041.0097.150299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 փետրվարի 1999 թվականի թիվ 97
 
i
ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 8-ի «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի մասին» թիվ 59 որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի ստեղծել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի աշխատանքային խումբ հետևյալ կազմով
 
     Բ. Ոսկանյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների
                         վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
 
     Ռ. Դովլաթյան      - ՀՀ առևտրի  և  տնտեսական զարգացման նախարարության
                         ռազմաարդյունաբերական համալիրի և
                         ռազմաարդյունաբերական ծրագրերի վարչության պետի
                         պաշտոնակատար
 
Տ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության գլխավոր մասնագետ
 
     Ա. Իսրայելյան     - ՀՀ արտաքին գործերի նախարարության
                         սպառազինությունների վերահսկման և միջազգային
                         անվտանգության վարչության գլոբալ անվտանգության և
                         ոչ կոնվենցիոնալ խնդիրների բաժնի վարիչ
 
     Ա. Մկրտչյան       - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի
                         մաքսասակագնային կարգավորման վարչության ոչ
                         սակագնային կարգավորման բաժնի ավագ տեսուչ
 
     Լ. Ավագյան        - ՀՀ պաշտպանության նախարարության
                         ռազմաարդյունաբերական վարչության ավագ սպա
 
     Ա. Ղազարյան       - ՀՀ առևտրաարդյունաբերական  պալատի «Էքսպերտիզա»
                         ՍՊԸ-ի փորձագետ
 
     Ռ. Վարդազարյան    - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների
                         վարչության գլխավոր մասնագետ (աշխատանքային խմբի
                         քարտուղար)
(կազմը փոփ. 29.09.00 թիվ 657, 01.11.00 թիվ 721, 03.04.01 թիվ 254, 04.06.03 թիվ 257-Ա որոշումներ)