Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ՆԻՍՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

7 հունիսի 2012 թվականի N 22

 

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ՆԻՍՏԻ N 45 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 23-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի նիստի N 45 արձանագրության 23-րդ կետով հավանության արժանացած` «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանը և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2.8-րդ ենթակետի «Պատասխանատու կառույցը» սյունակում «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, Աշխատանքային խումբ» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բառերով.

2) 2.9-րդ ենթակետի «Պատասխանատու կառույցը» սյունակում «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Աշխատանքային խումբ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն» բառերով.

3) 4.3-րդ ենթակետի «Պատասխանատու կառույցը» սյունակը լրացնել «ՀՀ առողջապահության նախարարություն» բառերով.

4) 5.4-րդ ենթակետի «Պատասխանատու կառույցը» սյունակը լրացնել «ՀՀ առողջապահության նախարարություն» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.06.2012
N 22
Արձանագրային որոշում