(ուժը կորցրել է 07.07.00 ՀՕ-79 օրենքով)
 
i
010.0205.140498
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից 
 «18» մարտի 1998 թ.
 
i
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.
«Պետական գնումները և պետական պատվերը կարգավորող օրենքներին կամ իրավական այլ ակտերին համապատասխան արտադրանքի մատակարարման գծով ակցիզային հարկը վճարվում է այդ արտադրանքի դիմաց վճարմանը հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում»:
 
14 ապրիլի 1998 թ.
ՀՕ-205