041.0274.230410
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2010 թվականի N 274-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական ժողովրդական կուսակցության հանդիպմանը մասնակցելու նպատակով 2010 թվականի մայիսի 6-7-ը Կարլովի Վարի (Չեխիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Հովակիմյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Կարլովի Վարի գործուղման, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման և Չեխիայի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Ե. Ազարյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը, Ա. Զատիկյանինը, Վ. Գրիգորյանինը և Խ. Ադումյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լ. Մինասյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) միայն գիշերավարձը և Չեխիայի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձևակերպման հետ կապված ծախսերը` Ա. Հերիքյանինը (նաև Փարիզ-Պրահա-Փարիզ ճանապարհածախսը), Ռ. Խաչատրյանինը, Մ. Սարգսյանինը, Հ. Տոլանյանինը, Ա. Սուքիասյանինը, Ժ. Հաբեթյանինը, Հ. Զորյանինը և Ռ. Տեր-Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) ընդունել ի գիտություն, որ Ա. Հերիքյանի, Ռ. Խաչատրյանի, Մ. Սարգսյանի, Հ. Տոլանյանի, Ա. Սուքիասյանի, Ժ. Հաբեթյանի, Հ. Զորյանի և Ռ. Տեր-Սարգսյանի` Կարլովի Վարի գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2010 թվականի մայիսի 6-ին` Երևան-Կարլովի Վարի, իսկ մայիսի 7-ին` Կարլովի Վարի-Երևան երթուղիներով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Կարլովի Վարի մեկնելու հետ կապված հարցերը:
(որոշումը փոփ. 06.05.10 թիվ 323-Ա, 17.05.10 թիվ 351-Ա որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2010 թվականի ապրիլի 23-ի
N 274-Ա որոշման
ԿԱԶՄ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-7-Ը ԿԱՐԼՈՎԻ ՎԱՐԻ (ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ
Դ. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
Ա. Հովակիմյան - Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր
դեսպան
Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Անանյան - ՀՀ վարչապետի օգնական
Ե. Ազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության գլխավոր մասնագետ
Լ. Մինասյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության
դիվանագիտական անձնակազմի բաժնի առաջին քարտուղար
(մեկնում է նախօրոք)
Ա. Զատիկյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Վ. Գրիգորյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի օպերատոր
Հ. Բաբայան - ՀՀ վարչապետի լուսանկարիչ
Խ. Ադումյան - ՀՀ վարչապետի թարգմանիչ
Ա. Հերիքյան - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր»
ծրագրի լրագրող
Ռ. Խաչատրյան - Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր»
ծրագրի օպերատոր
Մ. Սարգսյան - «Հ2» հեռուստաընկերության լրագրող
Հ. Տոլանյան - «Հ2» հեռուստաընկերության օպերատոր
Ա. Սուքիասյան - «Շանթ» հեռուստաընկերության լրագրող
Ժ. Հաբեթյան - «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր
Հ. Զորյան - «Արմենպրես» պետական փակ բաժնետիրական ընկերության
գործադիր տնօրեն
Ռ. Տեր-Սարգսյան - «ԱՐԿԱ» տեղեկատվական գործակալության թղթակից