Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲԱՐ ...

 

 

040.1503.271011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2011 թվականի N 1503-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի N 246-Ն հրամանագրի 3-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2011 թվականի հոկտեմբերի 13-ի

N 1503-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդը (այսուհետ` բարեփոխումների խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:

2. Բարեփոխումների խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության ու վարկատու և (կամ) դրամաշնորհ հատկացնող երկրի (կազմակերպության) միջև ստորագրված համաձայնագրով (կամ հուշագրով) և սույն կանոնադրությամբ:

3. Բարեփոխումների խորհրդի նախագահ և անդամներ են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի N 246-Ն հրամանագրի հիման վրա նշանակված բարեփոխումների խորհրդի նախագահը և անդամները` ի պաշտոնե:

4. Բարեփոխումների խորհրդի աշխատակազմի գործառույթների իրականացումն ապահովում է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ` պետական հիմնարկ):

5. Բարեփոխումների խորհրդի և պետական հիմնարկի, ինչպես նաև այլ պետական մարմինների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագրով, պետական հիմնարկի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Բարեփոխումների խորհրդի գործունեության հիմնական նպատակը գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման ու պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ինչպես նաև դրանցով սահմանված` տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակումն է:

7. Բարեփոխումների խորհրդի խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման, պարզեցման վերաբերյալ առաջարկությունների քննարկումը և նպատակահարմարության դեպքում` սահմանված կարգով դրանց ընթացք տալը.

2) պետական հիմնարկի ներկայացրած առաջարկությունների և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համապատասխան մարմինների տարակարծությունների դեպքում բարեփոխումների խորհրդի կողմից, իր կանոնադրության համաձայն, դրանց ընթացք տալու նպատակահարմարության վերաբերյալ որոշման ընդունումը.

3) առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ իր կողմից իրականացվող գործունեության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին հաշվետվություն ներկայացնելը:

8. Բարեփոխումների խորհուրդը պետական հիմնարկի կառավարման (լիազոր) մարմին չէ:

9. Բարեփոխումների խորհրդի լիազորություններն են`

1) պետական հիմնարկի ներկայացրած առաջարկությունների և իրավական ակտերի նախագծերի քննարկումը և նպատակահարմարության դեպքում` սահմանված կարգով դրանց ընթացք տալը.

2) պետական հիմնարկի ներկայացրած առաջարկությունների և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ համապատասխան մարմինների տարակարծությունների դեպքում դրանց քննարկումը և նպատակահարմարության դեպքում` սահմանված կարգով դրանց ընթացք տալը.

3) պետական հիմնարկի ներկայացրած իրավական ակտերի նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

4) իր կողմից ընդունված որոշումների կատարման վերահսկումը.

5) նիստին առաջադրված լուծումների համատեղ քննարկման նպատակով անհրաժեշտության դեպքում պետական կառավարման մարմինների ղեկավարներին կամ այլ շահագրգիռ անձանց իր նիստերին հրավիրելը.

6) պետական կառավարման մարմիններից իր գործունեության մասին անհրաժեշտ տեղեկատվության ստացումը:

 

III. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Բարեփոխումների խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` պետական հիմնարկի կողմից ներկայացված առաջարկությունները և իրավական ակտերի նախագծերը քննարկելու և նպատակահարմարության դեպքում` սահմանված կարգով ընթացք տալու, ինչպես նաև պետական հիմնարկի ներկայացրած առաջարկությունների ու նախագծերի վերաբերյալ համապատասխան մարմինների տարակարծությունների դեպքում դրանց ընթացք տալու նպատակահարմարությունը որոշելու նպատակով: Բարեփոխումների խորհուրդն ըստ անհրաժեշտության կարող է հրավիրել արտահերթ նիստեր:

11. Բարեփոխումների խորհրդի նիստերն արձանագրվում են: Բարեփոխումների խորհրդի նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը վարողը:

12. Բարեփոխումների խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է բարեփոխումների խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ բարեփոխումների խորհրդի անդամի առաջարկությամբ:

13. Բարեփոխումների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է բարեփոխումների խորհրդի անդամների կեսից ավելին:

14. Բարեփոխումների խորհրդի նիստը վարում է բարեփոխումների խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ` բարեփոխումների խորհրդի անդամներից մեկը: Բարեփոխումների խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում բարեփոխումների խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

15. Բարեփոխումների խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին պետական հիմնարկի տնօրենի կողմից տրամադրվում է բարեփոխումների խորհրդի անդամներին` նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ` բացառությամբ արտահերթ նիստերի, որոնց դեպքում օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերի հետ միասին տրամադրվում է արտահերթ նիստից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ:

16. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում, եթե այն հնարավոր չէ ներկայացնել այդ պահին, հարցի քննարկումը տեղափոխվում է բարեփոխումների խորհրդի հաջորդ նիստ: Պետական հիմնարկի տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

17. Բարեփոխումների խորհրդի նիստերն անցկացվում են Երևան քաղաքում (հասցեն` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1), եթե բարեփոխումների խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

18. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

19. Բարեփոխումների խորհրդի որոշումներն ստորագրում է խորհրդի նախագահը:

20. Բարեփոխումների խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել օրակարգի հարցերին առնչվող` հրավիրված այլ ներկայացուցիչներ (մասնագետներ):

 

IV. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

21. Բարեփոխումների խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ ատյաններում.

3) հանձնարարականներ է տալիս խորհրդի անդամներին.

4) նշանակում է նիստերի օրերը:

22. Բարեփոխումների խորհրդի անդամը`

1) իրավունք ունի ներկայացնելու առաջարկություններ խորհրդի քննարկմանը ներկայացված հարցերի վերաբերյալ.

2) խորհրդի նիստերին մասնակցում է անձամբ.

3) եթե համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, գրավոր ներկայացնում է իր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ, ինչի մասին զեկուցագիր է ներկայացնում նաև խորհրդի նախագահին:

 

V. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

23. Բարեփոխումների խորհրդի քարտուղարի գործառույթն իրականացնում է պետական հիմնարկի տնօրենը:

24. Բարեփոխումների խորհրդի գործունեությունն ապահովելու նպատակով պետական հիմնարկի տնօրենը`

1) կազմում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) խորհրդի որոշումները և նիստի արձանագրությունները` քաղվածքի ձևով, հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաքում է խորհրդի անդամներին:

 

VI. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

25. Բարեփոխումների խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումների հետ միասին, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.10.2011
N 1503-Ն
Որոշում