04.07.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մայիսի 2024 թվականի N 710-Լ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի (այսուհետ` ծրագիր).
2) Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
1.1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 4 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 03.07.2025 թիվ 901-Լ որոշում)
1.2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 5 հավելվածի:
(1.2-րդ կետը լրաց. 03.07.2025 թիվ 901-Լ որոշում)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2024 թվականի հունիսի 5-ը, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրի իրականացման կարգը:
3. Քաղաքաշինության կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել անհատական բնակելի տների կառուցման բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի ու դրանց քաղաքաշինական պարզ փորձաքննության ծառայությունների ձեռքբերման և նախագծերի հրապարակման գործընթացը` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 7-րդ ենթակետի և 71-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության պահանջները.
2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերը հրապարակելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված ծրագրի մասին իրազեկել անհատական բնակելի տների կառուցման համար անհրաժեշտ լիցենզիա ունեցող քաղաքաշինական գործունեության սուբյեկտներին:
(վերնագիրը փոփ. 03.07.2025 թիվ 901-Լ որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. մայիսի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2024 թվականի մայիսի 16-ի
N 710-Լ որոշման
ԾՐԱԳԻՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կարևորագույն խնդիրներից է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող ընտանիքների բնակարանային ապահովությունը: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովության խնդրի լուծումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է, որի ուղղությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր:
2. Ներկա փուլում առաջարկվում է իրականացնել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր (այսուհետ` ծրագիր):
II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
3. Ծրագրի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը` Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով:
III. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
4. Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկով`
1) բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում.
2) անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, որի դեպքում հավաստագրի իրացումն իրականացվում է կամ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված` անհատական բնակելի տների կառուցման բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերի կամ լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված, սահմանված կարգով փորձաքննություն անցած և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ անհատական բնակելի տների կառուցումն իրականացվում է` անհատական բնակելի տների կառուցման համար անհրաժեշտ լիցենզիա ունեցող քաղաքաշինական գործունեության սուբյեկտների միջոցով.
3) գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրում:
(4-րդ կետը փոփ. 14.06.2024 թիվ 868-Լ, 03.07.2025 թիվ 901-Լ որոշումներ)
5. Ծրագրի իմաստով շահառուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքն է (այդ թվում` մեկ անձից բաղկացած), բացառությամբ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների` անկախ իրավունքի իրացման փաստից, որոնք 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել են հավաստագիր.
2) ընտանիքների, որոնց անդամներից առնվազն մեկը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք, եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսը գերազանցում է 12 քմ` բացառությամբ հիփոթեքային վարկի շրջանակներում գրավի առարկա հանդիսացող միակ անշարժ գույքի կամ գնման իրավունքի: Ընդ որում` ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար:
(5-րդ կետը փոփ. 14.06.2024 թիվ 868-Լ, 26.09.2024 թիվ 1526-Լ որոշումներ)
6. Ծրագրի իմաստով ընտանիքը ծրագրին դիմելու օրվա դրությամբ գրանցված ամուսնության մեջ գտնվող ամուսիններից (միայնակ ծնողից), նրանց` 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաներից (այդ թվում` մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը կներկայացնի և ծրագրով նախատեսված հավաստագիրը կստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը), ինչպես նաև ցանկացած այլ անդամից բաղկացած միավորն է, որը որպես ընտանիքի անդամ ներառված կլինի տվյալ դիմում-հայտարարության մեջ:
(6-րդ կետը փոփ. 14.06.2024 թիվ 868-Լ, 03.07.2025 թիվ 901-Լ / գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 15-ից հետո ծագած
հարաբերությունների վրա / որոշումներ)
7. Շահառու միավորի կազմը որոշվում է ընտանիքի բոլոր անդամների համատեղ դիմում-հայտարարության հիման վրա, ընդ որում` դիմումատուի, նրա ամուսնու (գրանցված ամուսնության դեպքում) և բոլոր անչափահաս երեխաների` Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տվյալների առկայությունը դիմում-հայտարարության մեջ պարտադիր է: Եթե դիմում-հայտարարության մեջ որպես ընտանիքի անդամ ներառված է այլ չափահաս անձ, ապա նրա ամուսնու (գրանցված ամուսնության դեպքում) և բոլոր անչափահաս երեխաների տվյալների առկայությունը դիմում-հայտարարության մեջ ևս պարտադիր է: Պարտադիր լինելու պայմանը չի տարածվում ընտանիքի այն անդամների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կամ Օպերատիվ շտաբի կողմից չեն հաշվառվել որպես բռնի տեղահանված կամ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված` Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու, քանի որ նրանք չեն հանդիսանում ծրագրի շահառու:
(7-րդ կետը փոփ. 13.02.2025 թիվ 150-Լ /գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
8. Ընտանիքը (ընտանիքի անդամը) որպես շահառու ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում):
9. Ծրագրի առաջին փուլի շրջանակում շահառուների դիմում-հայտարարությունների ընդունման գործընթացը կմեկնարկի սույն որոշման 2-րդ կետով սահմանված` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո:
10. Ծրագրի հիմնական պայմաններն են`
1) շահառու ընտանիքի բոլոր անդամներն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
2) ձեռք բերվող կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան բնակելի մակերեսը շահառու ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով չպետք է պակաս լինի 9 քմ-ից.
3) ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման գինը չպետք է գերազանցի 55 մլն դրամը.
4) ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով.
5) կանխավճարի չափը 0 տոկոս է.
6) հիփոթեքային վարկը տրամադրվում է ծրագրի շրջանակներում գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից.
7) հիփոթեքային վարկի նվազագույն ժամկետը 120 ամիս է.
8) հիփոթեքային վարկը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով.
9) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքը կամ անհատական բնակելի տունն օտարելու դեպքում դրա ձեռքբերման նախապատվության իրավունքը պատկանում է պետությանը.
10) կառուցվող շենքում բնակարանի ձեռքբերման վարկն ապահովված է`
ա. կառուցապատողի հատուկ հաշվին գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից փոխանցված դրամական միջոցների և անշարժ գույքի ձեռքբերման իրավունքի գրավով` մինչև կառուցվող շենքում ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, որից հետո գրավ է հանդիսանում անշարժ գույքը,
բ. կառուցվող շենքում բնակելի անշարժ գույքի (բազմաբնակարան շենքում բնակարանի) ձեռքբերման իրավունքի գրավով և կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված վարկային միջոցների գրավով վարկավորման գումարի առնվազն 100%-ի չափով:
Ընդ որում` մինչև կառուցվող բազմաբնակարան շենքի ավարտական ակտի ձևակերպումը կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցված դրամական միջոցները ենթակա են սառեցման/կուտակման, և վերջինիս կողմից կարող են օգտագործվել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.6-րդ հոդվածով սահմանված կարգով:
11) անհատական բնակելի տան կառուցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակտը գործընկեր ֆինանսական կազմակերպություն է ներկայացվում գործընկեր ֆինանսական կազմակերպության հետ վարկային պայմանագրի կնքման օրվանից 18 ամսվա ընթացքում:
(10-րդ կետը փոփ. 14.06.2024 թիվ 868-Լ, 13.02.2025 թիվ 150-Լ որոշումներ)
10.1. Ծրագրի շրջանակում ինչպես հավաստագրի տրամադրման, այնպես էլ հավաստագրի իրացման և աջակցության չափի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում միայն ողջ շահառուները:
(10.1-ին կետը լրաց. 26.09.2024 թիվ 1526-Լ որոշում)
11. Աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով որոշվում է ըստ հավաստագրի իրացման համար շահառու ընտանիքի կողմից ընտրված բնակավայրի: Մասնավորապես`
1) սույն որոշման N 2 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման դեպքում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է մինչև 5 մլն դրամ, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը.
2) սույն որոշման N 3 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման դեպքում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է մինչև 4 մլն դրամ, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը.
3) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելվածներում չներառված` Հայաստանի Հանրապետության մնացած բոլոր բնակավայրերում, բացառությամբ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված 1-ին և 2-րդ գոտուց, բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման դեպքում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է մինչև 3 մլն դրամ, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը.
4) գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմում է 2 մլն դրամ, իսկ եթե հիփոթեքային վարկը տրամադրվել է 2024 թվականի մայիսի 16-ից հետո, ապա 3 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան դիմելու պահին այդ հիփոթեքային վարկի մնացորդային գումարի չափը` բացառությամբ, եթե գույքը գտնվում կամ կառուցվում է Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված 1-ին կամ 2-րդ գոտում:
(11-րդ կետը փոփ. 14.06.2024 թիվ 868-Լ, 26.09.2024 թիվ 1526-Լ, 13.02.2025 թիվ 150-Լ որոշումներ)
11.1. Աջակցության չափը վարկի տոկոսագումարների սուբսիդավորման համար հաշվարկվում է 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան և վերավարկավորող կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին տրամադրվող ծրագրային վարկերի դեպքում կազմում է 11%, իսկ բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում կազմում է`
1) հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում մինչև 13%.
2) լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք +4% չափով` վարկի տրամադրման պահին:
(11.1-ին կետը լրաց. 14.06.2024 թիվ 868-Լ որոշում)
11.2. Լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն վերափոխվում է լողացող տոկոսադրույքի` փոփոխվելով Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/-1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն` տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ): Լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տարեկան 2 անգամ` ապրիլ և հոկտեմբեր ամիսներին: Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով:
(11.2-րդ կետը լրաց. 14.06.2024 թիվ 868-Լ որոշում)
11.3. Ծրագրի շրջանակում փոխհատուցվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 73-րդ հոդվածով և «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարները:
(11.3-րդ կետը լրաց. 03.07.2025 թիվ 901-Լ / գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա/
որոշում)
12. Եթե շահառու ընտանիքն ընտրում է ծրագրի` անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, ապա իրացվող հավաստագրի արժեքում կարող է ներառվել նաև անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված և սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխանող հողամասի ձեռքբերման արժեքը, բայց ոչ ավելի, քան 4 մլն դրամի չափով:
(12-րդ կետը փոփ. 13.02.2025 թիվ 150-Լ որոշում)
12.1. Անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման համար աջակցությունը տրամադրվում է կամ հիփոթեքային վարկավորմամբ, կամ հետևյալ ընթացակարգով`
1) ձեռք բերվող հողամասի գնահատման նպատակով շահառուն դիմում է գործընկեր ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցող գնահատման կազմակերպություններից որևէ մեկին և ստանում անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն).
2) շահառուն, նախքան գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, դիմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն (այսուհետ` ծառայություն), այդ թվում` տարածքային կենտրոններ (մինչև համապատասխան ծրագրային ապահովման գործարկումը)` ներկայացնելով դիմում, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթը, հավաստագիրը, գնահատման հաշվետվությունը, բնակելի կառուցապատման հողամասի` տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագիրը, որի արժեքը չի կարող գերազանցել 4 մլն դրամը և չպետք է գերազանցի հաշվետվությամբ նշված շուկայական արժեքը.
3) ծառայությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում հողամասի առուվաճառքի պայմանագրում նշված վաճառողի բանկային հաշվին է փոխանցում պայմանագրով սահմանված գումարը` այդ մասին էլեկտրոնային եղանակով ծանուցելով շահառուին.
4) գործընկեր ֆինանսական կազմակերպությունը, անհատական բնակելի տան կառուցման նպատակով հիփոթեքային վարկ տրամադրելիս հաշվի է առնում նաև հողամասի ձեռքբերման համար շահառուին տրամադրված աջակցությունը, այսինքն` կառուցապատման վարկի չափը սահմանվում է առավելագույնը տվյալ ընտանիքին հասանելիք աջակցության և հողամասի ձեռքբերման նպատակով տրամադրված աջակցության տարբերության չափով, ինչպես նաև այս դեպքում կառուցապատման վարկը տրամադրվում է բացառապես պետական աջակցությամբ ձեռք բերված հողամասի վրա կառուցապատում իրականացնելու նպատակով.
5) շահառուն կարող է օգտվել հողամասի ձեռքբերման համար նախատեսված աջակցությունից, եթե իրեն հասանելիք աջակցության չափի (հաշվարկվում է հողամասի գտնվելու վայրի և հավաստագրում ներառված ընտանիքի անդամների թվի հիման վրա) և հողամասի արժեքի տարբերությունը պակաս չէ հասանելիք աջակցության չափի 80 տոկոսից.
6) հողամասի ձեռքբերման նպատակով աջակցություն ստացած շահառուն չի կարող հրաժարվել անհատական բնակելի տան կառուցման հավաստագրից, այն ենթակա է պարտադիր իրացման.
