Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

15.06.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.02.1991  -ից մինչեւ   15.06.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.05.01 ՀՕ-185 օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրարկելու մասին

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

 

i

1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրարկել 1991թ. մարտի 15-ից

2. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխանեցնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրության գործող ակտերը կիրառվում են այնքանով, որքանով

դրանք չեն հակասում օրենսգրքին:                                                §

3. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրառվում է այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք կառաջանան օրենսգիրքը կիրարկելուց հետո, այսինքն` 1991թ. մարտի 15-ից:

4. Մինչև 1991թ. մարտի 15-ը առաջացած հողային իրավահարաբերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների և պարտականությունների հանդեպ, որոնք կառաջանան օրենսգիրքը կիրարկելուց հետո:

5. Սահմանել, որ հողամասեր տրամադրելու մասին այն որոշումները, որոնք համապատասխան մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում ընդունվել են մինչև 1991թ. մարտի 15-ը, բայց մինչև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի կիրարկման պահը չեն կատարվել, ենթակա են կատարման օրենսգրքի պահանջներին համապատասխան:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարաց խորհրդին` մինչև 1991թ. մարտի 15-ը.

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական ակտերի մեջ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

Հայաստանի Հանրապետության Նախարարաց խորհրդի որոշումները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին.

ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կոմիտեների և գերատեսչությունների կողմից Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին հակասող նորմատիվ ակտերի վերանայումն ու վերացումը.

իրականացնել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի իրացմանը նպատակաուղղված միջոցառումների համալիրը, այդ թվում` հողի վճարի սկզբունքների սահմանումը, հողաշինարարության հիմնական դրույթների, հողային կադաստրի և հողերի համակարգված դիտարկման վարման կարգի հաստատումը, այնպիսի նոր պետական մարմինների ստեղծումը, որոնք կապահովեն հողերի համակարգված դիտարկման, հողային կադաստրի, հողաշինարարության վարումը, հողերի օգտագործման ու պահպանման պետական վերահսկողությունը:

7. 1991թ. մարտի 15-ից ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ 1970թ. դեկտեմբերի 18-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ հողային օրենսգիրքը` բոլոր փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

8. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ագրարային և գյուղի զարգացման հարցերի, բնության պահպանության և բնական պաշարների հարցերի և իրավական հարցերի մշտական հանձնաժողովներին հանձնարարել ապահովել սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրացման ընթացքի վերահսկողությունը և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ մտցնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
04.02.1991
N Ն-0250-I
Որոշում