ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
10 սեպտեմբերի 2024 թվականի N 17-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 26-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի «Շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը և ընդհանուր բնութագրերը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված հավելվածներ N 1-ում և N 2-ում կատարել հետևյալ լրացումները.
1) Հավելված N 1-ի շենքերի և շինությունների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի ցանկը լրացնել նոր` 9-րդ կետով.
«._____________________________________________________________________.
|9. |Բջջային կապի բազային |«Տելեկոմ | | |
| |կայանների համար |Արմենիա» | | |
| |աշտարակների կառուցման |ԲԲԸ | | |
| |(բազմակի կիրառման) | | | |
| |օրինակելի նախագիծ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|1) |գործարանային |«Տելեկոմ | 7,973.73|15մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» ԲԲԸ| |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,| | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-1-1 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|2) |գործարանային |«Տելեկոմ | 6,069.19|15մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |հավաքովի երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-1-2 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|3) |գործարանային |«Տելեկոմ | 8,852.65|18մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-2-1 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|4) |գործարանային |«Տելեկոմ | 6,948.11|18մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |հավաքովի երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-2-2 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|5) |գործարանային |«Տելեկոմ | 10,816.74|24մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-3-1 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|6) |գործարանային |«Տելեկոմ | 8,584.50|24մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |հավաքովի երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-3-2 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|7) |գործարանային |«Տելեկոմ | 12,367.05|30մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով, Ա-4-1 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|8) |գործարանային |«Տելեկոմ | 10,134.81|30մ բարձ- |
| |արտադրության պողպատե |Արմենիա» | |րությամբ |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | | |
| |հավաքովի երկաթբետոնե | | | |
| |հիմքերով Ա-4-2 տեսակ | | | |
|___|________________________|____________|_______________|___________|
|9) |գործարանային |«Տելեկոմ |21,553.09 |42 (48)մ |
| |արտադրության պողպատե |Արմենիա» |(23,316.52) |բարձրու- |
| |կոնստրուկտիվ համակարգով,|ԲԲԸ | |թյամբ |
| |միաձույլ երկաթբետոնե | | | |
| |հիմքերով Ա-5-1 տեսակ | | | |
._____________________________________________________________________.
«:
2) Հավելված N 2-ը լրացնել նոր` 9-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 9. ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԲԱԶԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ (ԲԱԶՄԱԿԻ ԿԻՐԱՌՄԱՆ) ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԻԾ
1. Նախագիծը մշակվել է
«Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության պատվիրատվությամբ 2024 թվականին:
2. Նախագծային լուծումներ
1) բարձրությունը
ա. Ա-1-1 տեսակ` 15մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),
բ. Ա-1-2 տեսակ` 15մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով),
գ. Ա-2-1 տեսակ` 18մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),
դ. Ա-2-2 տեսակ` 18մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, հավաքովի երկաթբետոնե հիմքերով),
ե. Ա-3-1 տեսակ` 24մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),
զ. Ա-3-2 տեսակ` 24մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),
է. Ա-4-1 տեսակ` 30մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),
ը. Ա-4-2 տեսակ` 30մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),
թ. Ա-5-1 տեսակ` 42 (48) մ բարձրությամբ (գործարանային արտադրության պողպատե կոնստրուկտիվ համակարգով, միաձույլ երկաթբետոնե հիմքերով),
2) Տարածքը ցանկապատված է, բարեկարգված:
3. Կառուցվածք
Աշտարակների հիմնակմախքը մետաղական, հիմքերը միաձույլ կամ հավաքովի երկաթբետոնից, հանգույցները հեղույսային միացումներից, քամու 36 մ/վ հաշվարկային բեռնվածքով:
4. Արտաքին չափեր
ա. 1346 մմ x 1346 մմ, բարձրությունը` 15 մ,
բ. 1407.5 մմ x 1407.5 մմ, բարձրությունը` 18 մ,
գ. 1536.5 մմ x 1536.5 մմ, բարձրությունը` 24 մ,
դ. 1669.5 մմ x 1669.5 մմ, բարձրությունը` 30 մ,
ե. 4950 մմ x 4950 մմ, բարձրությունը` 42 մ,
զ. 5550 մմ x 5550 մմ, բարձրությունը` 48 մ,
5. Կոնստրուկտիվ համակարգ և այլ պահանջներ
1) պողպատե կոնստրուկցիաներից, գործարանային պայմաններում արտադրված տարրերի տեսքով /ունիֆիկացված տարրեր/, որոնք տեղափոխվում են շինհրապարակ բեռնատարների միջոցով և տեղակայվում ու ամրացվում` նախապես կառուցված հիմքերին` ներդիր էլեմենտների միջոցով` ամրացվելով մեկը մյուսին: Նախագիծը պարունակում է նաև տարրերի ամրակցման, միացման լուծումներ և հանգույցներ,
2) նախագիծը պարունակում է կայմերին աշտարակներին և այլ նմանատիպ շինություններին բնորոշ առանձին նախագծային լուծումներ (հողանցման, շանթապաշտպանության համակարգեր),
3) նախագծի շրջանակներում ներկայացված սարքերը, սարքավորումները, գույքը, կահույքը և աքսեսուարները կրում են տեղեկատվական բնույթ, գույքի արժեքը պայմանական է և ենթակա է համաձայնեցման պատվիրատուի հետ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 12 սեպտեմբերի 2024 թվական: