Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի «ԳՐԱԿԱՆՈՒԹՅ ...

 

 

030.0108.150604

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի «ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՆՀ-1164-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագրի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների հանձնախմբերի պահպանման, մրցանակաբաշխության կազմակերպման, մրցանակների մաս կազմող վկայագրերի, կրծքանշանների պատրաստման և դրամական պարգևների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեի` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերի մասում սահմանված կարգով նախատեսում է համապատասխան միջոցներ:»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

15 հունիսի 2004 թվականի

ՆՀ-108-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
15.06.2004
N ՆՀ-108-Ն
Հրամանագիր