Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ Տ ...

 

 

040.0944.130711

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2011 թվականի N 944-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ

(ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ) ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարաններից երեքսենյականոց 3 բնակարանները հանձնվում են Հայաստանի Հանրապետությանը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կառուցված բնակելի տներից 4 բնակելի տները և սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված բնակարանները` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի բնակավայրերում սահմանված կարգով հաշվառված` հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաշխում և հատկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Բնակարանային շինարարություն» ծախսային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված և չբաշխված բնակելի տներից բնակելի տուն ստացող Սպիտակ քաղաքի անօթևան ընտանիքների ցուցակը` համաձայն N 3 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետի հետ կնքել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված բնակարանների նվիրատվության պայմանագիր.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված նվիրատվության պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել պետական սեփականություն հանդիսացող բնակարանների հանձնման-ընդունման գործընթացը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն N 2 հավելվածի.

3) սույն որոշման 2-րդ կետում նշված ընտանիքների շրջանում բնակելի տների բաշխման գործընթացն իրականացնել վիճակահանությամբ.

4) սույն կետի 3-րդ ենթակետի համաձայն բնակելի տների վիճակահանությամբ բաշխման արդյունքներով բնակելի տուն ստացող անձանց և նրանց ընտանիքների անդամների հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր` նշելով, որ բնակարանները (բնակելի տները) ընտանիքի անդամներին հատկացվում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, և պայմանագրերի նոտարական վավերացման ու գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են բնակարանը (բնակելի տունը) ստացող անձի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված բնակարանների (բնակելի տների) բաշխման արդյունքներով բնակարան (բնակելի տուն) ստացող անձանց և նրանց ընտանիքների անդամների հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել նվիրատվության (անհատույց մասնավորեցման) պայմանագրեր` նշելով, որ բնակարանները (բնակելի տները) ընտանիքի անդամներին հատկացվում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, և պայմանագրերի նոտարական վավերացման ու գույքի նկատմամբ իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են բնակարանը (բնակելի տունը) ստացող անձի միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 23-ի

N 944-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ

 

.______________________________________________________.

|NN |      Շենքի հասցեն           |     Բնակարանի      |

|ը/կ|                             |____________________|

|   |                             |համարը   |սենյակների|

|   |                             |         |թիվը      |

|___|_____________________________|_________|__________|

|1. |Դեսին փող., N 45 շենք        |բն. N 8  |3 սենյակ  |

|___|_____________________________|_________|__________|

|2. |Դեսին փող., N 47 շենք        |բն. N 4  |3 սենյակ  |

|___|_____________________________|_________|__________|

|3. |Պրոմեթևս  փող., N 49 շենք    |բն. N 2  |3 սենյակ  |

.______________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 23-ի

N 944-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻՑ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻՑ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ)

 

.__________________________________________________________.

|NN |      Հասցեն                     |Բաշխվող բնակարանի   |

|ը/կ|                                 |____________________|

|   |                                 |համարը   |սենյակների|

|   |                                 |         |թիվը      |

|__________________________________________________________|

|քաղ. Ստեփանավան                                           |

|__________________________________________________________|

|1. |Դեսին փող., N 45 շենք            |բն. N 8  |3 սենյակ  |

|___|_________________________________|_________|__________|

|2. |Դեսին փող., N 47 շենք            |բն. N 4  |3 սենյակ  |

|___|_________________________________|_________|__________|

|3. |Պրոմեթևս  փող., N 49 շենք        |բն. N 2  |3 սենյակ  |

|__________________________________________________________|

|քաղ. Սպիտակ                                               |

|__________________________________________________________|

|1. |Վարպետաց թաղամաս, Երիտասարդության|բնակելի  |3 սենյակ  |

|   |փող., 2-րդ փակուղի               |տուն N 2 |          |

|___|_________________________________|_________|__________|

|2. |Վարպետաց թաղամաս, Երիտասարդության|բնակելի  |3 սենյակ  |

|   |փող., 2-րդ փակուղի               |տուն N 5 |          |

|___|_________________________________|_________|__________|

|3. |Վարպետաց թաղամաս, Երիտասարդության|բնակելի  |3 սենյակ  |

|   |փող., 3-րդ փակուղի               |տուն N 2 |          |

|___|_________________________________|_________|__________|

|4. |Վարպետաց թաղամաս, Երիտասարդության|բնակելի  |3 սենյակ  |

|   |փող.                             |տուն N 31|          |

.__________________________________________________________.

 

Հավելված N 3

i

ՀՀ կառավարության

2011 թվականի հունիսի 23-ի

N 944-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՉԲԱՇԽՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻՑ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

 

.________________________________________________________________.

|NN |Ազգանունը, անունը, հայրանունը|Անձնագիրը  |Անձերի|Հատկացվող  |

|ը/կ|                             |           |թիվը  |բնակելի տան|

|   |                             |           |      |սենյակների |

|   |                             |           |      |թիվը       |

|___|_____________________________|___________|______|___________|

|1. |Արղամանյան Զորիկ Դավթի       |AF 0323603 |   4  |3 սենյակ   |

|___|_____________________________|___________|______|___________|

|2. |Մարկոսյան Լարվենտ Սլավիկի    |AF 0712001 |   4  |3 սենյակ   |

.________________________________________________________________.

(3-րդ հավելվածը փոփ. 01.12.11 թիվ 1690-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2011
N 944-Ն
Որոշում