7) եթե սույն կետի 2-րդ ենթակետով ներկայացված դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա ծառայությունը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա ծառայությունը դիմողին առաջարկում է 10-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը, հակառակ դեպքում դիմումը մերժվում է:
(12.1-ին կետը լրաց. 03.07.2025 թիվ 901-Լ որոշում)
13. Եթե բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի իրացման և սույն հավելվածի 12-րդ կետում նշված հողամասի ձեռքբերման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով`
1) գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում` մինչև 5 մլն դրամ և
2) ծրագրի շրջանակներում ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում` մինչև 4 մլն դրամ, որն ավելացվում է ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով 800 հազ. դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 8 մլն դրամը, և
3) կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում` մինչև 2 մլն դրամ, որն ավելացվում է ընտանիքի 6-րդ և հաջորդ յուրաքանչյուր անդամի հաշվով 400 հազ. դրամով, բայց ոչ ավելի, քան ընդհանուր 4 մլն դրամը:
(13-րդ կետը փոփ. 03.07.2025 թիվ 901-Լ /2-րդ և 3-րդ ենթակետերի փոփոխությունների գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
13.1. Եթե սույն հավելվածի 6-րդ կետում նշված երեխան ծնվել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի ստացումից կամ իրացումից հետո, ապա այդ երեխայի հաշվով աջակցությունը կարող է ուղղվել սույն հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հավելյալ հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում` իրացվել սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված դրական մնացորդի իրացման ուղղություններով:
(13.1-ին կետը լրաց.. 13.02.2025 թիվ 150-Լ որոշում)
14. Ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցվում է, եթե`
1) ընտանիքի` 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներիը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս` բացառությամբ, եթե ընտանիքի անդամը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է եղել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի` տվյալ տարվա համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) ցանկի առաջին 400, ինչպես նաև պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ ռազմական ուսումնական կամ քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտանիքը պարտավորվում է սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանը խախտած ընտանիքի անդամներին հասանելիք աջակցության գումարի չափով իրականացնել հիփոթեքային վարկի ամսական մարումները (մայր գումար և տոկոսագումար).
2) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի անդամ չհանդիսացող այլ անձանց անվամբ` անկախ բաժնեմասի չափից` բացառությամբ իրավահաջորդության կարգով փոխանցման դեպքերի.
3) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի կողմից կատարվող ամսական վճարումների շրջանակներում (եթե ժամանակացույցով նախատեսված ամսական վճարները գերազանցում են սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված սահմանաչափերը) ժամկետանց պարտավորությունները գերազանցում են 90 օրը:
(14-րդ կետը փոփ. 26.09.2024 թիվ 1526-Լ, 03.07.2025 թիվ 901-Լ որոշումներ)
15. Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման դեպքում ձեռք բերված կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը:
16. Շահառուն իրավունք ունի օգտվելու ծրագրից` անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից (եկամտահարկի վերադարձի, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից և այլ ծրագրերից) օգտվելու հանգամանքից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշմամբ հաստատված ծրագրի, եթե դրանք բավարարում են սույն հավելվածով սահմանված ծրագրի հիմնական պայմաններին): Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարները ենթակա են վերադարձման բացառապես շահառուի կողմից վճարված տոկոսների գումարների չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշման հավելվածի 5.4-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան:
(16-րդ կետը փոփ. 03.07.2025 թիվ 901-Լ / գործողությունը տարածվում է 2024 թվականի հունիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
17. Ծրագիրն իրականացվելու է հինգ տարվա ընթացքում (2024-2029 թթ.)` երկու փուլով:
(17-րդ կետը փոփ. 03.07.2025 թիվ 901-Լ որոշում)
18. Ծրագրի առաջին փուլն ընդգրկում է`
1) 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման դեպքում.
2) 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները` անհատական բնակելի տան կառուցման դեպքում.
3) այն ընտանիքները, որոնց անդամներից առնվազն մեկը`
ա. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձ է,
բ. զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կամ ընտանիքի համար օրենսդրությամբ սահմանված պարգևավճար ստանալու իրավունք ունեցող (ունեցած) անձ է,
գ. կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող (ունեցած) անձ է,
դ. ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող (1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ճանաչված) անձ է կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող երեխա է (ճանաչված է հաշմանդամություն ունեցող երեխա).
4) ցանկացած այլ կազմով ընտանիքները, որոնք ի լրումն ծրագրով նախատեսված հավաստագրի` անշարժ գույքի արժեքի առնվազն 30 տոկոսի չափով լրացուցիչ վճար կկատարեն կամ հավելյալ հիփոթեքային վարկ կստանան ծրագրի ցանկացած բաղադրիչով.
