(ուժը կորցրել է 08.11.06 թիվ 844-Ա որոշում)
i
041.0735.280905
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 սեպտեմբերի 2005 թվականի N 735-Ա
i
«ԳՈՐԾԱՏՈՒԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին» կոնվենցիայի պահանջները կատարելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2005 թվականի սեպտեմբերի 28-ի
N 735-Ա որոշման
ՑԱՆԿ
i
«ԳՈՐԾԱՏՈՒԻ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Իրավական ակտի վերնագիրն |Իրավական ակտի |Իրավական ակտի|Իրավական ակտի |
|ը/կ|ու տեսակը |նախագծի |նախագիծը |ընդունման |
| | |ներկայացման |ներկայացնելու|կապակցությամբ |
| | |կամ ընդունման |ժամկետը |իրականացվող |
| | |համար | |միջոցառումների|
| | |պատասխանատու | |ֆինանսական |
| | |պետական | |ապահովման |
| | |կառավարման | |աղբյուրը |
| | |մարմնի | | |
| | |անվանումը | | |
|___|_________________________|______________|_____________|______________|
| 1.|«Հայաստանի Հանրապետության|ՀՀ աշխատանքի |2006 թ. |գործատուների |
| |քաղաքացիական օրենսգրքում |և սոցիալական |հոկտեմբեր |կողմից |
| |փոփոխություններ և |հարցերի | |կատարվող |
| |լրացումներ կատարելու |նախարարություն| |վճարներ |
| |մասին» ՀՀ օրենքի նախագիծ | | | |
|___|_________________________|______________|_____________|______________|
| 2.|«Անվճարունակության |ՀՀ աշխատանքի |2006 թ. |գործատուների |
| |(սնանկության) մասին» |և սոցիալական |հոկտեմբեր |կողմից |
| |Հայաստանի Հանրապետության |հարցերի | |կատարվող |
| |օրենքում փոփոխություններ |նախարարություն| |վճարներ |
| |և լրացումներ կատարելու | | | |
| |մասին» ՀՀ օրենքի նախագիծ | | | |
._________________________________________________________________________.
(ցանկը փոփ. 20.10.05 թիվ 817-Ա, 29.12.05 թիվ 1028-Ա որոշումներ)