Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԴԵ ...

08.05.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.10.2001  -ից մինչեւ   08.05.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 23.04.03 թիվ 193-Ն որոշում)

i

041.0625.091198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 1998 թ. թիվ 625

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտի կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում են):

i

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտի խորհրդի անդամների թիվը` 7 մարդ:

(2-րդ կետը խմբ. 30.10.01 թիվ 766 որոշում)

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 625 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ

(կանոնադրությունը կետը փոփ. 30.10.01 թիվ 766 որոշում)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտը (այսուհետև` դեպարտամենտ) պետական կառավարման հանրապետական մարմին է` գերատեսչության կարգավիճակով, որն իրականացնում է դեպարտամենտի համակարգի կառավարումը: Դեպարտամենտը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:

2. Դեպարտամենը պատասխանատու է համակարգում տիրող վիճակի և դրա հետագա զարգացման, տեխնիկական զարգացման քաղաքականության ոլորտում շուկայական հարաբերությունների անհրաժեշտ նախադրյալների ստեղծման ու սեփականության տարբեր ձևերի ներդաշնակ գործունեության ապահովման համար:

3. Դեպարտամենտն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Դեպարտամենտն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Դեպարտամենտի խնդիրներն ու գործառույթներն են`

i

ա) երկաթուղու շարժակազմի, գծային տնտեսության, կայարանների, էներգամատակարարման, կապի ու ազդանշանային համակարգերի տեխնիկական վերազինման ու կատարելագործման պետական ծրագրերի մշակումն ու իրագործումը.

բ) երկաթուղային փոխադրումների զարգացման պետական ծրագրերի մշակումն ու իրականացումը.

գ) համակարգում տեխնիկական զարգացման քաղաքականության իրականացումը.

դ) իր իրավասության սահմաններում երկաթուղային փոխադրումներն ապահովող համակարգերի և միջոցների, շարժակազմի ու ենթակառույցների միասնական նորմերի և կանոնների մշակումն ու սահմանումը, ինչպես նաև դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

ե) սահմանված կարգով երկաթուղային ընկերություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) և այլ գործառույթներ իրականացնողներին համապատասխան լիցենզիաներ տալը.

զ) հանրապետության տարածքում երկաթուղային պատահարների ծառայողական քննությունը և հաշվառումը.

է) երկաթուղային մասնագետների պատրաստման, վերապատրաստման, կադրերի ընտրության կազմակերպումը.

ը) երկաթուղու վերաբերյալ օրենսդրական ակտերի նախագծերի նախապատրաստումը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգում սակագնային քաղաքականության իրականացումը.

ժ) երկաթուղային հաղորդակցության բնագավառում միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստումը, իր իրավասության սահմաններում պայմանագրերի (այդ թվում միջազգային) կնքումը.

ժա) երկաթուղային միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելը.

ժբ) երկաթուղային տրանսպորտում կիրառվող գների, սակագների, տարիֆների, զեղչերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան երկաթուղային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման, տնտեսական գործունեության լիցենզիաներ տալու չափանիշների սահմանումը և լիցենզիաներ, ինչպես նաև շահագործողի վկայական տալը.

ժդ) համակարգում փրկարարական աշխատանքների կանոնների հաստատումը և այդ աշխատանքների ղեկավարումը.

ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական պատվերների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

ժզ) համակարգի մոբիլիզացիոն պատրաստականության ապահովման նկատմամբ վերահսկողությունը.

ժէ) նոր կառուցվող և վերակառուցվող երկաթուղիների ու օբյեկտների պատվիրատուի գործառույթների իրականացման նկատմամբ վերահսկողությունը.

ժը) իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր գործունեությունը կարգավորող գերատեսչական-նորմատիվ ակտերի ընդունումը.

ժթ) երկաթուղագծերի օտարման գոտում շինությունների կառուցմանը համաձայնություն տալը:

 

III. ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Դեպարտամենտի համակարգն ընդգրկում է իր ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

7. Դեպարտամենտը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները.

