041.0302.050698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
5 հունիսի 1998 թվականի թիվ 302
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, նպաստների, բնակչության եկամուտների ինդեքսավորման, աշխատանքի պաշտպանության հարցերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» հրամանագրին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև արտադրության խթանման և աշխատանքի պաշտպանության, աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, բնակչության եկամուտների կարգավորման հարցերի վերաբերյալ 1998 թվականի համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
2. Հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն համաձայնագրի նախագծի շուրջ վարվող բանակցությունների ընթացքի մասին:
 
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թվականի
հունիսի 5-ի թիվ 302 որոշմամբ
 
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության
և Հայաստանի արհեստակցական միությունների
կոնֆեդերացիայի միջև բանակցությունների
վարման հանձնաժողովի
 
 Գ. Եգանյան       -    ՀՀ սոցիալական ապահովության նախարար
                       (հանձնաժողովի նախագահ)
 
 Դ. Հարությունյան -    ՀՀ արդարադատության նախարար
 
 Պ. Ղալթախչյան    -    ՀՀ սեփականաշնորհման նախարար
 
 Գ. Ստամբոլցյան   -    ՀՀ առողջապահության նախարար
 
 Ա. Անդրեասյան    -    ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին
                       տեղակալ
 
 Ա. Պետրոսյան     -    ՀՀ արդյունաբերության և  առևտրի
                       նախարարի տեղակալ
 
 Ա. Թումանյան     -    ՀՀ հարկային տեսչության պետ
 
 Զ. Սարգսյան      -    ՀՀ կառավարությանն առընթեր կենսաթոշակային
                       և զբաղվածության հիմնադրամի նախագահ