041.0322.020513
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
2 մայիսի 2013 թվականի N 322-Ա
 
i
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.6-րդ կետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրած գումարների ծախսումն իրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
i
1) կազմակերպել քննարկումներ աշխատանքային խմբի կազմով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու նպատակով` անհրաժեշտության դեպքում այլ ՀԳՄ-ներից ներկայացուցիչներ ներգրավելով` խորհրդակցական կարգով.
2) նախապատրաստել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և մինչև 2013 թվականի մայիսի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
(2-րդ կետը փոփ. 01.06.13 թիվ 413-Ա որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թ. մայիսի 2-ի
N 322-Ա որոշման
 
i
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
 
     Ս. Ծատուրյան            - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի 
                               պետական առողջապահական գործակալության պետ 
                               (աշխատանքային խմբի ղեկավար)
 
     Պ. Մանուկյան            - ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության
                               պետի տեղակալ
 
     Թ. Մադոյան              - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային 
                               անվտանգության ծառայության ռազմաբժշկական 
                               վարչության պետի տեղակալ
 
     Ա. Սանամյան             - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային 
                               անվտանգության ծառայության պայմանագրային 
                               իրավական վարչության բաժնի պետի տեղակալ
 
     Ա. Պետրոսյան            - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության 
                               բժշկական վարչության հոսպիտալի պետ
 
     Կ. Գրիգորյան            - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական
                               վարչության փաստաթղթերի սպասարկման բաժնի պետ
 
     Զ. Մաթոսյան             - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
                               տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային
                               ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման
                               վարչության սոցիալական պաշտպանության և
                               առողջապահության բնագավառներում բյուջետային
                               ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման
                               բաժնի գլխավոր մասնագետ
 
     Գ. Կասպարով             - ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության 
                               կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական 
                               հիմնարկի Քաղաքականության և իրավական ակտերի 
                               մշակման բաժնի փորձագետ
 
(կազմը փոփ. 01.06.13 թիվ 413-Ա որոշում)