8. Դեպարտամենտն իր համակարգի ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

9. Դեպարտամենտն իր համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկումը և լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա:

10. Դեպարտամենը գլխավորում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հետ:

Դեպարտամենտի պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի և դեպարտամենտի պետի հետ.

11. Դեպարտամենտի պետը`

ա) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է դեպարտամենտի համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվող բոլոր իրավաբանական անձանց և քաղաքացիների համար.

բ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ, անհրաժեշտության դեպքում արձակում է հրամաններ.

գ) ընդհանրացնում է դեպարտամենտի համակարգում օրենսդրական ակտերի կիրառման փորձը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.

դ) սահմանված կարգով մասնակցում է դեպարտամենտի իրավասությունների մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե) պատասխանատվություն է կրում դեպարտամենտի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

զ) սահմանում է դեպարտամենտի պետի տեղակալների, բաժինների պետերի և մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավունքներն ու պարտականությունները.

է) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում դեպարտամենտի կանոնադրությունն ու կառուցվածքը, կենտրոնական ապարատի աշխատողների, խորհրդի անդամների և պետի տեղակալների թիվը.

ը) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն է ներկայացնում առաջարկություններ համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներ նշանակելու կամ ազատելու վերաբերյալ.

թ) կազմակերպում և ղեկավարում է դեպարտամենտի խորհրդի նիստերը:

12. Դեպարտամենտում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ են մտնում դեպարտամենտի պետը (նախագահ), նրա տեղակալները` ի պաշտոնե, դեպարտամենտի այլ ղեկավար աշխատողներ: Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը` դեպարտամենտի պետի ներկայացմամբ:

13. Դեպարտամենտի խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում դեպարտամենտի համակարգի զարգացման հիմնական հարցերը, քննարկում համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործնական ղեկավարման, որոշումների կատարման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, լսում է դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները:

Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, դեպարտամենտի պետի հրամաններով:

Դեպարտամենտի պետի և խորհրդի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում պետը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, դրանց չլուծման դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ խորհրդի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին:

14. Դեպարտամենտի խորհրդի առանձին նիստեր` ըստ եռամսյա ժամանակացույցի, կարող է վարել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարը, որն իրավունք ունի նաև հրավիրելու և վարելու դեպարտամենտի խորհրդի արտահերթ նիստեր:

15. Դեպարտամենտի խորհրդի նիստերի անցկացման ժամանակացույցը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հաստատմանը: Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի պահանջով անցկացվող դեպարտամենտի խորհրդի նիստի օրակարգն առաջարկում է նախարարը:

16. Դեպարտամենտը`

ա) համակարգում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, տեղեկատվության հավաքումը, դրանց մշակումն ու տարածումը, զարգացնում է համագործակցությունն այլ երկրների հետ և համակարգում դրա հետ կապված աշխատանքները.

բ) գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննարկելու, համակարգում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու նպատակով ստեղծում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, գիտական փորձագետներից (այդ թվում` օտարերկրյա), ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է դեպարտամենտի պետը.

գ) մասնակցում է համակարգի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և պատրաստման աշխատանքները.

դ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի համաձայնությամբ թույլատրում է համակարգի ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը.

զ) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները.

է) վերահսկում է համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը, ներառյալ նաև հիմնական փաստաթղթերի և կնքված պայմանագրերի օրինականությունը.

ը) կազմակերպում է քաղաքացիների նամակների (դիմումների, գանգատների) ժամանակին քննարկումը, հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող դեպարտամենտի համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունները վերացնելու համար:

17. Դեպարտամենտի կենտրոնական ապարատի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 625 ՈՐՈՇՄԱՄԲ

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

 

Պետի աշխատակազմ

 

Տեխնիկական քաղաքականության վարչություն

 

Ռազմավարական ծրագրավորման և ինվեստիցիայի վարչություն

 

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

 

Երկաթուղային անվտանգության բաժին

 

Միջազգային կապերի և իրավաբանական բաժին

 

Հատուկ բաժին

(կառուցվածքը փոփ. 30.10.01 թիվ 766 որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
09.11.1998
N 625
Որոշում