Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ Է ...

 

 

030.0951.251217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) և 2017 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) կիրարկումն ապահովելու նպատակով` որոշում եմ.

1. Ստեղծել համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանձնաժողովը`

1) համակարգում է համաձայնագրով և փաստաթղթով սահմանված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

2) հաստատում է համաձայնագրից և փաստաթղթից բխող, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից մշակված, այդ թվում` բարեփոխումների և մոտարկման գործընթացների իրականացմանն ուղղված` կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագրերը և հետևում դրանց կատարմանը.

3) նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված` ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի և Գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերը և ընդունում որոշումներ:

3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` հանձնաժողովի հետ նախապես քննարկել վերջինիս համակարգմանը ենթակա հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները, ստորագրվելիք և հաստատվելիք փաստաթղթերը:

 

25 դեկտեմբերի 2017 թվականի

ՆՀ-951-Ա

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2017 թ. դեկտեմբերի 25-ի

ՆՀ-951-Ա հրամանագրի

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՓԱՍՏԱԹՂԹԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

    Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ    - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և  

                         բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ - ՀՀ արտաքին գործերի նախարար

 

    Արմեն ԱՇՈՏՅԱՆ      - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին

                         հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ

                         (համաձայնությամբ)

 

    Դավիթ              - ՀՀ արդարադատության նախարար

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

    Սուրեն ԿԱՐԱՅԱՆ     - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների նախարար

 

    Վարդան ԱՐԱՄՅԱՆ     - ՀՀ ֆինանսների նախարար

 

    Կարեն ՆԱԶԱՐՅԱՆ     - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Վարուժան ՆԵՐՍԵՍՅԱՆ - ՀՀ Նախագահի օգնական

 

    Հայկ Ա.            - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

    ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ        պաշարների նախարարի տեղակալ

 

    Ռոբերտ ՄԱԿԱՐՅԱՆ    - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Մակար ՂԱՄԲԱՐՅԱՆ    - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և  

                         բարեփոխումների նախարարի տեղակալ(հանձնաժողովի

                         պատասխանատու քարտուղար)

 

Անուբաղ ՀԱՄԲԱՐՅԱՆ - ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

 

Ստեփան ՔԱՐՏԱՇՅԱՆ  - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

վարչության պետ

 

    Գագիկ ՂԱԼԱՉՅԱՆ     - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի

                         վարչության պետ:                                 

 

 

pin
ՀՀ Նախագահ
25.12.2017
N ՆՀ-951-Ա
Հրամանագիր