| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
15 օգոստոսի 2018 թվականի թիվ 8-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 1-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հաշվի առնելով ՀՀ ոստիկանության կազմ-հաստիքային օպտիմալացման գործընթացը և հիմք ընդունելով 11.07.2018 թ. ՀՀ վարչապետի թիվ 751-Լ որոշման 20-րդ կետի 8-րդ ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. ՀՀ ոստիկանության պետի 2018 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշման կիրարկումն ապահովելու մասին» թիվ 1-Լ հրամանի հավելվածով հաստատված ժամանակացույցի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 7-րդ կետերի կատարման ժամկետ սահմանել 15.11.2018 թ.:
2. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայություններին:
|
Հայաստանի Հանրապետության ոստիկանության գնդապետ |
Վ.Օսիպյան |
|
2018 թ. օգոստոսի 15 Երևան
|
|