031.0033.170312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ՆԿ-32-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախագահի 2012 թվականի մարտի 15-ի «Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասին» ՆԿ-32-Ա կարգադրության`
i
1) 1-ին կետի «մարտի 19-ին» բառերը փոխարինել «մարտի 19-ից 20-ը ներառյալ» բառերով,
2) 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցների գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, գիշերավարձ, ներկայացուցչական և տրանսպորտի ծախսեր), ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը (օրապահիկ` լրատվության միջոցների հաշվին) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:»,
3) 5-րդ կետի` «Երևան-Մոսկվա և» բառերը փոխարինել «Երևան-Մոսկվա, մարտի 20-ին`» բառերով:
17 մարտի 2012 թվականի
ՆԿ-33-Ա