Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԻՍՏԻ N ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

25 հունվարի 2018 թվականի N 3

 

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՆԻՍՏԻ N 23 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած հավելվածի 12-րդ աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1.2-րդ կետում`

ա. «Նպատակը» սյունակից հանել «Ապահովել հողերի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի իրականացումը:» բառերը,

բ. «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ տարածքում տվյալների բազայի ձևավորում, հողերի վիճակի վատթարացման կանխարգելում, բացասական ազդեցությունների բացահայտում:».

2) 2.2-րդ կետի առաջին սյունակը «Մոնիթորինգի» բառից հետո լրացնել «բնապահպանական» բառով և «Կատարման ժամկետը» սյունակում «2017» թիվը փոխարինել «2019» թվով.

3) 2.5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 2.6-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ստեղծված են համապատասխան նախադրյալներ դեգրադացված հողերի վերականգնման և հողերի հետագա դեգրադացումը նվազագույնի հասցնելու համար:»,

5) 2.8-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակը «կարճաժամկետ» բառից հետո լրացնել «, միջնաժամկետ» բառով.

6) 2.8-րդ կետի «Ակնկալվող արդյունքը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ստեղծված են համապատասխան նախադրյալներ զարգացնելու ռեկրեացիոն ենթակառուցվածքները:».

7) 3.1-ին կետի «Միջոցառման անվանումը» սյունակում «ՀՀ կառավարության որոշում:» բառերը փոխարինել «ՀՀ բնապահպանության նախարարի հրաման:» բառերով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.01.2018
N 3
Արձանագրային որոշում