041.0219.010598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
1 մայիսի 1998 թվականի թիվ 219
 
i
ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 և 27 հոդվածներին համապատասխան` քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքահարկով հարկման ենթակա բնակելի շինությունների մասով 1997-1998 թվականների գույքահարկը հաշվարկելու համար Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին անհրաժեշտ տեղեկություններով ապահովելու նպատակով`
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին 20-օրյա ժամկետում տվյալ համայնքի տարածքն սպասարկող Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմիններին (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն) հաղորդել բնակելի շինություններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` նշված տեղեկությունների կազմման ժամանակ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել համայնքների ղեկավարներին:
 
Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թ.
մայիսի 1-ի թիվ 219
որոշման
 
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
 
Հայաստանի Հանրապետության _______________ մարզի ________ համայնքի տարածքի
բնակելի շինություններում հաշվառված անձանց վերաբերյալ 1
 
._________________________________________________________________________.
|Հ/Հ | Բնակելի   | 1997 թ. հուլիսի 1-ի | Բնակելի շինության  | Հաշվառված   |
|ը/կ | շինության | դրությամբ           | սեփականատերը` տե-  | անձանց թիվը`|
|    | հասցեն 2  |_____________________| ղեկությունների     | սեփականու-  |
|    |           |բնակելի    | հաշվառ- | լրացման օրը        | թյան իրա-   |
|    |           |շինության  | ված     | (անունը, ազգանունը,| վունքի      |
|    |           |սեփականա-  | անձանց  | հայրանունը) 3      | ձեռքբերման  |
|    |           |տիրոջ կամ  | թիվը    |                    | ամսվան ան-  |
|    |           |վարձակալի  |         |                    | միջականորեն |
|    |           |անունը,    |         |                    | հաջորդող    |
|    |           |ազգանունը, |         |                    | ամսվա 1-ի   |
|    |           |հայրանունը |         |                    | դրությամբ 3 |
|____|___________|___________|_________|____________________|_____________|
| 1  |   2       |    3      |    4    |         5          |     6       |
|____|___________|___________|_________|____________________|_____________|
|1.  |           |           |         |                    |             |
|2.  |           |           |         |                    |             |
|3.  |           |           |         |                    |             |
|4.  |           |           |         |                    |             |
._________________________________________________________________________.
 
 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ______________________       ________________________
                    (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)
 
Կ.Տ.
 
_______________________
1. Տեղեկությունները ներկայացվում են կանոնակարգված`
ա) քաղաքային համայնքներում` ըստ փողոցների և դրանցում հասցեների
(բնակելի շենք, բնակարան) համարակալման աճող հերթականության.
բ) գյուղական համայնքներում` ըստ վարվող քարտադարանի: 2. Սյունակը լրացվում է տարածքի բոլոր (սեփական, հանրային և պետական)
բնակարանների համար: 3. Սյունակը լրացվում է միայն այն դեպքում, երբ 1997 թվականի հուլիսի 1-ից
հետո փոխվել է սեփականատերը (առք ու վաճառք, ժառանգություն,
նվիրատվություն և այլն):