(ուժը կորցրել է 16.03.02 ՆՀ-1063 հրամանագիր)
i
030.0747.100697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85 հոդվածի երրորդ մասով, որոշում եմ.
1. Միաձուլել Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` անվանելով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարություն:
i
2. Վերակազմավորել`
ա/ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության.
բ/ Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության:
i
3. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի /Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի նոյեմբերի 8-ի ՆՀ-667 հրամանագրի խմբագրությամբ/ I բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«I. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
 
1. Առողջապահության նախարարություն
 
2. Արդարադատության նախարարություն
 
3. Արդյունաբերության և առևտրի նախարարություն
 
4. Արտաքին գործերի նախարարություն
 
5. Բնապահպանության նախարարություն
 
6. Գյուղատնտեսության նախարարություն
 
7. Էներգետիկայի նախարարություն
 
8. Կապի նախարարություն
 
9. Կառավարության աշխատակազմի ղեկավար,
օպերատիվ հարցերի նախարար
 
10. Կրթության և գիտության նախարարություն
 
11. Մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարարություն
 
12. Ներքին գործերի և ազգային անվտանգության
նախարարություն
 
13. Պաշտպանության նախարարություն
 
14. Սեփականաշնորհման նախարարություն
 
15. Սոցիալական ապահովության նախարարություն
 
16. Տարածքային կառավարման նախարար
 
17. Տրանսպորտի նախարարություն
 
18. Քաղաքաշինության նախարարություն
 
19. Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
 
20. Արտակարգ իրավիճակների վարչություն
 
21. Վիճակագրության, պետական ռեգիստրի և
վերլուծության վարչություն»:
 
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:
5. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
10 հունիսի 1997 թ.
ՆՀ-747