5) 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները:
(18-րդ կետը փոփ. 14.06.2024 թիվ 868-Լ, 26.09.2024 թիվ 1526-Լ, 13.02.2025 թիվ 150-Լ, 03.07.2025 թիվ 901-Լ / գործողությունը տարածվում է
2024 թվականի հունիսի 15-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)
19. Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկում է ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 1-ը և ընդգրկում է սույն հավելվածի 18-րդ կետում չնշված մնացած ընտանիքները:
(19-րդ կետը փոփ. 13.02.2025 թիվ 150-Լ, 03.07.2025 թիվ 901-Լ որոշումներ)
20. (20-րդ կետն ուժը կորցրել է 03.07.2025 թիվ 901-Լ որոշում)
21. Սույն հավելվածի 4-րդ կետով նախատեսված աջակցության եղանակները սկսում են գործել հետևյալ ժամանակացույցով`
1) բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ անհատական բնակելի տան կառուցման համար նախատեսված հողամասի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում` 2024 թվականի հուլիսի 15-ից.
2) գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն` 2024 թվականի օգոստոսի 1-ից:
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
22. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է աջակցություն տրամադրել ծրագրի շահառու որակված բոլոր ընտանիքներին` իրենց բնակարանային ապահովության խնդիրները լուծելու համար:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2024 թվականի մայիսի 16-ի
N 710-Լ որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
._________________________________________________________.
|Մարզ |Համայնք |Բնակավայր |
|______________|_____________|____________________________|
|Արարատ |Արարատ |Երասխ գյուղ |
| | |____________________________|
| | |Զանգակատուն գյուղ |
| | |____________________________|
| | |Լանջառ գյուղ |
| | |____________________________|
| | |Ուրցալանջ գյուղ |
| | |____________________________|
| | |Պարույր Սևակ գյուղ |
| | |____________________________|
| | |Վարդաշատ գյուղ |
|______________|_____________|____________________________|
|Գեղարքունիք |Ճամբարակ |Ճամբարակ քաղաք |
| | |____________________________|
| | |Աղբերք գյուղ |
| | |____________________________|
| | |Այգուտ գյուղ |
| | |____________________________|
| | |Անտառամեջ գյուղ |
| | |____________________________|
| | |Արտանիշ գյուղ |
| | |____________________________|
| | |Բարեպատ գյուղ |
| | |____________________________|
| | |Գետիկ գյուղ |
| | |____________________________|
| | |Դպրաբակ գյուղ |
| | |____________________________|
| | |Թթուջուր գյուղ |
| | |____________________________|
| | |Ծափաթաղ գյուղ |
| | |____________________________|
| | |Կալավան գյուղ |
| | |____________________________|
| | |Ձորավանք գյուղ |
| | |____________________________|
| | |Ճապկուտ գյուղ |
| | |____________________________|
| | |Մարտունի գյուղ |
| | |____________________________|
| | |Ջիլ գյուղ |
| | |____________________________|
| | |Վահան գյուղ |
| |_____________|____________________________|
| |Վարդենիս |Ազատ գյուղ |
| | |____________________________|
| | |Ախպրաձոր գյուղ |
| | |____________________________|
| | |Այրք գյուղ |
| | |____________________________|
| | |Ավազան գյուղ |
| | |____________________________|
| | |Արեգունի գյուղ |
| | |____________________________|
| | |Արփունք գյուղ |
| | |____________________________|
| | |Գեղամաբակ գյուղ |
| | |____________________________|
| | |Գեղամասար գյուղ |
| | |____________________________|
| | |Դարանակ գյուղ |
| | |____________________________|
| | |Զառիվեր գյուղ |
| | |____________________________|
| | |Կախակն գյուղ |
| | |____________________________|
| | |Կութ գյուղ |
| | |____________________________|
| | |Կուտական գյուղ |
| | |____________________________|
| | |Մաքենիս գյուղ |
| | |____________________________|
| | |Ներքին Շորժա գյուղ |
| | |____________________________|
| | |Նորաբակ գյուղ |
| | |____________________________|
| | |Շատջրեք գյուղ |
| | |____________________________|
| | |Շատվան գյուղ |
| | |____________________________|
| | |Ջաղացաձոր գյուղ |
| | |____________________________|
| | |Սոթք գյուղ |
| | |____________________________|
| | |Վերին Շորժա գյուղ |
| | |____________________________|
| | |Տրետուք գյուղ |
| | |____________________________|
| | |Փամբակ գյուղ |
| | |____________________________|
| | |Ագարակ գյուղ |
|______________|_____________|____________________________|
|Սյունիք |Կապան |Ագարակ գյուղ |
| | |____________________________|
| | |Աղվանի գյուղ |
| | |____________________________|
| | |Աճանան գյուղ |
| | |____________________________|
| | |Անտառաշատ գյուղ |
| | |____________________________|
| | |Առաջաձոր գյուղ |
| | |____________________________|
| | |Արծվանիկ գյուղ |
| | |____________________________|
| | |Բարգուշատ գյուղ |
| | |____________________________|
| | |Գեղանուշ գյուղ |
| | |____________________________|
| | |Գոմարան գյուղ |
| | |____________________________|
| | |Դավիթ Բեկ գյուղ |
| | |____________________________|
| | |Դիցմայրի գյուղ |
| | |____________________________|
| | |Եղեգ գյուղ |
| | |____________________________|
| | |Եղվարդ գյուղ |
| | |____________________________|
| | |Ըրկենանց գյուղ |
| | |____________________________|
| | |Խդրանց գյուղ |
| | |____________________________|
| | |Խորձոր գյուղ |
| | |____________________________|
| | |Ծավ գյուղ |
| | |____________________________|
| | |Կաղնուտ գյուղ |
| | |____________________________|
| | |Ձորաստան գյուղ |
| | |____________________________|
| | |Ճակատեն գյուղ |
| | |____________________________|
| | |Ներքին Խոտանան գյուղ |
| | |____________________________|
| | |Ներքին Հանդ գյուղ |
| | |____________________________|
| | |Նորաշենիկ գյուղ |
| | |____________________________|
| | |Շիկահող գյուղ |
| | |____________________________|
| | |Շիշկերտ գյուղ |
| | |____________________________|
| | |Շրվենանց գյուղ |
| | |____________________________|
| | |Չափնի գյուղ |
| | |____________________________|
| | |Սզնակ գյուղ |
| | |____________________________|
| | |Սյունիք գյուղ |
| | |____________________________|
| | |Սրաշեն գյուղ |
| | |____________________________|
| | |Սևաքար գյուղ |
| | |____________________________|
| | |Վանեք գյուղ |
| | |____________________________|
| | |Վարդավանք գյուղ |
| | |____________________________|
| | |Վերին Խոտանան գյուղ |
| | |____________________________|
| | |Տանձավեր գյուղ |
| | |____________________________|
| | |Տավրուս գյուղ |
| | |____________________________|
| | |Ուժանիս գյուղ |
| | |____________________________|
| | |Օխտար գյուղ |
| | |____________________________|
| | |Գորիս քաղաք |
| |_____________|____________________________|
| |Գորիս |Գորիս քաղաք |
| | |____________________________|
| | |Ակներ գյուղ |
| | |____________________________|
| | |Աղբուլաղ գյուղ |
| | |____________________________|
| | |Բարձրավան գյուղ |
| | |____________________________|
| | |Խնձորեսկ գյուղ |
| | |____________________________|
| | |Հարթաշեն գյուղ |
| | |____________________________|
| | |Ձորակ գյուղ |
| | |____________________________|
| | |Ներքին Խնձորեսկ գյուղ |
| | |____________________________|
| | |Շուռնուխ գյուղ |
| | |____________________________|
| | |Որոտան գյուղ |
| | |____________________________|
| | |Վանանդ գյուղ |
| | |____________________________|
| | |Վերիշեն գյուղ |
| | |____________________________|
| | |Քարահունջ գյուղ |
| |_____________|____________________________|
| |Մեղրի |Ալվանք գյուղ |
| | |____________________________|
| | |Այգեձոր գյուղ |
| | |____________________________|
| | |Գուդեմնիս գյուղ |
| | |____________________________|
| | |Թխկուտ գյուղ |
| | |____________________________|
| | |Լեհվազ գյուղ |
| | |____________________________|
| | |Լիճք գյուղ |
| | |____________________________|
| | |Կարճևան գյուղ |
| | |____________________________|
| | |Կուրիս գյուղ |
| | |____________________________|
| | |Նռնաձոր գյուղ |
| | |____________________________|
| | |Շվանիձոր գյուղ |
| | |____________________________|
| | |Վահրավար գյուղ |
| | |____________________________|
| | |Վարդանիձոր գյուղ |
| | |____________________________|
| | |Տաշտուն գյուղ |
| |_____________|____________________________|
| |Սիսիան |Ախլաթյան գյուղ |
| | |____________________________|
| | |Աղիտու գյուղ |
| | |____________________________|
| | |Անգեղակոթ գյուղ |
| | |____________________________|
| | |Աշոտավան գյուղ |
| | |____________________________|
| | |Արևիս գյուղ |
| | |____________________________|
| | |Բալաք գյուղ |
| | |____________________________|
| | |Բնունիս գյուղ |
| | |____________________________|
| | |Բռնակոթ գյուղ |
| | |____________________________|
| | |Գետաթաղ գյուղ |
| | |____________________________|
| | |Գորայք գյուղ |
| | |____________________________|
| | |Դաստակերտ քաղաք |
| | |____________________________|
| | |Դարբաս գյուղ |
| | |____________________________|
| | |Թանահատ գյուղ |
| | |____________________________|
| | |Թասիկ գյուղ |
| | |____________________________|
| | |Իշխանասար գյուղ |
| | |____________________________|
| | |Լծեն գյուղ |
| | |____________________________|
| | |Լոր գյուղ |
| | |____________________________|
| | |Ծղուկ գյուղ |
| | |____________________________|
| | |Հացավան գյուղ |
| | |____________________________|
| | |Մուցք գյուղ |
| | |____________________________|
| | |Նժդեհ գյուղ |
| | |____________________________|
| | |Նորավան գյուղ |
| | |____________________________|
| | |Շաղատ գյուղ |
| | |____________________________|
| | |Շամբ գյուղ |
| | |____________________________|
| | |Շաքի գյուղ |
| | |____________________________|
| | |Շենաթաղ գյուղ |
| | |____________________________|
| | |Որոտնավան գյուղ |
| | |____________________________|
| | |Ույծ գյուղ |
| | |____________________________|
| | |Սալվարդ գյուղ |
| | |____________________________|
| | |Սառնակունք գյուղ |
| | |____________________________|
| | |Սպանդարյան գյուղ |
| | |____________________________|
| | |Վաղատին գյուղ |
| | |____________________________|
| | |Տոլորս գյուղ |
| | |____________________________|
| | |Տորունիք գյուղ |
| | |____________________________|
| | |Ցղունի գյուղ |
| | |____________________________|
| | |Անդոկավան գյուղ |
| |_____________|____________________________|
| |Քաջարան |Անդոկավան գյուղ |
| | |____________________________|
| | |Աջաբաջ գյուղ |
| | |____________________________|
| | |Բաբիկավան գյուղ |
| | |____________________________|
| | |Գեղավանք գյուղ |
| | |____________________________|
| | |Գեղի գյուղ |
| | |____________________________|
| | |Գետիշեն գյուղ |
| | |____________________________|
| | |Լեռնաձոր գյուղ |
| | |____________________________|
| | |Կաթնառատ գյուղ |
| | |____________________________|
| | |Կավճուտ գյուղ |
| | |____________________________|
| | |Կարդ գյուղ |
| | |____________________________|
| | |Կիցք գյուղ |
| | |____________________________|
| | |Ձագիկավան գյուղ |
| | |____________________________|
| | |Ներքին Գիրաթաղ գյուղ |
| | |____________________________|
| | |Նոր Աստղաբերդ գյուղ |
| | |____________________________|
| | |Ոչեթի գյուղ |
| | |____________________________|
| | |Վերին Գեղավանք գյուղ |
| | |____________________________|
| | |Վերին Գիրաթաղ գյուղ |
| | |____________________________|
| | |Փուխրուտ գյուղ |
| | |____________________________|
| | |Քաջարանց գյուղ |
| | |____________________________|
| | |Քարուտ գյուղ |
| | |____________________________|
| | |Շինուհայր գյուղ |
| |_____________|____________________________|
| |Տաթև |Շինուհայր գյուղ |
| | |____________________________|
| | |Տաթև գյուղ |
| | |____________________________|
| | |Հալիձոր գյուղ |
| | |____________________________|
| | |Հարժիս գյուղ |
| | |____________________________|
| | |Սվարանց գյուղ |
| | |____________________________|
| | |Խոտ գյուղ |
| | |____________________________|
| | |Տանձատափ գյուղ |
| | |____________________________|
| | |Քաշունի գյուղ |
| | |____________________________|
| | |Տեղ գյուղ |
| |_____________|____________________________|
| |Տեղ |Տեղ գյուղ |
| | |____________________________|
| | |Արավուս գյուղ |
| | |____________________________|
| | |Խնածախ գյուղ |
| | |____________________________|
| | |Խոզնավար գյուղ |
| | |____________________________|
| | |Կոռնիձոր գյուղ |
| | |____________________________|
| | |Վաղատուր գյուղ |
| | |____________________________|
| | |Քարաշեն գյուղ |
| | |____________________________|
| | |Ազատեկ գյուղ |
|______________|_____________|____________________________|
|Վայոց ձոր |Վայք |Ազատեկ գյուղ |
| | |____________________________|
| | |Ախտա գյուղ |
| | |____________________________|
| | |Արտավան գյուղ |
| | |____________________________|
| | |Բարձրունի գյուղ |
| | |____________________________|
| | |Գոմք գյուղ |
| | |____________________________|
| | |Զառիթափ գյուղ |
| | |____________________________|
| | |Խնձորուտ գյուղ |
| | |____________________________|
| | |Կապույտ գյուղ |
| | |____________________________|
| | |Հորադիս գյուղ |
| | |____________________________|
| | |Մարտիրոս գյուղ |
| | |____________________________|
| | |Նոր Ազնաբերդ գյուղ |
| | |____________________________|
| | |Սարավան գյուղ |
| | |____________________________|
| | |Սերս գյուղ |
| | |____________________________|
| | |Ուղեձոր գյուղ |
| | |____________________________|
| | |Փոռ գյուղ |
| | |____________________________|
| | |Ամաղու գյուղ |
| |_____________|____________________________|
| |Արենի |Ամաղու գյուղ |
| | |____________________________|
| | |Գնիշիկ գյուղ |
| | |____________________________|
| | |Ելփին գյուղ |
| | |____________________________|
| | |Խաչիկ գյուղ |
| | |____________________________|
| | |Չիվա գյուղ |
| | |____________________________|
| | |Ռինդ գյուղ |
| | |____________________________|
| | |Ազատամուտ գյուղ |
|______________|_____________|____________________________|
|Տավուշ |Իջևան |Ազատամուտ գյուղ |
| | |____________________________|
| | |Ակնաղբյուր գյուղ |
| | |____________________________|
| | |Աճարկուտ գյուղ |
| | |____________________________|
| | |Այգեհովիտ գյուղ |
| | |____________________________|
| | |Աչաջուր գյուղ |
| | |____________________________|
| | |Բերքաբեր գյուղ |
| | |____________________________|
| | |Դիտավան գյուղ |
| | |____________________________|
| | |Լուսահովիտ գյուղ |
| | |____________________________|
| | |Լուսաձոր գյուղ |
| | |____________________________|
| | |Խաշթառակ գյուղ |
| | |____________________________|
| | |Ծաղկավան գյուղ |
| | |____________________________|
| | |Կայան գյուղ |
| | |____________________________|
| | |Կիրանց գյուղ |
| | |____________________________|
| | |Սարիգյուղ գյուղ |
| | |____________________________|
| | |Սևքար գյուղ |
| | |____________________________|
| | |Վազաշեն գյուղ |
| |_____________|____________________________|
| |Բերդ |Բերդ քաղաք |
| | |____________________________|
| | |Այգեձոր գյուղ |
| | |____________________________|
| | |Այգեպար գյուղ |
| | |____________________________|
| | |Արծվաբերդ գյուղ |
| | |____________________________|
| | |Իծաքար գյուղ |
| | |____________________________|
| | |Վերին Ծաղկավան գյուղ |
| | |____________________________|
| | |Մովսես գյուղ |
| | |____________________________|
| | |Նավուր գյուղ |
| | |____________________________|
| | |Ներքին Կարմիր աղբյուր գյուղ |
| | |____________________________|
| | |Նորաշեն գյուղ |
| | |____________________________|
| | |Չինարի գյուղ |
| | |____________________________|
| | |Չինչին գյուղ |
| | |____________________________|
| | |Չորաթան գյուղ |
| | |____________________________|
| | |Պառավաքար գյուղ |
| | |____________________________|
| | |Վարագավան գյուղ |
| | |____________________________|
| | |Վերին Կարմիր աղբյուր գյուղ |
| | |____________________________|
| | |Տավուշ գյուղ |
| |_____________|____________________________|
| |Նոյեմբերյան |Բաղանիս գյուղ |
| | |____________________________|
| | |Բարեկամավան գյուղ |
| | |____________________________|
| | |Բերդավան գյուղ |
| | |____________________________|
| | |Դովեղ գյուղ |
| | |____________________________|
| | |Կոթի գյուղ |
| | |____________________________|
| | |Կողբ գյուղ |
| | |____________________________|
| | |Ոսկեպար գյուղ |
| | |____________________________|
| | |Ոսկեվան գյուղ |
| | |____________________________|
| | |Ջուջեվան գյուղ |
|______________|_____________|____________________________|
|Ընդամենը` |15 համայնք |242 բնակավայր |
._________________________________________________________.
---------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում