040.0974.310809
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 օգոստոսի 2009 թվականի N 974-Ն
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի օգոստոսի 13-ի
N 974-Ն որոշման
 
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն ծրագրից ակնկալվող արդյունքներն են բուսական աշխարհի օբյեկտների հաշվառման համակարգի բարելավումն ու բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և կայուն օգտագործման համար տեղեկատվական հենքի ստեղծումը:
2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բուսական աշխարհի պետական հաշվառումը (այսուհետ` հաշվառում) ապահովում է վայրի բույսերի տեսակների մասին տեղեկատվության ստացումը, որն անհրաժեշտ է բուսական աշխարհի պետական կադաստրի վարման և մոնիթորինգի իրականացման համար:
3. Հաշվառումն իրականացվում է տվյալ բույսի տեսակի համար գիտականորեն հիմնավորված մեթոդների հիման վրա և արդյունքում ներառում է տեղեկատվություն տեսակի քանակական և որակական փոփոխությունների զարգացման մասին, իսկ հնարավորության սահմաններում ապահովում է նաև տեղեկատվություն տեսակի տարիքաչափսային կառուցվածքի մասին:
 
II. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
 
4. Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի կայուն կառավարման, պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործման ու պահպանության ապահովումն է:
5. Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրի հիմնական խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության տարածքի բուսական աշխարհի (բարձրակարգ ու ստորակարգ բույսեր և սնկեր) և նրանց աճելավայրերի պահպանությանն ուղղված ազգային քաղաքականության և դրանց կայուն կառավարմանը նպատակաուղղված գործողությունների իրականացմանը նպաստելը.
2) Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում օգտագործման ենթակա բուսատեսակների չափաքանակների որոշումը և գիտականորեն հիմնավորումը` ելնելով ժամանակակից տվյալներից և բնական ռեսուրսների կայուն օգտագործման սկզբունքներից,
3) բնակչության կողմից առավել օգտագործվող և տարածված օգտակար բույսերի պաշարների գնահատումը և բնակչությանն իրազեկման ապահովումը.
4) ազգային և միջազգային համագործակցությանը խթանելը.
5) ներքին և արտաքին աղբյուրներից ֆինանսական ներդրումներին նպաստելը.
6) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` բուսական աշխարհի պահպանությանը և կայուն կառավարմանը նպաստող այլ գործողություններ իրականացնելը:
 
III. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
 
6. Բուսական աշխարհի հաշվառման ծրագրերն իրականացնում են այն սուբյեկտները, որոնք մրցույթում հաղթող են ճանաչվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Հաշվառման իրականացման փուլերն են` տվյալների հավաքագրումը, գրանցումը և տրամադրումը բուսական աշխարհի պետական կադաստրը վարող և մոնիթորինգ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմնին:
8. Տվյալների հավաքագրումը ներառում է ելակետային տեղեկատվության հավաքը (հերբարիումային նյութեր, գրականության տվյալներ և այլն) և դաշտային հետազոտությունները (բուսատեսակների ներկա վիճակի, տարածվածության, աճելավայրերի քանակական և որակական փոփոխությունների ուսումնասիրություն, հերբարիումային նյութերի հավաք, լրացում և այլն):
9. Տվյալները գրանցվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1440-Ն որոշման հավելվածի 10-րդ, 11-րդ և 14-րդ կետերի:
10. Տվյալները տրամադրվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 1440-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգի:
 
IV. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
 
11. Բուսական աշխարհի պետական հաշվառման ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ միջոցները տրամադրվում են օրենքով չարգելված միջոցների հաշվին:
12. Ոլորտի խնդիրների լուծման նպատակով կարող են ներգրավվել նաև միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցները` դրան նպատակաուղղելով ոլորտի զարգացմանն ուղղված առաջնահերթ խնդիրների լուծմանը:
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի օգոստոսի 13-ի
N 974-Ն որոշման
 
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
 
._____________________________________________________________________.
|NN |Միջոցառման անվանումը|Կատարման      |Ժամկետը|Ակնկալվող  |Ֆինանսա- |
|ը/կ|                    |պատասխանատուն |       |արդյունքնե-|վորման   |
|   |                    |              |       |րը         |աղբյուրը |
|___|____________________|______________|_______|___________|_________|
| 1 |          2         |     3        |   4   |     5     |    6    |
|___|____________________|______________|_______|___________|_________|
|1. |ՀՀ բուսական աշխարհի |ՀՀ բնապահպանու|2010-  |ՀՀ բուսական|օրենքով  |
|   |(բարձրակարգ,        |թյան          |2020թթ.|աշխարհի    |չարգելված|
|   |ստորակարգ բույսեր և |նախարարություն|       |ներկա      |միջոցների|
|   |սնկեր) ներկա վիճակի,|              |       |վիճակի     |հաշվին   |
|   |տարածվածության      |              |       |նկարագիր,  |         |
|   |ուսումնասիրություն` |              |       |կենսաբազմա-|         |
|   |ըստ ֆլորիստիկ       |              |       |զանության  |         |
|   |շրջանների`          |              |       |և  կենսա-  |         |
|   |1) բուսատեսակների   |              |       |ռեսուրսների|         |
|   |մասին ելակետային    |              |       |գնահատում  |         |
|   |տեղեկատվության      |              |       |           |         |
|   |հավաք.              |              |       |           |         |
|   |2) բուսատեսակների և |              |       |           |         |
|   |համակեցությունների, |              |       |           |         |
|   |դրանց աճելավայրերի  |              |       |           |         |
|   |քանակական և         |              |       |           |         |
|   |որակական            |              |       |           |         |
|   |փոփոխությունները    |              |       |           |         |
|   |բացահայտելու        |              |       |           |         |
|   |նպատակով դաշտային   |              |       |           |         |
|   |ուսումնասիրություն- |              |       |           |         |
|   |ների իրականացում ՀՀ |              |       |           |         |
|   |ամբողջ տարածքում.   |              |       |           |         |
|   |3) արդյունագործական,|              |       |           |         |
|   |սոցիալական          |              |       |           |         |
|   |նպատակներով         |              |       |           |         |
|   |օգտագործվող         |              |       |           |         |
|   |բուսատեսակների      |              |       |           |         |
|   |պաշարների հաշվառման |              |       |           |         |
|   |և  գնահատման        |              |       |           |         |
|   |աշխատանքների        |              |       |           |         |
|   |իրականացում ՀՀ      |              |       |           |         |
|   |ամբողջ տարածքում.   |              |       |           |         |
|   |4) արդյունագործական,|              |       |           |         |
|   |սոցիալական          |              |       |           |         |
|   |նպատակներով         |              |       |           |         |
|   |օգտագործվող         |              |       |           |         |
|   |բուսատեսակների      |              |       |           |         |
|   |տարածման արեալների  |              |       |           |         |
|   |քարտեզագրում` ըստ   |              |       |           |         |
|   |տեսակների:          |              |       |           |         |
|___|____________________|______________|_______|___________|_________|
|2. |Տեղեկատվության      |ՀՀ բնապահպանու|2010-  |ՀՀ բուսական|օրենքով  |
|   |մշակում,            |թյան          |2020թթ.|աշխարհի    |չարգելված|
|   |վերլուծություն,     |նախարարություն|       |վիճակի     |միջոցների|
|   |ամփոփում`           |              |       |մասին կանո-|հաշվին   |
|   |1) ստացված          |              |       |նակարգված  |         |
|   |ելակետային          |              |       |տեղեկատվու-|         |
|   |տեղեկատվության      |              |       |թյուն և    |         |
|   |մշակում.            |              |       |դրա հիման  |         |
|   |2) դաշտային ուսումնա|              |       |վրա        |         |
|   |սիրությունների      |              |       |բուսական   |         |
|   |արդյունքների        |              |       |պաշարների  |         |
|   |մշակում.            |              |       |օգտագործման|         |
|   |3) ամբողջական       |              |       |գիտականորեն|         |
|   |տեղեկատվության      |              |       |հիմնավորված|         |
|   |համեմատական         |              |       |թույլատրելի|         |
|   |վերլուծություն և    |              |       |չափաքանակ- |         |
|   |ամփոփում.           |              |       |ներ        |         |
|   |4) տեղեկատվական     |              |       |           |         |
|   |բազայի ստեղծում     |              |       |           |         |
|___|____________________|______________|_______|___________|_________|
|3. |Բուսական աշխարհի    |ՀՀ բնապահպանու|2012-  |բուսական   |օրենքով  |
|   |տեսակային կազմի     |թյան          |2015թթ.|աշխարհի    |չարգելված|
|   |ճշգրտում`           |նախարարություն|       |ճշգրտված   |միջոցների|
|   |1) բարձրակարգ,      |              |       |տեսակային  |հաշվին   |
|   |ստորակարգ           |              |       |կազմի      |         |
|   |բուսատեսակների և    |              |       |առկայու-   |         |
|   |սնկերի տեսակների    |              |       |թյուն      |         |
|   |ցուցակների կազմում. |              |       |           |         |
|   |2) բուսատեսակների   |              |       |           |         |
|   |արեալների քարտեզի   |              |       |           |         |
|   |կազմում.            |              |       |           |         |
|   |3) արդյունագործական,|              |       |           |         |
|   |սոցիալական          |              |       |           |         |
|   |նպատակներով         |              |       |           |         |
|   |օգտագործվող բույսերի|              |       |           |         |
|   |լուսանկարների,      |              |       |           |         |
|   |տեսանյութերի        |              |       |           |         |
|   |պատրաստում          |              |       |           |         |
|___|____________________|______________|_______|___________|_________|
|4. |Հայաստանի           |ՀՀ բնապահպանու|2016-  |տեղեկատվա- |օրենքով  |
|   |Հանրապետությունում  |թյան          |2020թթ.|կան բազայի |չարգելված|
|   |հանդիպող բուսական   |նախարարություն|       |առկայու-   |միջոցների|
|   |տեսակների մասին առկա|              |       |թյուն      |հաշվին   |
|   |տեղեկատվության      |              |       |           |         |
|   |թվայնացում          |              |       |           |         |
|___|____________________|______________|_______|___________|_________|
|5. |Հայաստանի           |ՀՀ բնապահպանու|2018-  |Հայաստանի  |օրենքով  |
|   |Հանրապետությունում  |թյան          |2020թթ.|Հանրապետու-|չարգելված|
|   |հանդիպող բուսական   |նախարարություն|       |թյունում   |միջոցների|
|   |տեսակների վերաբերյալ|              |       |հանդիպող   |հաշվին   |
|   |հանրամատչելի գրքերի,|              |       |բուսատեսակ-|         |
|   |ֆոտոալբոմների,      |              |       |ների մասին |         |
|   |ուղեցույցների       |              |       |հանրամատչե-|         |
|   |պատրաստում,         |              |       |լի տեղեկատ-|         |
|   |լուսաբանումներ      |              |       |վության    |         |
|   |պարբերական մամուլում|              |       |առկայու-   |         |
|   |                    |              |       |թյուն      |         |
._____________________________________________________________________.