ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 դեկտեմբերի 2020 թվականի N 2206-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑԻ N 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
V. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
21. Հավակնորդների ցուցակի հրապարակումից հետո Կոմիտեի նախագահի կողմից սահմանվող ժամկետներում իրականացվում է Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների բաշխման նախապատրաստման համար հետևյալ գործընթացը`
1) որոշմամբ հաստատված N 1 Հավելվածով սահմանված կարգի հավակնորդի կողմից Կոմիտեի անվամբ բացված գանձապետական ավանդային հաշվին 400,000 դրամ գումարի վճարումն իրականացնելուց հետո ակտիվացվում է հավակնորդի անձնական էջը, իսկ վճարված 400,000 դրամը`
ա. համարվում է նախնական պայմանագրի կնքման փուլում բնակարանի մասով վճարվող առաջին կանխավճարի մաս,
բ. վերադարձման ենթակա չէ որպես տուգանք, եթե հավակնորդը համակարգով տվյալ բնակարանի ձեռքբերման միակ հավակնորդ որոշվելուց կամ վիճակահանությամբ տվյալ գույքի նախնական առուվաճառքի պայմանագրի կնքման առաջարկը ստանալուց հետո սահմանված ժամկետում չի վճարել կանխավճարը և (կամ) չի կնքել գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը,
գ. վերադարձման ենթակա չէ որպես տուգանք եթե հավակնորդը համակարգով տվյալ բնակարանի ձեռքբերման միակ հավակնորդ որոշվելուց կամ վիճակահանությամբ տվյալ գույքի նախնական առուվաճառքի պայմանագրի կնքման առաջարկն ստանալուց հետո բնակարանի և ավտոկայանատեղիի համար սույն կարգով նախատեսված առաջին կանխավճարը կատարելուց հետո Վարկատու կազմակերպության կողմից հիփոթեքային վարկի տրամադրման դիմումը չբավարարելու արդյունքում սույն կարգի 27-րդ կետով սահմանված ժամկետում չի կնքում անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր
դ. ենթակա է վերադարձման հավակնորդին, եթե վիճակահանության արդյունքներով վերջինիս ոչ մի բնակարանի ստացման իրավունք չի վերապահվում,
ե. ենթակա է վերադարձման հավակնորդին (հավակնորդի ժառանգներին), եթե հավակնորդը սույն կարգի 14-րդ կետի 3-րդ, 4-րդ կամ 5-րդ ենթակետերի հիմքերով հանված է հավակնորդների ցուցակից.
2) հավակնորդը (ներկայացուցիչը) Կառուցապատողի ինտերնետային կայքում մուտքագրում է իր կողմից ստեղծած օգտանուն և ծածկագիր, ինչի արդյունքում ձևավորվում է հավակնորդի նույնականացման համարը: Մուտք գործելով համակարգ` հավակնորդը նշում է իր համար ցանկալի բնակարանի գինը կամ մակերեսը կամ սենյակների քանակը, որի հիման վրա համակարգը հավակնորդին ներկայացնում է սույն կարգի պայմանների համաձայն հավակնորդին հասանելի բնակարանների ցանկ (կցված ավտոկայանատեղիով) տարբեր մասնաշենքերից` նշելով տվյալ պահին յուրաքանչյուր բնակարանի հավակնորդների թիվը` տպելու հնարավորությամբ.
3) հավակնորդը (ներկայացուցիչը) իրեն համակարգի ներկայացրած հասանելի բնակարանների ցանկից կայքում իրավունք ունի ընտրելու նվազագույնը` 1 և առավելագույնը` թվով 20 բնակարան: Ընտրությունը հավակնորդը կարող է փոփոխել մինչև Կոմիտեի նախագահի կողմից սահմանված որոշակի ամսաթվի ժամը 17.59-ը ներառյալ.
4) համակարգն առանձնացնում է Կոմիտեի նախագահի կողմից սահմանված որոշակի ամսաթվի ժամը 18.00-ի դրությամբ յուրաքանչյուր բնակարանի և կցված ավտոկայանատեղիի նկատմամբ հավակնորդների ցուցակը, որոնց միջև պետք է իրականացվի տվյալ բնակարանի վիճակահանություն.
5) համակարգը ծրագրի միջոցով յուրաքանչյուր հավակնորդի համար ձևավորում (գեներացնում) է տվյալ անձի անհատական ծածկագիրը` QR կոդը (մեքենայական ընթերցվող օպտիկական պիտակ), ինչը համարվում է վիճակահանությանը մասնակցելու պարտադիր պայման.
