041.1556.001118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2018 թվականի 1556-Ա
i
ԱՐՏՅՈՄ ՄԽՈՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ՔՈՉԻՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հայկ Քոչինյանին 2018 թվականի նոյեմբերի 27-29-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Ռյազան)` «Ռուսաստանի Դաշնությունում և արտերկրում քրեակատարողական համակարգի զարգացման տեսական և գործնական խնդիրները» թեմայով Ռուսաստանի պատիժների կատարման դաշնային ծառայության Դաշնային քրեակատարողական կրթահամալիրի իրավունքի և կառավարման բարձրագույն կրթության ակադեմիայում կայանալիք միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Արտյոմ Մխոյանի և Հայկ Քոչինյանի` Ռուսաստանի Դաշնություն (Ռյազան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ -ԻՆ