ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
30 օգոստոսի 2018 թվականի թիվ 9-Լ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 31.07.2018 Թ. ԹԻՎ 7-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն ՀՀ վարչապետի 11.06.2018 թ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. ՀՀ ոստիկանության պետի 2018 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի խորհրդականների և օգնականների միջև պարտականությունները բաշխելու վերաբերյալ ցանկը հաստատելու մասին» թիվ 7-Լ հրամանով հաստատված հավելվածի 5-րդ կետում «խորհրդական» բառից հետո լրացնել «` Բ. Սեդրակյան» բառերը:
2. Հրամանը հայտարարել ՀՀ ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության գնդապետ |
Վ.Օսիպյան |
2018 թ. օգոստոսի 30 Երևան
|
|