Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

14 նոյեմբերի 2024 թվականի N 1497-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի ԹԻՎ 567-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2023 թվականի հունիսի 6-ի «Հարկային ծառայողի (բացառությամբ` ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում` դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում` ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը սահմանելու մասին» թիվ 567-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«3. Դասընթացը կազմակերպվում է առկա և հեռավար ուսուցման ձևով` տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:»,

2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

3) 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«5. Դասընթացի յուրաքանչյուր դասի տևողությունը 45 րոպե է:»,

4) 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«6. Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին և սույն կարգի 11-րդ կետով նախատեսված առնվազն 3 թեմաներից կազմված դասընթացի բովանդակությանը համապատասխան: Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ` յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե:»,

5) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«7. Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից` հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում (այդ թվում` լսարանային սենյակներ, համակարգչային սենյակ): Դասընթացի առանձին թեմաների դասավանդումը կարող է կազմակերպվել նաև այլ կազմակերպությունների` հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում:»,

6) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«8. Դասընթացը կազմակերպվում է դասընթացի ուսումնական պլանի հիման վրա Ուսումնական կենտրոնի կողմից հաստիքային կամ արտահաստիքային կարգով ներգրավված դասախոսական կազմի միջոցով: Ուսումնական կենտրոնն ապահովում է հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ նյութերով` տեսանյութերով, շնորհանդեսներով, ներկայացումներով և այլն:»,

7) 9-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի բովանդակությունը համապատասխանում է առկա ձևաչափով նախատեսված դասընթացի բովանդակությանը:»,

8) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

9) 11-րդ կետում`

i

ա. «Դասընթացի թեման» սյունակից հանել «ՀՀ Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները, ընթացակարգը ժամկետները սահմանելու և ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 333-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1468-Ն որոշում» բառերը,

բ. «Դասընթացի թեման» սյունակը լրացնել նոր թեմաներով` հետևյալ բովանդակությամբ.

 

«._____________________________________________________________________.

|Սնանկության գործերի վերաբերյալ կարգավորումներ («Սնանկության մասին»   |

|Հայաստանի Հանրապետության օրենք)                                      |

|_____________________________________________________________________|

|Հարկային մարմնի վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը     |

|բողոքարկելու վերաբերյալ կարգավորումներ (Հայաստանի Հանրապետության     |

|վարչական դատավարության օրենսգիրք)                                    |

|_____________________________________________________________________|

|Հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարություն («Վարչարարության  |

|հիմունքների և  վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության     |

|օրենք)                                                               |

|_____________________________________________________________________|

|Խաղային գործունեության վերաբերյալ կարգավորումներ («Խաղային           |

|գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք)    |

._____________________________________________________________________.

«,

 

10) 11.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«11.1. Դասընթացի տևողությունը կարող է կազմել մինչև երկու շաբաթ:»,

11) 12-րդ և 13-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

12) 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«14. Դասընթացի յուրաքանչյուր շաբաթվա դասերի տևողությունն առավելագույնը կարող է կազմել մինչև 30 ժամ, օրական` մինչև 6 ժամ: Դասընթացի 50%-ը դասավանդելուց հետո կազմակերպվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 20 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին: Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ: Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 40 րոպե:»,

i

13) 16-րդ կետում «10 և ավել դաս» բառերը փոխարինել «2 և ավելի ժամ» բառերով,

14) 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«17. Դասընթացի ավարտից հետո կազմակերպվում է ստացված գիտելիքների ստուգման ավարտական քննություն` թեստավորման միջոցով, որի ընթացքում մասնակիցը պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին: Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 պատասխաններից, որից միայն մեկն է ճիշտ: Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 80 րոպե:»,

15) 18-21-րդ, 24-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

16) 26-31-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

17) 32-րդ կետում «70%-ից» բառերից հետո լրացնել «կամ մասնակիցը դասերից (այդ թվում` հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացից) անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավել ժամ» բառերը,

18) 33-րդ և 37-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

i

19) 43-րդ կետից հանել «և քննության մասնակցի ձայնագրությունը» բառերը, իսկ «հարցազրույցի» բառը փոխարինել «ավարտական քննության» բառերով,

20) 44-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

i

«44. Եթե կոմիտեի նախագահը մասնակցի ավարտական քննության հարցի արդյունքի վերաբերյալ բողոքը համարում է հիմնավոր և որոշում է բավարարել այն, ապա կատարվում է ավարտական քննության արդյունքների վերահաշվարկ մյուս բոլոր մասնակիցների համար:»,

21) 47-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

i

22) 48-րդ կետի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

 

«._____________________________________________________________________.

|Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի       |Կշռային    |

|գործակիցը                                                |գնահատականը|

|                                                         |(միավոր)   |

|_________________________________________________________|___________|

|դասընթացին մասնակցություն                                |      6    |

|_________________________________________________________|___________|

|ավարտական քննության գնահատական                           |     12    |

._____________________________________________________________________.

«,

 

23) 49-րդ կետում`

i

ա. 1-ին և 2-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

բ. 3-րդ ենթակետում «տեսական մասի» բառերը փոխարինել «ավարտական քննության» բառերով,

գ. 4-րդ ենթակետի «ա-գ» պարբերություններից հանել «5-, 3-, 1-» բառերը,

24) 50-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

i

25) 51-րդ կետում «45» թիվը փոխարինել «12» թվով,

i

26) 52-րդ կետում «49-րդ» բառը փոխարինել «51-րդ» բառով, իսկ «տեսական մասին» բառերը փոխարինել «դասընթացի մասնակցության» բառերով,

27) N 1 հավելվածի Ձև-ն ուժը կորցրած ճանաչել:

i

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    11/14/2024                             Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 նոյեմբերի 2024 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
14.11.2024
N 1497-Ն
Հրաման