030.0085.150406
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագիրը և հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները` որոշում եմ.
2005 թվականի Հանրապետության Նախագահի մրցանակ շնորհել`
ա) բնական գիտությունների զարգացման բնագավառում`
 
 Համբարձում ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ       «Նոր սորբենտներ և  կրիչներ հեղուկային 
                              քրոմատոգրաֆիայի համար» գիտական հոդվածների 
                              շարքի համար.
 
բ) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում`
 
 Ստեփան ՄԵՍՉՅԱՆԻՆ             «Կավային գետնահողերի փորձարարական 
                              հոսքաբանություն» մենագրության համար.
 
գ) արվեստի բնագավառում`
 
 Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ          Դիմանկարների շարքի համար
 
 Վարազդատ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ     «Հայկական քաղաքաշինության և  ճարտարապետության 
                              տեսության ու պատմության հիմնախնդիրները» 
                              աշխատությունների և հոդվածների ժողովածուի 
                              համար.
 
դ) բժշկագիտության բնագավառում`
 
 Մեսրոպ ՇԱՏԱԽՅԱՆԻՆ            «Ամբողջովին սրտապարկից պատրաստված մարդկային 
                              սրտի փականային համալիր» աշխատանքի համար.
 
ե) ֆիզիկայի զարգացման բնագավառում`
 
 Ֆելիքս ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ           «Աստղաֆիզիկական աղբյուրներից եկող գերբարձր 
 Վարդան ՍԱՀԱԿՅԱՆԻՆ            էներգիաների գամմա-հոսքերի գրանցումը 
 Աշոտ ԱԽՊԵՐՋԱՆՅԱՆԻՆ           մթնոլորտային պատկերային Չերենկովյան դիտակների
                              համակարգի օգնությամբ» հոդվածների շարքի համար.
 
զ) գրականության բնագավառում`
 
 Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆԻՆ          «Եւ անգամ մահից հետո» վեպի համար.
 
է) հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում`
 
 Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆԻՆ            «Հայոց գրականության երկու դարը» մենագրության 
                              համար:
                              
15 ապրիլի 2006 թվականի
ՆՀ-85-Ա