6) Կոմիտեի նախագահի կողմից սահմանված որոշակի ժամկետում ապահովվում է ծրագրի հավակնորդների անհատական QR կոդերի տրամադրումը էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև ցանկության դեպքում` առձեռն:
22. Կոմիտեն տվյալ բնակարանի հավակնորդների էլեկտրոնային փոստին ուղղված ծանուցմամբ ծանուցում է տվյալ բնակարանի վիճակահանության անցկացման օրվա, վայրի և ժամի մասին: Վիճակահանությունների կազմակերպումը շարունակական է, քանի դեռ տվյալ բնակարանի նախորդ վիճակահանությամբ որոշված հավակնորդի հետ սահմանված ժամկետում նախնական պայմանագիր չի կնքվել: Ընդ որում, տվյալ բնակարանի երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ վիճակահանության ժամանակ մասնակիցների կազմից հանվում են այն հավակնորդները, ովքեր իրենց ընտրած այլ բնակարանի մասով արդեն իսկ ստացել են նախնական պայմանագիր կնքելու առաջարկ, կամ սույն կարգի 14-րդ կետի համաձայն հանված են հավակնորդների ցուցակից, կամ չեն ներկայացել տվյալ ընթացիկ վիճակահանությանը:
23. Վիճակահանության գործընթացը կազմակերպվում է Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Կոմիտեի և կառուցապատումն իրականացնող «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչները: Վիճակահանության գործընթացի իրականացման հետ կապված ծախսերն ապահովում է Կառուցապատողը: Երկրում տիրող կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված վիճակահանությունը կարող է անցկացվել առցանց տարբերակով:
24. Սույն կարգի 23-րդ կետի համաձայն ստեղծված աշխատանքային խմբի անդամներից Կոմիտեի մեկ ներկայացուցիչն (քարտուղար) արձանագրում է վիճակահանության ընթացքը:
25. Յուրաքանչյուր բնակարանի վիճակահանության ավարտից հետո կազմված արձանագրությունը ստորագրվում է արձանագրությունը կազմողի, սույն կարգի
23-րդ կետի համաձայն ստեղծված աշխատանքային խմբի անդամների և տվյալ բնակարանի վիճակահանությանը մասնակցողների կողմից` վերջիններիս տրված անհատական QR կոդի (մեքենայական ընթերցվող օպտիկական պիտակի) միջոցով:
26. Վիճակահանությունն անցկացվում է հետևյալ կարգով`
1) վիճակահանությունը մեկնարկում է հավակնորդների նվազագույն թիվ ունեցող բնակարանի խաղարկությամբ` ըստ աճման կարգի: Այն դեպքում, երբ հավակնորդների նվազագույն թիվ ունեցող բնակարանների քանակը մեկից ավելի է, ապա համակարգը պատահականության սկզբունքով հայտարարում է տվյալ բնակարաններից որևէ մեկի խաղարկությունը.
2) հայտարարվում է վիճակահանությամբ բաշխվող բնակարանի (կցված ավտոկայանատեղի) նախագծային համարը` ըստ կառուցման նախագծի, հարկը. Յուրաքանչյուր խաղարկվող բնակարանի հետ միասին խաղարկվում է նաև վերջինիս կցված համապատասխան նախագծային համարով ավտոկայանատեղին.
3) ծրագիրը ձևավորում (գեներացնում) է խաղարկվող բնակարանը ընտրած հավակնորդների ցանկը, որից հետո մասնակիցները մոտենում եմ վիճակահանության քարտուղարին, հատուկ սարքի կիրառմամբ, վերջիններիս նախապես տրված անհատական QR կոդի միջոցով, հավաստում են իրենց ներկայությունը և տվյալ բնակարանի վիճակահանությանը մասնակցելու փաստը, որից հետո ծրագիրը պատահականության սկզբունքով (RENDOM) ձևավորում (գեներացնում) է տվյալ բնակարանի վիճակահանությանը մասնակցող հավակնորդների ցանկը` ըստ հերթական համարների.
4) թափանցիկ թմբուկի մեջ դրվում են տվյալ բնակարանի վիճակահանությանը մասնակցող հավակնորդների քանակով հերթական համարներով համարակալված պայմանական առարկաները (համարակալումը դաջված է տվյալ առարկայի ներքին կողմում և արտաքինից տեսանելի չէ).
5) վիճակահանության հրապարակայնությունն ապահովելու նպատակով սույն կետի 4-րդ ենթակետում նշված գործողությունը կատարվում է վիճակահանությամբ` բաշխվող բնակարանի հավակնորդների ներկայությամբ.
6) աշխատանքային խմբի անդամներից որևէ մեկը` բացառությամբ քարտուղարի, մոտենում է թմբուկին, պտտեցնում է այն և դրանից հանում մեկ պայմանական առարկա.
7) վիճակահանությամբ բաշխվող բնակարանի շահող (շահառու) է ճանաչվում այն անձը, ում` համակարգի կողմից պատահականության սկզբունքով տրված հերթական համարը, համապատասխանում է թմբուկից հանված պայմանական առարկայի ներքին կողմում դաջված հերթական համարին.
8) համակարգը հաղթող ճանաչված մասնակցի անվան, հայրանվան և ազգանվան դիմաց վերջինիս տրված անհատական QR կոդի միջոցով նշում է կատարում, որից հետո քարտուղարը տպում է տվյալ վիճակահանության արձանագրությունը, որն էլ հաստատվում է սույն կարգի 25-րդ կետով սահմանված ձևով:
27. Մեկ հավակնորդ ունեցող բնակարանի միակ հավակնորդին, իսկ մեկից ավելի հավակնորդներ ունեցած բնակարանի` վիճակահանության արդյունքներով որոշված հավակնորդին Կոմիտեն էլեկտրոնային փոստով առաջարկ (անհետկանչելի օֆերտա) է ներկայացնում սույն կարգի պայմաններով տվյալ բնակարանի և կցված ավտոկայանատեղիի առուվաճառքի նախնական պայմանագիր կնքելու մասին, որն ստանալուց հետո հավակնորդը (ներկայացուցիչը) պարտավոր է, որպես ակցեպտ, յոթ աշխատանքային օրվա ընթացքում լրավճարել բնակարանի և ավտոկայանատեղիի համար սույն կարգով նախատեսված առաջին կանխավճարը: Օֆերտան ակցեպտավորելու դեպքում տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում (իսկ հիփոթեքի դեպքում` օֆերտան ակցեպտավորելուց հետո քառասունհինգ աշխատանքային օրվա ընթացքում) Հայաստանի Հանրապետության, ի դեմս Կոմիտեի և շահառուի (հիփոթեքի դեպքում` նաև վարկատուի, շահառուի ընտանիքի անդամ վարկառուի) միջև նոտարական վավերացման ձևով կնքվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի պահանջներին համապատասխան նախնական պայմանագիր, որով Կոմիտեն ու շահառուն պարտավորվում են ապագայում` նույն պայմանագրով ամրագրված ժամկետում, կնքել գույք (բնակարան և ավտոկայանատեղ) վաճառելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով, իսկ վարկի դեպքում` վարկատուի ու շահառուի (ծառայողի ընտանիքի անդամի) միջև կարգավորվում են վարկի տրամադրման, մարման, գրավի հարաբերությունները: Օֆերտան չակցեպտավորելու դեպքում ծառայողը համարվում է հավակնորդների ցուցակից ինքնաբերաբար հանված և կորցնում է սույն կարգի 21-րդ կետի համաձայն կատարած վճարումը` որպես տուգանք: Օֆերտան ակցեպտավորելու դեպքում` բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկի տրամադրման հավակնորդի դիմումը Վարկատու կազմակերպության կողմից 45 աշխատանքային օրվա ընթացքում չբավարարելու արդյունքում անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր չկնքելու դեպքում, ինչպես նաև գույքային միավորը (բնակարան և ավտոկայանատեղի) անձնական խնայողությունների հաշվին ձեռք բերելու նպատակով անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում ծառայողը համարվում է հավակնորդների ցուցակից ինքնաբերաբար հանված և կորցնում է սույն կարգի 21-րդ և 27-րդ կետերի համաձայն կատարած վճարումների 20 տոկոսը: Եթե հավակնորդի ընտրած բնակարանների` երկու և ավելի տարբերակներով, հավակնորդը միակն է ապա տվյալ դեպքում համակարգը հավակնորդին հաղթող է ճանաչում բոլոր բնակարանների մասով և դրա մասին էլեկտրոնային ծանուցումն ստանալուց հետո հավակնորդը պետք է երեք օրվա ընթացքում հաստատի իր նախընտրած մեկ բնակարանը, չհաստատելու դեպքում օֆերտան ներկայացվում է հավակնորդին այն բնակարանի վերաբերյալ, որը խաղարկության ժամանակ համակարգը առաջինն էր ընտրել:
28. Պետության և շահառուի միջև կնքվող գույքերի առուվաճառքի նախնական պայմանագրի հիմնական պայմաններն են`
1) միավորի գինը (որի մեջ ներառված է ավելացված արժեքի հարկը). բնակարանի համար` գրանցված (ներքին) մակերեսը բազմապատկած`
ա. սույն կարգով նախատեսված ներքին հարդարմամբ` 377,000 ՀՀ դրամով,
բ. շահառուի ցանկությամբ, առանց ներքին հարդարման, սակայն արտաքին դռների և պատուհանների տեղադրմամբ, սվաղած պատերով և միջնապատերով, ցեմենտյա շաղախից հատակով, ջեռուցման, ջրահեռացման, ջրամատակարարման խողովակներով և էլեկտրամատակարարման լարանցումներով` 339,000 ՀՀ դրամով`
գ. ավտոկայանատեղիի համար` 2,680,000 ՀՀ դրամով:
2) միավորի կողմնորոշիչ գինը. բնակարանի համար` նախագծային մակերեսի 97 տոկոսը բազմապատկած 377,000 ՀՀ դրամով (առանց ներքին հարդարման` 339,000 ՀՀ դրամ), ավտոկայանատեղիի համար` հաստատուն` 2,680,000 ՀՀ դրամով: Հիմնական պայմանագրի կնքման փուլում, բնակարանի գրանցված մակերեսից ելնելով, միավորի գնի և միավորի կողմնորոշիչ գնի միջև դրական տարբերություն առաջանալու դեպքում Կոմիտեի կողմից էլեկտրոնային ծանուցումը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն պետք է լրավճարի այդ տարբերությունը, իսկ բացասական տարբերության դեպքում 30 աշխատանքային օրվա ընթացքում այն պետք է վերադարձվի շահառուին.
3) հիմնական պայմանագրի առարկայի բնութագրերը. ըստ սույն կարգի.
4) գնման առարկայի նույնականացումը. ըստ Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված կառուցման նախագծից տվյալ գույքի հատակագծի, որը կցվում է նախնական պայմանագրին` որպես հավելված.
5) շահառուի կողմից պետությանը կատարվող վճարումները. փուլային կամ միանվագ.
փուլային տարբերակ`
ա. նախնական փուլ` բնակարանի կողմնորոշիչ գնի 10 տոկոսից ոչ պակաս` նվազեցված սույն կարգի 21-րդ կետի համաձայն վճարած գումարը, ավտոկայանատեղիի գնի 20 տոկոսը, ոչ ուշ, քան սույն կարգի 27-րդ կետով նախատեսված օֆերտայի ստացման օրվանից 7-րդ աշխատանքային օրը,
բ. 1-ին փուլ. կանխավճար` բնակարանի կողմնորոշիչ գնի 30 տոկոսը` անձնական խնայողությունների և (կամ) հիփոթեքային վարկի հաշվին, ոչ ուշ, քան նախնական պայմանագրի կնքումից հետո 7-րդ աշխատանքային օրը,
գ. 2-րդ փուլ. կանխավճար` բնակարանի կողմնորոշիչ գնի 30 տոկոսը և ավտոկայանատեղիի արժեքի 30 տոկոսը` անձնական խնայողությունների և (կամ) հիփոթեքային վարկի հաշվին, ոչ ուշ, քան նախնական պայմանագրի կնքմանը հաջորդող 10-րդ ամսվա վերջին օրը,
դ. 3-րդ փուլ. կանխավճար` բնակարանի կողմնորոշիչ գնի 20 տոկոսը և ավտոկայանատեղիի արժեքի 30 տոկոսը` անձնական խնայողությունների և (կամ) հիփոթեքային վարկի հաշվին, ոչ ուշ, քան նախնական պայմանագրի կնքմանը հաջորդող 20-րդ ամսվա վերջին օրը,
ե. 4-րդ փուլ. կանխավճար` բնակարանի կողմնորոշիչ գնի և ավտոկայանատեղիի արժեքի մնացորդային գումարի չափով, ինչպես նաև բնակարանի գրանցված մակերեսից ելնելով, միավորի գնի և միավորի կողմնորոշիչ գնի միջև դրական տարբերության չափով լրավճար (առկայության դեպքում)` անձնական խնայողություններից և (կամ) հիփոթեքային վարկի հաշվին, ոչ ուշ, քան շենքի (մասնաշենքի) կառուցման ավարտը պետական գրանցման ենթարկվելու մասին վաճառողի ծանուցումն ստանալուց հետո 4-րդ փուլի կանխավճարը` 15-րդ օրը, լրավճարը` 30-րդ օրը.
միանվագ տարբերակ`
ա. միանվագ տարբերակով վճարման նախնական փուլ` բնակարանի կողմնորոշիչ գնի 10 տոկոսից ոչ պակաս, նվազեցրած սույն կարգի 21-րդ կետի համաձայն վճարված գումարը, ավտոկայանատեղիի համար` արժեքի 20 տոկոսը, ոչ ուշ, քան սույն կարգի 27-րդ կետով նախատեսված օֆերտայի ստացման օրվանից 7-րդ աշխատանքային օրը,
բ. միանվագ կանխավճար` բնակարանի և ավտոկայանատեղիի արժեքի մնացորդային գումարի չափով` անձնական խնայողությունների և (կամ) հիփոթեքի հաշվին, ոչ ուշ, քան նախնական պայմանագրի կնքումից հետո 7-րդ աշխատանքային օրը,
գ. հիմնական պայմանագրի կնքման փուլում, բնակարանի գրանցված մակերեսից ելնելով, միավորի գնի և միավորի կողմնորոշիչ գնի միջև դրական տարբերության չափով լրավճար` անձնական խնայողություններից և (կամ) հիփոթեքային վարկի հաշվին, ոչ ուշ, քան շենքի (մասնաշենքի) կառուցման ավարտը պետական գրանցման ենթարկվելու մասին վաճառողի ծանուցումն ստանալուց հետո` 30-րդ օրը:
Փուլային կամ միանվագ տարբերակներով վճարումների սահմանված ժամկետներն ըստ առանձին գույքային միավորների ուշացվելու դեպքում այդ ժամկետանց օրերի քանակով երկարաձգվում են սույն կարգի 16-րդ կետի 10-րդ ենթակետով և 28-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված ժամկետները:
6) կանխավճարի հաշվեգրման հաշիվը. Կոմիտեի անվամբ բացված գանձապետական ավանդային հաշիվ.
7) կանխավճարի վճարման աղբյուրը. շահառուի անձնական խնայողություններ և (կամ) ծրագրի մասնակից վարկատուից շահառուի վերցրած հիփոթեքային վարկ.
8) հանձնումը. շահառուի հետ անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիրը կնքելու օրվանից մինչև 45 ամսվա ընթացքում ինքնուրույն գույքային միավոր բնակարանի (նաև ավտոկայանատեղիի) առուվաճառք և հանձնում ընդունում շահառուին (Կոմիտեն պարտավոր է Կառուցապատողի հետ իր ունեցած նախնական առուվաճառքի պայմանագրով տվյալ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագրի կնքման իրավունքը շահառուից ստացած կանխավճարի դիմաց փոխանցել շահառուին` հանձնման նախատեսված ամսաթվից տաս օր առաջ Կառուցապատողին և շահառուին տրվող ծանուցմամբ).
9) իրավունքների փոխանցում`
ա. առանց Կոմիտեի համաձայնության նախնական պայմանագրով շահառուի ունեցած իրավունքը կարող է փոխանցվել երրորդ անձանց`
անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրով, ինչպես նաև հիփոթեքի պայմանագրով համասեփականատեր (համավարկառու) հանդիսացող անձանցից որևէ մեկին,
մինչև հիփոթեքի պայմանագրի կնքումը շահառուի բնակարանի ձեռքբերման համար գնման ֆինանսավորմանը աջակցող երրորդ անձին,
շահառուի սնանկության կամ շահառուից գումարի բռնագանձման դատական ակտի հարկադիր կատարման շրջանակներում նախնական պայմանագրից ծագած շահառուի գույքային իրավունքները ձեռք բերած անձին,
պահանջի իրավունքի զիջման գործարքով սույն ծրագրի հավակնորդների ցուցակում ընդգրկված անձին,
շահառուի ժառանգության կամ ամուսնալուծության հետևանքով իրավունք ձեռք բերած անձին,
շահառուի` սույն կարգով սահմանված ընտանիքի անդամին,
բ. նախնական պայմանագրով շահառուի ունեցած իրավունքը կարող է փոխանցվել սույն ենթակետի «ա» պարբերությունում չնշված երրորդ անձի` միայն վաճառողի նախնական գրավոր համաձայնությամբ:
Շահառուի դիմումը ստանալուց 30 օրացուցային օրվա ընթացքում սույն կարգի 30-րդ կետով սահմանված գործընթացներն իրականացվելուց հետո Կոմիտեն շահառուին ծանուցում է վերջինիս գույքային իրավունքներն` առնվազն նույն պայմաններով ձեռք բերող հավակնորդի տվյալները, որի առկայության դեպքում շահառուն իրավունքը կարող է փոխանցել տվյալ հավակնորդին, իսկ հավակնորդի բացակայության դեպքում` իր դիմումում նշված անձին փոխանցելու գրավոր համաձայնության մասին.
10) վաղաժամկետ լուծման հետևանքներ. նախնական պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում շահառուն կորցնում է վճարած կանխավճարից կողմնորոշիչ գնի 10 տոկոսին հավասար մասը, որպես տուգանք, կանխավճարի մնացած մասը ենթակա է վերադարձման շահառուին (կամ շահառուի անունից` վարկատուին) լուծման ամսաթվից 3 ամսվա ընթացքում` առանց տոկոսային կամ այլ հավելման: Ազատված բնակարանը սույն կարգի պայմաններով առաջարկվում է հավակնորդների ցուցակում առկա այլ ծառայողների.
11) կանխավճարի կատարման կետանցի հետևանքներ. կանխավճարների որևէ մասնաբաժնի` 90 օրացուցային օրվանից ավելի կետանցի դեպքում նախնական պայմանագիրը Կոմիտեի գրավոր ծանուցմամբ, միակողմանի վաղաժամկետ լուծվում է, շահառուն կորցնում է վճարած կանխավճարից բնակարանի կողմնորոշիչ գնի 10 տոկոսին հավասար մասը, որպես տուգանք, վճարած կանխավճարի մնացած մասը ենթակա է վերադարձման շահառուին (կամ շահառուի անունից` վարկատուին)` լուծման ամսաթվից 3 ամսվա ընթացքում` առանց տոկոսային կամ այլ հավելման: Ազատված բնակարանը սույն կարգի պայմաններով առաջարկվում է հավակնորդների ցուցակում առկա այլ ծառայողների.
12) ծախսեր. շահառուն կրում է նախնական և հիմնական առուվաճառքի պայմանագրերի նոտարական վավերացման ծախսերը, հիպոթեքային վարկի կապակցությամբ ապահովագրական ծախսերը, հիմնական պայմանագրից ծագող իրավունքների գրանցման ծախսերը, իր վերցրած հիփոթեքային վարկի սպասարկման ծախսերը, բնակարանի գազի, խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, հեռախոսի, հեռուստատեսային կապի բաժանորդ դառնալու ծախսերը:
(28-րդ կետը փոփ. 18.03.2021 թիվ 368-Ն, 24.06.2021 թիվ 1037-Ն որոշումներ)
29. Սույն կարգի կիրառման ընթացքում կնքված անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրերի լուծման հետևանքով ազատված բնակարանի համար յոթ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն ապահովում է իր պաշտոնական կայքում համապատասխան տեղեկատվության հրապարակումը: Հրապարակումից մինչև 21-րդ օրը ներառյալ կազմակերպվում են սույն կարգի 20-րդ, 21-րդ և 26-րդ կետերով նախատեսված գործընթացները:
30. Սույն կարգի կիրառման ընթացքում նախնական պայմանագրից ծագած իրավունքները երրորդ անձի փոխանցելու նպատակով Կոմիտեի նախնական համաձայնություն հայցող շահառուի դիմումն ստանալուց յոթ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն ապահովում է իր պաշտոնական կայքում համապատասխան տեղեկատվության հրապարակումը: Հրապարակումից մինչև օրացուցային 14-րդ օրը ներառյալ հավակնորդների ցուցակում ընդգրկված ծառայողները կարող են սույն կարգի համաձայն հայտ ներկայացնել տվյալ գույքային իրավունքի ձեռքբերման համար: Մեկից ավելի հայտերի դեպքում Կոմիտեն օրացուցային 7-օրյա ժամկետում կազմակերպում է վիճակահանություն: Նախնական պայմանագրից ծագած իրավունքները երրորդ անձին փոխանցելու նպատակով Կոմիտեի նախնական համաձայնություն հայցած շահառուին Կոմիտեն ներկայացնում է իրավունքների փոխանցման համաձայնություն մեկ հավակնորդի դեպքում` միակ հավակնորդին, իսկ մեկից ավելի հավակնորդների դեպքում` վիճակահանության արդյունքներով որոշված հավակնորդին` նախնական պայմանագրից ծագած իրավունքները փոխանցելու մասին:
31. Բնակարանների ընդհանուր մակերեսի չափագրումն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
32. Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից յուրաքանչյուր մասնաշենքի բնակարանները և ավտոկայանատեղիները Կառուցապատողի կողմից առանձին փոստային հասցեով և վկայականով պետական գրանցման ենթարկվելուց և գնման առարկայի բնութագրերին համապատասխան վիճակին հասցվելուց հետո Կոմիտեն Կառուցապատողին և շահառուներին ոչ ուշ, քան տասնհինգ օր առաջ ծանուցում է տվյալ գույքի առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքման` Հայաստանի Հանրապետության իրավունքը շահառուներին փոխանցելու մասին, որից հետո յուրաքանչյուր շահառուի, Հայաստանի Հանրապետության, ի դեմս Կոմիտեի և Կառուցապատողի միջև կնքվում է համապատասխան գույքի առուվաճառքի հիմնական պայմանագիր, որով Կառուցապատողը շահառուին է վաճառում գույքը, որի գինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը, կանխավճարված է Հայաստանի Հանրապետության կողմից:
33. Հիմնական պայմանագրի կնքումից հետո դրանից ծագող շահառուի իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
VII. ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
._____________________________________________________________________.
| ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|NN |Շենքերի մասերը, |Օգտագործվող նյութերի |Ծանոթագրություն |
|ը/կ|սենքերը և սենյակները |նկարագիրը | |
|___|________________________|______________________|_________________|
|1. |Հյուրասենյակներ, |պատերը` բարելավված |լատեքսաներկը` |
| |ննջասենյակներ |լատեքսաներկում |նմուշային |
| | |բարելավված գաջի սվաղի |բնակարանի որակին |
| | |վրա` ՍՆիՊ 3.04.01-87-ի|համապատասխան |
| | |համաձայն | |
|___|________________________|______________________|_________________|
| | |առաստաղները` ներկում |լատեքսաներկը` |
| | |ջրաէմուլսային ներկով |նմուշային |
| | |բարելավված գաջի սվաղի |բնակարանի որակին |
| | |վրա` ՍՆիՊ 3.04.01-87-ի|համապատասխան |
| | |համաձայն | |
| | |______________________|_________________|
| | |հատակները` լամինատից, |լամինատը` |
| | |առնվազն 10մմ |ISՕ 14486:2012 |
| | |հաստությամբ |ստանդարտին |
| | | |համապատասխան և |
| | | |նմուշային |
| | | |բնակարանի նմուշին|
| | | |ու որակին |
| | | |համապատասխան |
|___|________________________|______________________|_________________|
|2. |Միջհարկային բարձրություն| |հատակ-առաստաղ |
| | | |2,95.0մ +/- 5սմ |
| | | |մաքուր |
| | | |բարձրությամբ |
|___|________________________|______________________|_________________|
|3. |Միջանցքներ |պատերը` բարելավված |լատեքսաներկը` |
| | |լատեքսաներկում, |նմուշային |
| | |բարելավված գաջի սվաղի |բնակարանի որակին |
| | |վրա` ՍՆիՊ 3.04.01-87-ի|համապատասխան |
| | |համաձայն | |
|___|________________________|______________________|_________________|
| | |առաստաղները` ներկում |լատեքսաներկը` |
| | |ջրաէմուլսային ներկով, |նմուշային |
| | |բարելավված գաջի |բնակարանի որակին |
| | |քսահարթեցման վրա` |համապատասխան |
| | |ՍՆիՊ 3.04.01- 87-ի | |
| | |համաձայն | |
| | |______________________|_________________|
| | |հատակները` լամինատից |լամինատը` |
| | |առնվազն 10մմ |ISՕ 14486:2012 |
| | |հաստությամբ, կամ |որակի ստանդարտին |
| | |սալիկապատ` ըստ |համապատասխան և |
| | |մակերեսի, առնվազն |նմուշային |
| | |30x30սմ չափսերի |բնակարանի նմուշին|
| | | |ու որակին |
| | | |համապատասխան |
| | | |սալիկը` |
| | | |ISO 10545-2 որակի|
| | | |ստանդարտին |
| | | |համապատասխան և |
| | | |նմուշային |
| | | |բնակարանի |
| | | |նմուշին ու որակին|
|___|________________________| |համապատասխան |
|___|________________________|______________________|_________________|
|4. |Սանհանգույց և |պատերը` երեսապատում |խեցե սալիկները` |
| |լոգասենյակ |ջնարակված խեցե |ISO 10545-2 որակի|
| | |սալիկներով` առնվազն |ստանդարտին |
| | |մինչև կախովի առաստաղի|համապատասխան և |
| | |բարձրությամբ |նմուշային |
| | | |բնակարանի նմուշին|
| | | |ու որակին |
| | | |համապատասխան |
| | |______________________|_________________|
| | |առաստաղները` կախովի, |կախովի առաստաղը` |
| | |ջրակայուն նյութերով, |նմուշային |
| | |ներկառուցված |բնակարանի նմուշին|
| | |լուսատուներով |և որակին |
| | | |համապատասխան |
| | |______________________|_________________|
| | |հատակները` խեցեսալիկ- |խեց սալիկները և |
| | |ներ կամ կերամագրանիտ` |կերամագրանիտը` |
| | |ըստ մակերեսի` առնվազն |ISO 10545-2 որակի|
| | |30x30սմ չափսերի |ստանդարտին |
| | | |համապատասխան և |
| | | |նմուշային |
| | | |բնակարանի նմուշին|
| | | |ու որակին |
| | | |համապատասխան |
| | |______________________|_________________|
| | |կահավորանքը` ճենապակյա|Եվրամիության |
| | |լվացարան և |անդամ երկրներում |
| | |զուգարանակոնք, |գրանցված |
| | |լոգախցիկի տակդիր |արտադրողին |
| | |(շահառուի ցանկությամբ |պատկանող |
| | |կարող է իրականացվել |ապրանքանիշի ներքո|
| | |նաև լոգատեղի` |արտադրված |
| | |խեցեսալե գոտով և |սանտեխնիկական |
| | |առանձին հոսակով), |սարքեր և |
| | |ցնցուղ, ծորակներ |սարքավորումներ |
| | | |կամ նմուշային |
| | | |բնակարանի նմուշին|
| | | |և որակին |
| | | |համապատասխան |
|___|________________________|______________________|_________________|
|5. |Խոհանոցներ |պատերը` բարելավված |լատեքսաներկը` |
| | |լատեքսաներկում |նմուշային |
| | |բարելավված գաջի սվաղի |բնակարանի որակին |
| | |վրա և խոհանոցային |համապատասխան |
| | |կահույքի հատվածում |Սալիկը` |
| | |մասնակի սալիկապատում |ISO 10545-2 որակի|
| | | |ստանդարտին և |
| | | |նմուշային |
| | | |բնակարանի որակին |
| | | |համապատասխան |
| | |______________________|_________________|
| | |առաստաղները` ներկում |լատեքսաներկը` |
| | |ջրաէմուլսային կամ |նմուշային |
| | |լատեքսային ներկով |բնակարանի որակին |
| | |բարելավված գաջի |համապատասխան |
| | |քսահարթեցման վրա` | |
| | |ՍՆիՊ 3.04.01-87-ի | |
| | |համաձայն | |
| | |______________________|_________________|
| | |հատակները` խեցե սալիկ-|խեցե սալիկը և |
| | |ներ կամ կերամագրանիտ |կերամագրանիտը` |
| | |առնվազն` ըստ մակերեսի`|ISO 10545-2 որակի|
| | |30x30սմ չափսերի |ստանդարտին և |
| | | |նմուշային |
| | | |բնակարանի որակին |
| | | |համապատասխան |
|___|________________________|______________________|_________________|
|6. |Դռներ և պատուհաններ |ներքին դռները` ՄԴՖ-ից |ներքին դռները` |
| | |կամ համարժեք այլ |նմուշային |
| | |փայտանյութից |բնակարանի նմուշին|
| | | |և որակին |
| | | |համապատասխան |
| | |______________________|_________________|
| | |մուտքի դուռը` երկաթյա |մուտքի դուռը` |
| | |հիմքով, երեսապատումը |նմուշային |
| | |ՄԴՖ-ով |բնակարանի նմուշին|
| | | |և որակին |
| | | |համապատասխան |
| | |______________________|_________________|
| | |պատուհանները` |մետաղապլաստե |
| | |մետաղապլաստե երկշերտ |պատուհանները` |
| | |ապակեփաթեթով, առնվազն |նմուշային |
| | |երեք խցիկով, |բնակարանի նմուշին|
| | |պլաստմասսայե |և որակին |
| | |պատուհանագոգերով |համապատասխան |
| | |______________________|_________________|
| | |շքամուտքի դռները` |շքամուտքի դռները`|
| | |ալյումինե երկշերտ |ՀՀ |
| | |ապակեփաթեթով, |քաղաքաշինության |
| | |ջերմակամրջակով |կոմիտեի առաջարկին|
| | | |և նորմատիվ |
| | | |պահանջներին |
| | | |համապատասխան |
| | |______________________|_________________|
| | |սալիկապատում` |10545-2 որակի |
| | |կերամագրանիտով, ըստ |ստանդարտին |
| | |մակերեսի, առնվազն |համապատասխան և |
| | |40x40սմ չափսերի |նորմատիվ |
| | | |պահանջներին |
| | | |համապատասխան |
|___|________________________|______________________|_________________|
|7. |Օթյակներ (լոջիաներ) և |հատակները` |կերամագրանիտե |
| |պատշգամբներ |կերամագրանիտե սալիկնե-|սալիկները` |
| | |րով երեսապատում |ISO 10545-2 որակի|
| | | |ստանդարտին և |
| | | |նմուշային |
| | | |բնակարանի որակին |
| | | |համապատասխան |
|___|________________________|______________________|_________________|
|8. |Ստորգետնյա ավտոկայանա- | |Առնվազն 17.0 |
| |տեղեր | |քառ.մ մակերեսով: |
| | | |Ընդհանուր |
| | | |ավտոկայանատեղին |
| | | |և ընդհանուր |
| | | |մուտքը պետք է |
| | | |հագեցված լինեն |
| | | |տեխնիկական |
| | | |անվտանգության |
| | | |(ազդանշանային) ու|
| | | |տեսահսկման, |
| | | |օդափոխության և |
| | | |հակահրդեհային |
| | | |ազդանշանման |
| | | |համակարգերով, |
| | | |ինչպես նաև |
| | | |ինժեներական և |
| | | |տեխնոլոգիական |
| | | |սարքավորումներով`|
| | | |համաձայն |
| | | |հաստատված նախագծի|
|___|________________________|______________________|_________________|
|9. |Ընդհանուր օգտագործման |աստիճանավանդակների |լատեքսաներկը և |
| |տարածքներ |պատերը` լատեքսաներկում|յուղաներկը` |
| | |և (կամ) յուղաներկում |նորմատիվ |
| | |բարելավված գաջի սվաղի |պահանջներին |
| | |վրա |համապատասխան |
|___|________________________|______________________|_________________|
| | |վերելակներ |յուրաքանչյուր |
| | | |մուտքում` առնվազն|
| | | |մեկ վերելակ` |
| | | |նորմատիվ |
| | | |պահանջներին |
| | | |համապատասխան |
|___|________________________|______________________|_________________|
| | |աստիճանավանդակներ` |կերամագրանիտե |
| | |սանդղաքայլերի և |սալիկները` |
| | |աստիճանահարթակների |նորմատիվ |
| | |երեսապատում` |պահանջներին |
| | |կերամագրանիտով |համապատասխան |
|___|________________________|______________________|_________________|
| | |հարկաբաժինների |կերամագրանիտե |
| | |մուտքերի հատակներ` |սալիկները` ISO |
|___|________________________|______________________|_________________|
| | |շքամուտքի արտաքին |բազալտե |
| | |աստիճանների և |սալիկները` |
| | |հարթակների |նորմատիվ |
| | |երեսապատում` բազալտե |պահանջներին |
| | |սալիկներով |համապատասխան |
|___|________________________|______________________|_________________|
| | |լուսատուների տեղադրում|լուսատուները` |
| | | |ԳՕՍՏ Ռ 54350-2011|
| | | |որակի ստանդարտին |
| | | |համապատասխան և |
| | | |նորմատիվ |
| | | |պահանջներին |
| | | |համապատասխան |
|_____________________________________________________________________|
|ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ, ՀԱՐԹ ՏԱՆԻՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
|_____________________________________________________________________|
|1. |Նորակառույց շենքի |Շենքի ճակատային մասի |Հաստատված |
| |արտաքին պատեր |երեսապատում` տուֆի, |նախագծին |
| | |բազալտի, սալիկներով, |և նորմատիվ |
| | |իսկ ոչ ճակատային |պահանջներին |
| | |(բակային) մասերը` |համապատասխան |
| | |բարձրակարգ սվաղով` | |
| | |ներկված ճակատային | |
| | |ներկով կամ շենքի բոլոր| |
| | |ճակատների և ոչ | |
| | |ճակատային (բակային) | |
| | |մասերի երեսապատում | |
| | |տրավերտինապեմզային | |
| | |սալով` ջերմամեկուսիչ | |
| | |շերտով | |
| | | | |
|___|________________________|______________________|_________________|
|2. |Շենքի բակային տարածք |Արտաքին լուսավորու- |Հաստատված |
| | |թյուն, բակային ինժենե-|նախագծին և |
| | |րական ցանցեր |նորմատիվ |
| | | |պահանջներին |
| | | |համապատասխան |
|___|________________________|______________________|_________________|
|3. |Հարթ տանիքի կառուցում |Ջրահեռացման ներքին |Հաստատված |
| | |համակարգով |նախագծին և |
| | | |նորմատիվ |
| | | |պահանջներին |
| | | |համապատասխան |
|_____________________________________________________________________|
| ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ |
|_____________________________________________________________________|
|1. |Արտաքին խողովակաշարեր |պոլիպրոպիլենից կամ |խողովակաշարի |
| | |մետաղյա |տրամագիծը` ըստ |
| | | |սահմանված նորմերի|
|___|________________________|______________________|_________________|
|2. |Ներքին խողովակաշարեր |պոլիպրոպիլենից |խողովակաշարի |
| | | |տրամագիծը` ըստ |
| | | |սահմանված նորմերի|
|___|________________________|______________________|_________________|
|3. |Բնակարանների ներքին |պղնձյա, բազմաթել |հաղորդալարերը և |
| |էլեկտրալարեր | |մալուխները` |
| | | |նմուշային |
| | | |բնակարանի նմուշին|
| | | |և որակին |
| | | |համապատասխան |
|___|________________________|______________________|_________________|
|4. |Էլեկտրական կցամասեր |անջատիչներ, խրոցներ, |կցամասերը` |
| | |լուսատուներ, վարդակներ|նմուշային |
| | |և այլն |բնակարանում |
| | | |իրականացված |
| | | |նմուշներին և |
| | | |որակին |
| | | |համապատասխան |
|_____________________________________________________________________|
|ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ |
|_____________________________________________________________________|
|1. |Անհատական ջեռուցում | |ջեռուցման կաթսան,|
| | | |մարտկոցները և |
| | | |դրանց փականները |
| | | |չեն տեղադրվում |
._____________________________________________________________________.
(7-րդ գլուխը փոփ. 29.09.2022 թիվ 1521-Ն որոշում)
1. Մակերեսների ներքին և արտաքին հարդարումն իրականացնել ՍՆԻպ 3.04.01-87 պահանջների համաձայն:
2. Շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում (շքամուտքերում) նախատեսել կոդավորված փականների (դոմոֆոն) տեղադրում, ցածր լարման ցանցեր (հեռահաղորդակցության, հեռախոսային, օպտիկամանրաթելային կապուղիներ և այլն):
3. Բնակարանների էլեկտրական մատակարարման հաշվիչները, սառը ջրի մատակարարման ջրաչափերը և գազի հաշվիչները Կառուցապատողի կողմից չեն տեղադրվելու: Նշված հաշվիչ սարքավորումները տեղադրվելու են Շահառուների բաժանորդագրման արդյունքում` մատակարար կազմակերպությունների կողմից, որի ծախսերը կրելու է շահառուն:
----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում