041.1105.141114
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2014 թվականի N 1105-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 20-21-ը Աշխաբադ (Թուրքմենստան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանին և ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Աշխաբադ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Վաչե Գաբրիելյանինը, Վալերի Մկրտումյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը, Արմեն Ղևոնդյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Վահե Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Երվանդ Զախարյանինը, Սուրեն Կարայանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2014 թվականի նոյեմբերի 20-ին` Երևան-Աշխաբադ, իսկ 2014 թվականի նոյեմբերի 21-ին` Աշխաբադ-Երևան երթուղով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Աշխաբադ մեկնելու հետ կապված հարցերը:
(որոշումը փոփ. 24.11.14 թիվ 1168-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թվականի նոյեմբերի 14-ի
N 1105-Ա որոշման
ԿԱԶՄ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-21-Ը ԱՇԽԱԲԱԴ (ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ) ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ
Ե. Զախարյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի
առաջին տեղակալ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ս. Կարայան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Գաբրիելյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Վ. Մկրտումյան - ՀՀ վարչապետի օգնական
Վ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության պետի
պաշտոնակատար (15-21.11.2014 թ.)
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
ԱՊՀ վարչության պետ
Գ. Պողոսյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Է. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար
Ա. Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ
Վ. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական
արարողակարգի ծառայություն» գործակալության
փորձագետ (15-21.11.2014 թ.)
Ա. Շահինյան - «Տնտեսական բարեփոխումների
վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր
Տ. Մեհրաբյան - «Տնտեսական բարեփոխումների
վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի
լուսանկարիչ
Բ. Բարսեղյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Զատիկյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող