(ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-100-Ն օրենք)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՕՐԵՆՔԸ
 
Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի 
 կողմից «23» հունիսի 1993թ. Հ.Ն-0888-I
 
ԽՍՀՄ ԵՎ ՀԽՍՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
i
ՀՈԴՎԱԾ 1. Հաշվի առնելով նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևներով պարգևատրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած ծառայությունները, պահպանվում են նախկին ԽՍՀՄ-ի, ՀԽՍՀ-ի պարգևների մասին օրենսդրությամբ նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները:
 
ՀՈԴՎԱԾ 2. Շարունակվում է նախկին ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական պարգևների կրկնօրինակներ տալու մասին նյութերի քննարկումը, ղեկավարվելով այդ հարցերի վերաբերյալ նախկինում ընդունված նորմատիվ ակտերով: