041.0476.050898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
5 օգոստոսի 1998 թվականի թիվ 476
 
i
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ԹԱՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հայ ականավոր ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման նպատակով
1. Ստեղծել հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը (կցվում է):
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործերի կառավարչությանը` մեկամսյա ժամկետում կառավարական թիվ 3 տան առաջին հարկի աջ հատվածը սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության տնօրինությանը` ճարտարապետ, ակադեմիկոս Ա. Թամանյանի թանգարան ստեղծելու նպատակով:
(2-րդ կետը խմբ. 23.11.98 թիվ 677 որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` վերանորոգել կառավարական թիվ 3 տան վերջին հարկի կենտրոնական մասն ու այն հանձնել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը` դրա գերատեսչական արխիվային նյութերը պահպանելու համար:
(3-րդ կետը լրաց. 23.11.98 թիվ 677 որոշում)
i
4. Հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել ակադեմիկոս Ա. Թամանյանի ծննդյան 120-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների ծրագիրը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
(4-րդ կետը փոփ. 23.11.98 թիվ 677 որոշում)
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել միջոցառումների լուսաբանումը:
(5-րդ կետը փոփ. 23.11.98 թիվ 677 որոշում)
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
 
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ.
ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի ԹԻՎ 476
ՈՐՈՇՄԱՄԲ
 
ԿԱԶՄ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. ԹԱՄԱՆՅԱՆԻ
ԾՆՆԴՅԱՆ 120-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
    Ֆ. Փիրումյան         - ՀՀ քաղաքաշինության նախարար (հանձնաժողովի
                           նախագահ)
 
    Ա. Մանուկյան         - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
                           սպորտի նախարարի տեղակալ
 
    Ս. Դանիելյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության
                           ենթակառուցվածքների և գյուղատնտեսության
                           վարչության պետի տեղակալ
 
    Ա. Զուրաբյան         - Հայաստանի ճարտարապետների միության
                           վարչության նախագահ
 
    Յու. Խոջամիրյան      - ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի պրեզիդենտ
 
    Կ. Արեյան            - Երևանի  քաղաքապետի տեղակալ
 
    Ա. Բեգլարյան         - Երևանի  ճարտարապետաշինարարական ինստիտուտի
                           ռեկտոր
 
    Յու. Սաֆարյան        - Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական
                           ակադեմիայի քաղաքաշինության և ճարտարապետության
                           բաժանմունքի նախագահ
 
    Հ. Խաչատրյան         - Երևան  քաղաքի գլխավոր ճարտարապետ
 
    Ա. Գրիգորյան         - Ճարտարապետության Ազգային թանգարան-ինստիտուտի
                           տնօրեն
 
    Տ. Բարսեղյան         - ՀՀ քաղաքաշինության նախարարության վարչության
                           պետ (հանձնաժողովի քարտուղար)