041.0894.071013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 2013 թվականի N 894-Ա
i
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՏՐՎՈՂ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման համաձայնագրով հաստատված Եվրասիական զարգացման բանկի կանոնադրության 14-րդ հոդվածի 3-րդ կետի`
Հաստատել Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գ. Խաչատրյանին բանկի խորհրդում քվեարկելու համար տրվող հրահանգները` համաձայն հավելվածի:
(որոշումը փոփ. 10.06.14 թիվ 526-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի հոկտեմբերի 7-ի
N 894-Ա որոշման
ՀՐԱՀԱՆԳՆԵՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՏՐՎՈՂ
1. Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչին`
1) Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալի ավելացման հարցի կապակցությամբ քվեարկել` ցպահանջ վճարման ենթակա` յուրաքանչյուրը` 1000 ԱՄՆ-ի դոլար անվանական արժեքով, 5484300 հատի չափով Եվրասիական զարգացման բանկի լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման եղանակով Եվրասիական զարգացման բանկի թողարկման համար թույլատրելի կապիտալի մինչև 7000000000 ԱՄՆ-ի դոլար ավելացման օգտին.
2) Եվրասիական զարգացման բանկի լրացուցիչ բաժնետոմսերի բաժանորդագրման պայմանների հաստատման հարցի կապակցությամբ քվեարկել` Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալի մեծության մասով փոփոխություններ կատարելու առնչությամբ դրանց` բանկի բաժնետերերի միջև համամասնորեն բաժանման օգտին.
3) Եվրասիական զարգացման բանկի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցի կապակցությամբ քվեարկել` Եվրասիական զարգացման բանկի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին: