներկայացնող ապահովադիրների| 59190| 12029|
|աշխատողների ցուցակային թվաքանակը | | |
|______________________________________________________|_________|________|
|Ձևաթղթեր ստացած ապահովադիրների թվաքանակը | 1518| 622|
|______________________________________________________|_________|________|
|Համակարգչային ծրագրային փաթեթ ստացած ապահովադիրների | 55| 6|
|թվաքանակը | | |
|______________________________________________________|_________|________|
|Համակարգչային ծրագրային փաթեթով անհատական հաշվի բացման| 10| 0|
|դիմում ներկայացրած ապահովադիրների թվաքանակը | | |
|______________________________________________________|_________|________|
|Անհատական հաշվի բացման դիմում ներկայացրած | 1083| 440|
|ապահովադիրների թվաքանակը | | |
|______________________________________________________|_________|________|
|Անհատական հաշվի բացման դիմում ներկայացրած | 23654| 6908|
|ապահովադիրների վարձու աշխատողների թվաքանակը | | |
|______________________________________________________|_________|________|
|Անհատական հաշվեհամար բացված վարձու աշխատողների | 11500| 4631|
|թվաքանակը | | |
|______________________________________________________|_________|________|
|Անհատական հաշվետվություն ներկայացրած ապահովադիրների | 409| 27|
|թվաքանակը | | |
|______________________________________________________|_________|________|
|Անհատական հաշվետվություն ներկայացրած վարձու | 5629| 70|
|աշխատողների թվաքանակը | | |
._________________________________________________________________________.
Փորձնական ծրագրի 2-րդ փուլն իրականացնելիս ստուգվել և փորձարկվել են հետևյալ ընթացակարգերը և դրանց աշխատանքը ապահովող ծրագրային միջոցները. . ստացված փաստաթղթերի հաշվառումը, փաստաթղթերը ներկայացնողին ստացականի
տրամադրումը, . ընդունված փաստաթղթերի տվյալների մշակման համար հանձնարարականի
ձևակերպումը, . տվյալների մուտքագրումը միայն տրված հանձնարարականներով, . մուտքագրված փաստաթղթերի առանձնացումը, ընդունված, ճշտման ենթակա և
վերադարձվող փաստաթղթերի, հանձնարարականների կատարման վերահսկողության
ապահովումը:
Նախատեսված ընթացակարգերը և դրանց գործունեությունը ապահովող ծրագրային միջոցները գործել են անխափան:
Փորձնական ծրագրի 3-րդ փուլում ստուգվել և փորձարկվել են հետևյալ ընթացակարգերը և դրանց գործունեությունը ապահովող ծրագրային միջոցները. . տարածքային կենտրոններում մուտքագրված տվյալների ստացումը հիմնադրամ
փոխանցելու համար, . տվյալների համադրումը անձնագրային բաժնում հաշվառված տվյալների հետ, դրանց
թերությունների վերացման և ճշտության ապահովման համար: Այս գործընթացը
լրացուցիչ մշակվեց փորձնական ծրագրի իրականացման ընթացքում, . տվյալների գրանցումը հիմնադրամի կենտրոնացված տվյալների բազայում, . ստացված տվյալների հիման վրա յուրաքանչյուր անձի համար բացվել է հաշիվ, իսկ
գործատուի յուրաքանչյուր աշխատողի համար ենթահաշիվ, որոնցում լրացվել են
գործատուներից ստացված տվյալները, . ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սահմանվել է կարգ`
տվյալների փոխադարձ փոխանակման համար, և ըստ այդ կարգի մշակվել է
անհրաժեշտ ծրագրային միջոցներ, տվյալների ստացման և համադրման համար:
Նախատեսված ընթացակարգերը և դրանց գործունեությունը ապահովող ծրագրային միջոցները գործել են անխափան:
Փորձնական ծրագրի 4-րդ փուլում փորձարկվել և ստուգվել են արխիվացման հետևյալ ընթացակարգերը և դրանց գործունեությունը ապահովող ծրագրային միջոցները. . հիմնադրամում ընդունված բոլոր փաստաթղթերի տվյալները գրանցվել են
հիմնադրամի կենտրոնացված բազայի արխիվում, . հաշվառված բոլոր փաստաթղթերը ստացել են արխիվային համարներ, . կենտրոնացված բազայի արխիվից տարածքային կենտրոններ փոխանցվել են
ներկայացված փաստաթղթերի արխիվային տվյալները և տարածքային կենտրոններում
ստեղծվել են արխիվային տվյալների պահպանման բազաներ:
Նախատեսված ընթացակարգերը և դրանց գործունեությունը ապահովող ծրագրային միջոցները գործել են անխափան:
Փորձնական ծրագրի 5-րդ փուլում փորձարկվել և ստուգվել են հետևյալ ծրագրային միջոցները. . անհատական հաշվետվությունների տվյալների հիման վրա գործատուի եռամսյակային
հաշվետվության տվյալների ձևավորումը, . ստացված տվյալների համեմատումը գործատուի եռամսյակային հաշվետվության հետ, . մշակվել է ընթացակարգ դրանց տարբերությունների վերլուծության և ուղղման
համար:
Փորձնական ծրագրի 6-րդ փուլում փորձարկվել և ստուգվել է հետևյալ ընթացակարգերը և դրանց ապահովող ծրագրային միջոցները. . կենտրոնացված տվյալների բազայում մշակված տվյալների տրամադրումը տարածքային
կենտրոններին, . տարածքային կենտրոնների տվյալների բազայի արդիականացումը հիմնադրամից
ստացված տվյալներով, . տարածքային կենտրոններում արխիվային բազայի արդիականացումը հիմնադրամից
ստացված տվյալներով:
Այս փուլում նախատեսված ընթացակարգերը և դրանց գործունեությունը ապահովող ծրագրային միջոցները գործել են անխափան:
Փորձնական ծրագրի 7-րդ փուլում ստուգվել է հիմնադրամի տարածքային կենտրոններում անհատական հաշվի տվյալներից տեղեկանքի ստացման հնարավորությունը:
Այս փուլում նախատեսված ընթացակարգերը և դրանց գործունեությունը ապահովող ծրագրային միջոցները գործել են անխափան:
Փորձնական ծրագրի 8-րդ փուլում մշակվել է անհատական հաշվի տվյալների հիման վրա կենսաթոշակների նշանակման, հաշվարկի և վերահաշվարկի ընթացակարգերն ու գործառույթները:
Այս փուլում նախատեսված ընթացակարգերը և դրանց գործունեությունն ապահովող ծրագրային միջոցները գործել են անխափան:
Հաշվի առնելով ՀՀ ՍԱՊՀ Կենտրոն-1 և Մաշտոց տարածքային կենտրոններում կատարած աշխատանքների արդյունքներն առաջարկում ենք ներդնել անհատական հաշվառման համակարգը ՀՀ ՍԱՊՀ Երևան քաղաքի տարածքային կենտրոնների կողմից սպասարկվող տարածքներում, և համապատասխան նյութատեխնիկական բազայի առկայության դեպքում համակարգը ներդնել ՀՀ մարզերում: