Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹ ...

27.06.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.07.2012  -ից մինչեւ   27.06.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 19.03.15 թիվ 596-Ն որոշում)

i

040.0812.211298

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 812

 

i

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 10-րդ, 17-րդ, 23-րդ և 26.1-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ցանկը` համաձայն N 3 հավելվածի

(որոշումը փոփ. 29.12.05 թիվ 2406-Ն որոշում)

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 1998 թվականի

դեկտեմբերի 21-ի N 812 որոշման

 

ԿԱՐԳ

i

ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՄԱՆ

 

i

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ` շինարարության թույլտվություն պահանջող բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման (այդ թվում` քաղաքաշինական էլեկտրոնային համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) կիրառմամբ) ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:

(1-ին կետը փոփ. 07.06.12 թիվ 736-Ն որոշում)

i

1.1. Քաղաքաշինական էլեկտրոնային համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) միջոցով սույն կարգի 1-ին կետով սահմանված գործընթացներն իրականացվում են կառուցապատողի հայեցողությամբ:

(1.1-ին կետը լրաց. 07.06.12 թիվ 736-Ն որոշում)

2. Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, գործառական նշանակության փոփոխման, ինչպես նաև բարեկարգման (ներառյալ` քանդման) նախագծերը ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթեր են (այսուհետ` նախագծային փաստաթղթեր), որոնց մշակման պատվիրատու են հանդիսանում օրենքով սահմանված կառուցապատողի իրավազորություններով օժտված քաղաքաշինական գործունեության սուբյեկտները (այսուհետ` պատվիրատու):

i

3. Պատվիրատուն համապատասխան լիցենզիա ունեցող` նախագծային աշխատանքներ իրականացնող կապալառուի հետ (այսուհետ` նախագծող) կնքում է պայմանագիր և նրան հանձնում`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշմամբ սահմանված կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը, այդ թվում` դրա անբաժանելի մասը կազմող` օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման տեխնիկական պայմանները,

բ) պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքը (ձև NN 1 և 2),

գ) վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող և արդիականացվող օբյեկտների դեպքում` նաև դրանց տեխնիկական վիճակի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի N 346 որոշմամբ սահմանված կարգով կազմված եզրակացությունը,

դ) ինժեներաերկրաբանական հետազննման նյութերը:

Նախագծողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել սույն կետի «գ» և «դ» ենթակետերում նշված և սույն կարգի 10-րդ կետով սահմանված լրացուցիչ պայմանների (առկայության դեպքում) կատարման համար անհրաժեշտ ելակետային նյութերը կամ դրանց մի մասը:

(3-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2406-Ն, 03.03.11 թիվ 257-Ն որոշումներ)

4. Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների նախագծման դեպքում պատվիրատուն նախագծողին ընտրում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին, ինչպես նաև դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների նախագծման դեպքում պարտադիր կազմվում են օբյեկտի նախահաշվային փաստաթղթերը: Մնացած դեպքերում նախահաշվային փաստաթղթերը մշակվում են պատվիրատուի որոշմամբ:

6. Նախագծային փաստաթղթերը, կախված նախագծվող օբյեկտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռիսկայնության աստիճանից (կատեգորիայից), կարող են մշակվել մեկ` «Աշխատանքային նախագիծ» կամ երկու` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով:

(6-րդ կետը փոփ. 03.03.11 թիվ 257-Ն որոշում)

6.1. Որպես կանոն, մեկ փուլով մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների, իսկ երկու փուլով` IV և V կատեգորիաների օբյեկտների նախագծային փաստաթղթերը` սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերում և պայմաններով:

(6.1-րդ կետը լրաց. 03.03.11 թիվ 257-Ն որոշում)

6.2. Պատվիրատուի և ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող իրավասու մարմնի փոխադարձ համաձայնությամբ` սույն կարգի 6.1-ին կետով նախատեսված նախագծային փաստաթղթերի մշակման փուլայնությունը կարող է փոփոխվել` ելնելով նախագծային և շինարարական աշխատանքների կազմակերպման նպատակահարմարությունից:

(6.2-րդ կետը լրաց. 03.03.11 թիվ 257-Ն որոշում)

i

7. Նախագծային փաստաթղթերի 2 փուլով մշակման դեպքում հաստատվող փուլ է համարվում «Նախագիծ» փուլը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է տրվել շինարարության թույլտվություն, որում համապատասխան նշում է կատարվում աշխատանքների իրականացման հաջորդականության վերաբերյալ (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն): «Աշխատանքային փաստաթղթեր» փուլը մշակվում է հաստատված նախագծի հիման վրա և դրանով ընդունված լուծումներին համապատասխան:

(7-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2406-Ն որոշում)

i

8. Նախագծային փաստաթղթերի մշակման փուլերը սահմանվում են ճարտարապետահատակագծային առաջադրանքով և նախագծային կապալի պայմանագրով: Նախագծային լուծումները պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները:

(8-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2406-Ն որոշում)

9. Նախագծային փաստաթղթերի մշակման ճարտարապետահատակագծային առաջադրանքով կամ նախագծային կապալի պայմանագրով կարող է նախատեսվել սույն կարգի 6-րդ կետով նախատեսված նախագծային փաստաթղթերի մշակման միջանկյալ համաձայնեցման` «Էսքիզային նախագիծ» փուլի մշակման պայման, օբյեկտի ծավալատարածական և ճարտարապետահատակագծային լուծումների` պատվիրատուի և իրավասու մարմնի հետ նախնական համաձայնեցման համար:

i

10. Նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները սահմանվում են քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի գերատեսչական ակտով: Նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով ամրագրված պայմաններին համապատասխան` նախագծային փաստաթղթերի կազմում կարող են մշակվել լրացուցիչ նյութեր, որոնց բովանդակությունը և մասշտաբը նշվում են պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքում, ընդ որում, վերջինս չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմաններին:

(10-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2406-Ն որոշում)

11. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագծային փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան լիցենզիա ունեցող անձին` փորձաքննության: Նախագծային փաստաթղթերը նախագծողի կողմից կարող են ներկայացվել փորձաքննության, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ, պայմանագրով նախատեսված դեպքերում` նախագծողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

i

12. Նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշմանը համապատասխան, ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների համար փորձաքննությունը կարող է փոխարինվել նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծային փաստաթղթերի համապատասխանության վերաբերյալ երաշխավորագրով:

Նախագծային փաստաթղթերի համալիր փորձաքննությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինչպես նաև համապատասխան փորձագիտական կամ մասնագիտական եզրակացություն տալու իրավասությամբ օժտված շահագրգիռ մարմինների մասնակցությամբ` սույն կետում նշված որոշմամբ սահմանված կարգով:

(12-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2406-Ն, 03.03.11 թիվ 257-Ն, 06.10.11 թիվ 1541-Ն որոշումներ)

i

12.1. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը) և օբյեկտի նախագծային փաստաթղթերը` դրանց համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման մասին դիմումով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման N 1 ձև) ներկայացնում է համայնքի ղեկավարին, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

(12.1-ին կետը լրաց. 07.06.12 թիվ 736-Ն որոշում)

12.2. Սույն կարգի 12.1-ին կետում նշված գործառույթն էլեկտրոնային համակարգի կիրառմամբ իրականացնելու դեպքում` պատվիրատուն գրանցվում է իրավասու մարմնի «Էլեկտրոնային ընդունարանի» վեբ կայքում ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման փուլում ստացված գրանցման համարով կամ, դրա բացակայության դեպքում, ստանում նոր գրանցման համար ու ներկայացնում սույն կարգի 12.1-ին կետում նշված էլեկտրոնային ձևաթղթով լրացված դիմում` դրան կցելով անհրաժեշտ փաստաթղթերի տեսաներածված օրինակները: Գրանցման համարը պատվիրատուի համար դիմումի շարժի մասին տեղեկություններ ստանալու միջոց է:

(12.2-րդ կետը լրաց. 07.06.12 թիվ 736-Ն որոշում)

i

13. Պատվիրատուի կողմից ներկայացված օբյեկտի նախագծային փաստաթղթերը համաձայնեցնում է համայնքի ղեկավարը (այսուհետ` իրավասու մարմին), ընդ որում, նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե պատվիրատուն նախագծային փաստաթղթերի հաստատման վերաբերյալ գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմին:

(13-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2406-Ն, 09.04.09 թիվ 368-Ն, 03.03.11 թիվ 257-Ն, 07.06.12 թիվ 736-Ն որոշումներ)

13.1. (13.1-րդ կետն ուժը կորցրել է 09.04.09 թիվ 368-Ն որոշում)

i

(13.1-րդ կետը լրաց. 29.12.05 թիվ 2406-Ն որոշում)

i

13.2. Իրավասու մարմինը մինչև համաձայնեցումը նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով իրազեկում է հասարակայնությանը:

(13.2-րդ կետը լրաց. 29.12.05 թիվ 2406-Ն, 03.03.11 թիվ 257-Ն, 07.06.12 թիվ 736-Ն որոշումներ)

i

13.3. Եթե նախագծվող տարածքի համար առկա է հասարակության իրազեկման ընթացակարգերը սահմանված կարգով անցած և հաստատված գոտևորման նախագիծ, ապա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար հասարակության լրացուցիչ իրազեկում չի պահանջվում գոտևորման նախագծից շեղումներ չպարունակելու պայմանով:

(13.3-րդ կետը լրաց. 03.03.11 թիվ 257-Ն, 06.10.11 թիվ 1541-Ն որոշումներ)

13.4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող և բնապահպանական փորձաքննության ենթակա քաղաքաշինական օբյեկտների ճարտարապետաշինարարական նախագծերի մասին հասարակայնությունն իրազեկվում է բնապահպանական փորձաքննության անցկացման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերի շրջանակներում:

(13.4-րդ կետը լրաց. 03.03.11 թիվ 257-Ն որոշում)

13.5. Բոլոր դեպքերում կառուցապատողը պարտավոր է մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:

(13.5-րդ կետը լրաց. 03.03.11 թիվ 257-Ն որոշում)

14. Սույն կարգի 13.3-րդ կետով սահմանված դեպքերում նախագծային փաստաթղթերը պետք է համաձայնեցվեն (ներառյալ սույն կարգի 15.1-ին կետի պահանջներով` շինարարության թույլտվության տրամադրումը) դրանք ներկայացվելու օրվանից`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 10-օրյա ժամկետում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 15-օրյա ժամկետում:

(14-րդ կետը փոփ. 03.03.11 թիվ 257-Ն որոշում)

14.1. Սույն կարգի 13.3-րդ կետով չնախատեսված դեպքերում նախագծային փաստաթղթերի համաձայնեցման (ներառյալ` շինարարության թույլտվության տրամադրման) համար սույն կարգի 14-րդ կետով սահմանված ժամկետները հաշվարկվում են քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի հրապարակման և ցուցադրման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված 15-օրյա ժամկետի հաշվառմամբ:

(14.1-րդ կետը լրաց. 03.03.11 թիվ 257-Ն որոշում)

i

14.2. Դիտողություններով վերադարձված նախագծային փաստաթղթերը համաձայնեցվում են (ներառյալ շինարարության թույլտվության տրամադրումը), այդ թվում` էլեկտրոնային համակարգի միջոցով, դրանք կրկին ներկայացվելու օրվանից`

1) սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետում նշված օբյեկտների մասով` եռօրյա ժամկետում.

2) սույն կարգի 14-րդ կետի 2-րդ ենթակետում նշված օբյեկտների մասով` 7-օրյա ժամկետում:

(14.2-րդ կետը լրաց. 03.03.11 թիվ 257-Ն, 07.06.12 թիվ 736-Ն որոշումներ)

i

14.3. Էլեկտրոնային համակարգի միջոցով իրավասու մարմնի կողմից նախագծային փաստաթղթերը վերադարձվելու մասին պատվիրատուն տեղեկացվում է այն էլեկտրոնային հասցեով և հեռախոսահամարով, որը նշված է դիմումում:

(14.3-րդ կետը լրաց. 07.06.12 թիվ 736-Ն որոշում)

i

15. Համաձայնեցված նախագծային փաստաթղթերը հաստատում է պատվիրատուն: Այն հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ սահմանված կարգով շինարարության թույլտվություն ստանալու համար:

(15-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2406-Ն որոշում)

i

15.1. Շինարարության թույլտվությունը (այդ թվում` էլեկտրոնային համակարգի միջոցով) տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, սույն կարգի 12.1-ին կետով նշված դիմումի հիման վրա, ընդ որում, սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե պատվիրատուն նախագծային փաստաթղթերը համաձայնեցման ներկայացնելիս, վերջիններիս հաստատման վերաբերյալ սույն կարգի 15-րդ կետում նշված որոշմամբ սահմանված կարգով գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմնին:

(15.1-րդ կետը լրաց. 29.12.05 թիվ 2406-Ն, 03.03.11 թիվ 257-Ն, 07.06.12 թիվ 736-Ն որոշումներ)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 29.12.05 թիվ 2406-Ն որոշում)

i

16.1. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:

(16.1-րդ կետը լրաց. 03.03.11 թիվ 257-Ն որոշում)

17. Հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

18. Նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և հաստատման ժամանակ ծագող վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

(կարգը խմբ. 08.08.03 թիվ 996-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

1998 թվականի դեկտեմբերի 21-ի

N 812 որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտներ են համարվում`

1) հատուկ նպատակային նշանակության հողերում իրականացվող օբյեկտները`

ա. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, դրանց կազմավորումների և մարմինների, պաշտպանական, ռազմական ենթակառուցվածքի տարածքներում, այդ թվում` զինվորական բնակավայրերում իրականացվող բնակելի, հասարակական, արտադրական, ինչպես նաև այլ նշանակության շենքերը և շինությունները,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված` սահմանային գոտում իրականացվող շենքերը և շինությունները, օրենքով պաշտպանվող շենքերը և շինությունները.

2) բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող շենքերը և շինությունները.

3) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» N 711-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված օբյեկտների).

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման 1-ին կետով սահմանված օբյեկտները:

(2-րդ հավելվածը փոփ. 29.12.05 թիվ 2406-Ն, 24.02.11 թիվ 155-Ն, 03.03.11 թիվ 257-Ն, 06.10.11 թիվ 1541-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

1998 թվականի դեկտեմբերի 21-ի

N 812 որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ` ԿԱՐԵՎՈՐ) ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակության օբյեկտներ են համարվում`

1) հասարակական շենքեր և շինություններ`

ա. դպրոցներ (կրտսեր, միջնակարգ և ավագ), արտադպրոցական կազմակերպություններ, հատուկ դպրոցներ, նախադպրոցական կազմակերպություններ,

բ. երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, տարեցների և հաշմանդամների տուն-ինտերնատներ,

գ. պոլիկլինիկաներ, առողջության պահպանման կենտրոններ, ամբուլատորիաներ, հիվանդանոցներ, ծննդատներ, հոսպիսներ,

դ. միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ,

ե. գիտական, գիտահետազոտական, նախագծային կազմակերպություններ, բանկեր, գրասենյակներ և այլ վարչական օբյեկտներ` 200 և ավելի աշխատատեղով,

զ. ռեստորաններ, սրճարաններ և հանրային սննդի այլ օբյեկտներ` 200 և ավելի տեղով,

է. հյուրանոցային տնտեսության օբյեկտներ` 200 և ավելի տեղով,

ը. մշակույթի կենտրոններ, թատրոններ, կրկեսներ, կինոթատրոններ, համերգասրահներ` դահլիճի 300 և ավելի նստատեղով,

թ. բենզալցակայաններ, գազալցակայաններ,

ժ. առևտրի կենտրոններ, հանրախանութներ և տոնավաճառներ` 1500 քառ. մետր և ավելի ընդհանուր մակերեսով,

ժա. զվարճությունների և հանգստի կազմակերպման կենտրոններ (հրաձգարաններ, բիլյարդի, բոուլինգի, սեղանի թենիսի և համանման խաղերի կազմակերպման համար նախատեսված օբյեկտներ) և խաղատներ` 100 և ավելի այցելուի համար,

ժբ. թանգարաններ, պատկերասրահներ, ցուցասրահներ` 1500 քառ. մետր և ավելի ընդհանուր մակերեսով,

ժգ. դատարաններ` 4 և ավելի դատավորներով,

ժդ. ունիվերսալ փակ մարզադահլիճներ` 1500 և ավելի նստատեղով, լողավազաններ` ավազանի ջրի հայելու 25.0 x 50.0 մետր և ավելի չափերով,

ժե. գրադարաններ, արխիվներ, ավանդապահոցներ` 1 մլն և ավելի միավորով,

ժզ. ավտոկայաններ` 50000 և ավելի բնակիչ ունեցող քաղաքների համար,

ժէ. բազմահարկ վերգետնյա ավտոկանգառներ` 100 և ավելի ավտոմեքենայի համար, ստորգետնյա ավտոկանգառներ` 50 և ավելի ավտոմեքենայի համար,

ժը. դիվանագիտական ներկայացուցչություններ,

ժթ. երկաթուղային կայարաններ` 3 և ավելի կառամատույցներով,

ի. օդանավակայաններ,

իա. մետրոպոլիտեն,

իբ. հեռուստառադիոկենտրոններ, հեռուստաաշտարակներ,

իգ. քաղաքաշինական համալիրներ, որոնք իրենց կազմում ունեն սույն ցանկում ընդգրկված օբյեկտները.

2) բազմաբնակարան բնակելի և բազմաֆունկցիոնալ շենքեր, ինչպես նաև քաղաքաշինական համալիրներ կամ թաղամասեր, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերը գերազանցող կառուցապատման մակերեսով.

3) 10 և ավելի հարկայնության կամ 28 մետր բարձրությունը գերազանցող օբյեկտներ.

4) արդյունաբերական, ընդերքօգտագործման, գյուղատնտեսական և այլ արտադրական նշանակության, հիդրոտեխնիկական, կոմունալ, պահեստային, էներգետիկայի, կապի, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ`

ա. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» N 193 որոշմամբ սահմանված օբյեկտները,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հիմնական ցուցանիշները հաստատելու մասին և պետական հատուկ նշանակության հիդրոհանգույցների ցանկը սահմանելու մասին» N 1862-Ն որոշման N 2 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հայտարարագրի բովանդակությունը, դրա մշակման և փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 957-Ն որոշմամբ սահմանված օբյեկտները,

գ. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օբյեկտները,

դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման 2-րդ կետով սահմանված օբյեկտները,

ե. «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի N 1 հավելվածով սահմանված օբյեկտները:

(3-րդ հավելվածը փոփ. 06.10.11 թիվ 1541-Ն որոշումներ)

 

Ձև N 1

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

Բնակելի, հասարակական նշանակության շենքերի ու շինությունների

 

Օբյեկտ ___________________________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող

__________________________________________________________________________

                  օբյեկտի անվանումը և տեղադրման վայրը)

 

___________________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման

 

Նախագծման հիմքը __________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած

__________________________________________________________________________

            կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը)

 

Նախագծման փուլերը ________________________________________________________

(համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ

__________________________________________________________________________

                       նախագծային կապալի պայմանագրի)

 

Տարբերակային մշակման պահանջները __________________________________________

(համաձայն ճարտարապետահատակագծային

__________________________________________________________________________

                 առաջադրանքի կամ նախագծային կապալի պայմանագրի)

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները ___________________________________

(բնակելի կամ հասարակական

__________________________________________________________________________

շենքերի, (մասնաշենքերի) տարողունակությունը, բնակարանների քանակը,

__________________________________________________________________________

                       այլ անհրաժեշտ ցուցանիշներ)

 

Առաջարկվող բնակարանների տիպերը և դրանց հարաբերակցությունը _______________________________________

(բնակելի նշանակության շենքերի դեպքում)

__________________________________________________________________________

 

Ճարտարապետահատակագծային լուծումներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ __________________________________________

__________________________________________________________________________

 

Ինժեներական և տեխնոլոգիական սարքավորմանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ __________________________________________

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ _________________________

__________________________________________________________________________

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին ներկայացվող լրացուցիչ պահանջներ __________________________________________

__________________________________________________________________________

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________

__________________________________________________________________________

 

Ինտերյերների մշակման վերաբերյալ պայմաններ ________________________________

(համաձայն նախագծային կապալի

պայմանագրի)

 

Այլ պայմաններ ___________________________________________________________

__________________________________________________________________________

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ __________ ____________________ ______________________

           (պաշտոնը)    (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)

_____ ______________ 200 թ.

 

Ձև N 2

 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

Արտադրական նշանակության օբյեկտների

 

Օբյեկտ ___________________________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող

__________________________________________________________________________

                  օբյեկտի անվանումը և տեղադրման վայրը)

 

___________________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման

 

Նախագծման հիմքը __________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած

__________________________________________________________________________

            կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը)

 

Նախագծման փուլերը ________________________________________________________

(համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ

__________________________________________________________________________

                       նախագծային կապալի պայմանագրի)

 

Տարբերակային մշակման պահանջները __________________________________________

(համաձայն ճարտարապետահատակագծային

__________________________________________________________________________

               առաջադրանքի կամ նախագծային կապալի պայմանագրի)

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները ___________________________________

(շենքերի (մասնաշենքերի)

__________________________________________________________________________

          տարողունակությունը, հզորությունը, արտադրողականությունը,

__________________________________________________________________________

                       այլ անհրաժեշտ ցուցանիշներ)

 

Արտադրության կազմակերպմանը և տեխնոլոգիային վերաբերվող լրացուցիչ պահանջներ __________________________

__________________________________________________________________________

 

Թողարկային համալիրների և հերթականության, ընկերության հեռանկարային ընդլայնման ապահովման վերաբերյալ պահանջներ ___________________________________________

__________________________________________________________________________

 

Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի հիգիենայի վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________________________

 

Քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված ինժեներատեխնիկական միջոցառումների վերաբերյալ լրացուցիչ պահանջներ____________________________________________

__________________________________________________________________________

 

Փորձարարակոնստրուկտորական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ_______________________________

__________________________________________________________________________

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ__________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին ներկայացվող լրացուցիչ պահանջներ _________________________________________

__________________________________________________________________________

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________

__________________________________________________________________________

 

Ինտերյերների մշակման վերաբերյալ պայմաններ ________________________________

(համաձայն նախագծային կապալի

պայմանագրի)

 

Այլ պայմաններ ___________________________________________________________

__________________________________________________________________________

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ __________ ____________________ ______________________

           (պաշտոնը)    (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)

_____ ______________ 200 թ.

 

(հավելված 3-ը լրաց. 29.12.05 թիվ 2406-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.12.1998
N 812
Որոշում