Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒԹՅ ...

 

 

040.0736.070715

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 2015 թվականի N 736-Ն

 

i

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ առաջարկելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հուլիսի 2-ի

N 736-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կողմից (այսուհետ` հասարակական կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին (այսուհետ` նախարար) անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի թեկնածություններ (այսուհետ` թեկնածություններ) առաջարկելու կարգը:

2. Հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ ներկայացնելու վերաբերյալ հայտարարությունը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը (այսուհետ` նախարարության աշխատակազմ) անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում հրապարակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) պաշտոնական ինտերնետ կայքի միջոցով:

3. Հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկվող թեկնածուների ցուցակը (այսուհետ` ցուցակ) հաստատվում է հինգ հասարակական կազմակերպության համատեղ արձանագրությամբ, թեկնածուի գրավոր համաձայնության հիման վրա: Արձանագրությամբ հասարակական կազմակերպություններն իրենց կազմից ընտրում են փաստաթղթերը ներկայացնող հասարակական կազմակերպությունը:

4. Ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ ներկայացվում են թեկնածուի կենսագրական տվյալները, տեղեկատվություն նրա կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության մասին, իսկ արձանագրությանը կից ներկայացվում են տվյալներն ու տեղեկատվությունը հավաստող փաստաթղթեր:

5. Հասարակական կազմակերպությունները (նրանց կազմից ընտրված հասարակական կազմակերպությունը) հայտարարության հրապարակման պահից ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ցուցակը գրավոր դիմումով ներկայացնում են նախարարության աշխատակազմ` դրան կցելով արձանագրության բնօրինակը, ցուցակում ընդգրկված անձի գրավոր համաձայնությունը, ինչպես նաև յուրաքանչյուր թեկնածուի կենսագրական տվյալների, կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ փաստաթղթերը: Եթե հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ ամբողջական, ապա նախարարության աշխատակազմն առաջարկում է երկօրյա ժամկետում շտկել թերությունները:

6. Նախարարության աշխատակազմի կողմից սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ցուցակը վերջիններիս կենսագրական, կրթության և հետբուհական աշխատանքային գործունեության, ինչպես նաև առաջադրած հասարակական կազմակերպությունների մասին տեղեկատվության հետ միասին հրապարակվում է նախարարության պաշտոնական ինտերնետ կայքում:

7. Ցուցակի հրապարակումից հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում թեկնածություն ներկայացրած հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն գրավոր դիմումով նախարարություն ներկայացնելու այլ ցանկացած փաստաթուղթ, որը կարող է հավաստել թեկնածուների մասնագիտական փորձառությունը և նպաստել լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների ու արժանիքների բացահայտմանը:

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո նախարարության աշխատակազմը կազմում է թեկնածուների ամփոփ ցուցակ և ներկայացնում նախարարին:

9. Եթե սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո նախարարության աշխատակազմը չի ստանում հասարակական կազմակերպությունների համատեղ առաջարկություն, կամ ներկայացված թեկնածուները չեն համապատասխանում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա նախարարության աշխատակազմը նախարարության պաշտոնական ինտերնետ կայքում կրկին հրապարակում է հասարակական կազմակերպությունների կողմից թեկնածություններ ներկայացնելու վերաբերյալ հայտարարություն` սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.2015
N 736-Ն
Որոշում