Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ «ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ «ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ ...

 

 

041.0774.280910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 սեպտեմբերի 2010 թվականի N 774-Ա

 

i

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ «ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՅԻ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՖՈՐՈՒՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» խորագրով անցկացվելիք ֆորումի մասնակիցների (400 մարդ)` 2010 թվականի հոկտեմբերի 19-20-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների, դահլիճների ու աշխատանքային սենյակների, տեխնիկական սարքավորումների, պարագաների, թարգմանությունների, պաշտոնական ճաշի և մշակութային միջոցառումների հետ կապված այլ ծախսերը` 43875400 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

(որոշումը փոփ. 10.11.10 թիվ 957-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
28.09.2010
N 774-Ա
Որոշում