041.0321.290599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
29 մայիսի 1999 թվականի թիվ 321
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 502 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հաշվի առնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի միջնորդությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի սեպտեմբերի 6-ի «Պատգամավորների նախկին շրջանային, Երևանի նախկին քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների շենքերի, շինությունների, տարածքների և այլ գույքի հանձնման մասին» N 502 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 8 հավելվածից հանել հետևյալ տողերը.
 
     «2. Անիի նախկին շրջխորհրդի գործկոմի          ՀՀ Շիրակի
         3 հարկանի վարչական շենքը, քաղ.           մարզպետարանին
         Մարալիկ, Մադաթյան փող., 1
 
      3. Աշոցքի նախկին շրջխորհրդի գործկոմի        ՀՀ Շիրակի
         3 հարկանի վարչական շենքը, գ. Աշոցք       մարզպետարանին
 
      4. Ամասիայի նախկին շրջխորհրդի գործկոմի      ՀՀ Շիրակի
         4 հարկանի վարչական շենքը, գ. Ամասիա      մարզպետարանին
 
      5. Արթիկի նախկին շրջխորհրդի գործկոմի        ՀՀ Շիրակի
         5 հարկանի վարչական շենքը, քաղ.           մարզպետարանին
         Արթիկ, Ազատության փող., 1