Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՆԿ-56-Ա ԿԱՐԳԱ ...

 

 

031.0085.230612

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՆԿ-56-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածը.

i

1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի մայիսի 17-ի «Չիկագո և Բոստոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասին» ՆԿ-56-Ա կարգադրությունը:

2. Պատվիրակության անդամ` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի Երևան-Լոնդոն-Չիկագո-Բոստոն-Լոնդոն-Երևան ինքնաթիռի տոմսերի արժեքը, մայիսի 19-ից 26-ի օրապահիկը` 100 տոկոսի չափով, գիշերավարձը, տրանսպորտի, մուտքի արտոնագրերի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Պատվիրակության այցը նախապատրաստող Ալեքսանդր Մխիթարյանի Երևան-Լոնդոն-Բոստոն-Չիկագո-Բոստոն-Լոնդոն-Երևան ինքնաթիռի տոմսերի արժեքը, մայիսի 12-ից 23-ի օրապահիկը` 100 տոկոսի չափով, գիշերավարձը, տրանսպորտի, մուտքի արտոնագրերի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

3. Պատվիրակության այցը չեղյալ ճանաչելու հետևանքով առաջացած այլ ծախսերի (ինքնաթիռի տոմսերի արժեքը, հյուրանոցների ամրագրման և մեքենայի վարձակալման գումարները) կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

 

23 հունիսի 2012 թվականի

ՆԿ-85-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
23.06.2012
N ՆԿ-85-Ա
Կարգադրություն