040.0092.090217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2017 թվականի N 92-Ա
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԿՑՈՐԴԻ ՀԱՍՏԻՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք (նստավայրը` քաղ. Պեկին):
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի տեղակայումն ապահովել քաղ. Պեկինում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