Սեղմել Esc փակելու համար:
2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Ե ...

05.06.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.06.2009  -ից մինչեւ   05.06.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 22.05.14 թիվ 540-Ն որոշում)

i

040.0039.200109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 39-Ն

 

i

2009 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 20-րդ, 22-րդ, 24-րդ և 24.2-րդ հոդվածների և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2008 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-219-Ն) 8-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետականի բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման և միանվագ օգնության չափերը`

1) ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր,

2) ընտանեկան նպաստի բազային մասը` 10000 դրամ,

3) 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. չորս և ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.

4) 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.

5) 39.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ.

6) միանվագ դրամական օգնության չափերը` ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50 հազ. դրամ,

բ. երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազ. դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազ. դրամ.

7) հրատապ օգնության չափը` ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքում` 10000 դրամ:

3. Սահմանել երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակման պայմաններն ու տրամադրման ժամկետները`

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակման` ընտանիքում ծնված երեխայի հերթական թիվը` երեք և դրանից բարձր.

2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 50 հազ. դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազ. դրամ.

3) ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան նպաստի համար ներկայացնել նաև` տվյալ ամուսնական զույգի (միայնակ կնոջ) խնամքի տակ գտնվող միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող չամուսնացած զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում` որդեգրած և (կամ) խորթ, անձը հաստատող փաստաթղթերը (պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների համար` տեղեկանք համապատասխան զինվորական կոմիսարիատից զինվորական ծառայության մեջ գտնվելու կամ ռազմաուսումնական հաստատությունում սովորելու մասին) և դրանց պատճենները.

4) երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվում է ծնողի դիմելու ամսվան հաջորդող ամսվա երրորդ տասնօրյակում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով.

5) 2008 թվականին երեխայի ծննդյան միանվագ նպաստն ստացած, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «2008 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1530-Ն որոշմամբ սահմանված` ընտանիքում երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար միանվագ (հրատապ) օգնությունը չստացած երեխայի համար` երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական օժանդակության չափը` 300 հազ. դրամ:

4. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ:

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին 2009 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:

6. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի «Ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական նպաստների նշանակման և վճարման աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):

i

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Ջերմուկի և Արարատի քաղաքային համայնքների ղեկավարներին`

1) ապահովել 2009 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների հաշվառման (փաստագրման) աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, իսկ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների սպասարկման տարածքում մեկից ավելի համայնքների առկայության դեպքում` աշխատանքները կազմակերպել համայնքներում` դրանցում ներգրավելով տեղական ինքնակառավարման մարմիններին.

2) մարզպետարանի (քաղաքային համայնքների ղեկավարների) աշխատակազմերի սոցիալական պաշտպանության հարցերով զբաղվող իրավասու ստորաբաժանումների և սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջոցով`

ա. 2009 թվականի ապրիլի 1-ից կազմակերպել կրկնակի տնային այցելություններ 2009 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների ընթացքում փաստագրված ընտանիքներ` այն հաշվարկով, որ դրանց թիվը հավասարաչափ բաշխվի տարվա 12 ամիսների համար` հաշվի առնելով յուրաքանչյուր ամսվա ընթացքում փաստագրման նպատակով դիմողների կանխատեսվող թիվը,

բ. տնային այցելության ընթացքում ուսումնասիրել տվյալ ընտանիքի` փաստագրման ժամանակ լրացրած դիմում-հայտարարագրում, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերում ներառված բոլոր տվյալները` ընտանիքի կազմը, սեփականությունը, եկամուտները, ընտանիքի սոցիալական մյուս տվյալները,

գ. դիմողի ներկայացրած փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկություններ հայտնաբերելու դեպքում` ձեռք բերել համապատասխան փաստաթղթեր, դրանք տեղադրել նպաստի գործում, կատարել համապատասխան փոփոխություններ տեղական տեղեկատվական բազայում և սահմանված կարգով ընթացք տալ,

դ. կազմել տնային այցելության արձանագրություն, ծանոթացնել այն դիմողին, միաժամանակ դիմողին գրավոր տեղեկացնել, որ տնային այցելության կատարման ու տվյալների կրկնակի ստուգման օրը համարվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դիմելու օր, իսկ 4-րդ մասով սահմանված 12-րդ ամիսը` հաջորդ տարվա փաստագրման ժամկետն է` գրության մեջ նշելով 2010 թվականի ընթացքում տվյալ ընտանիքի փաստագրման ամիսը,

ե. փաստագրման ժամկետի փոփոխությունը ներառել տեղական տեղեկատվական բազայում.

3) մինչև ապրիլի 5-ը հաստատել սոցիալական ծառայություններ տրամադրող յուրաքանչյուր տարածքային մարմնի համար սույն կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված աշխատանքների ժամանակացույցը` դրանում ներառելով նաև ըստ ամիսների ընտանիքների թիվը` կցելով ընտանիքների ցուցակը` հասցեներով.

4) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների աշխատողների տնային այցելությունների ժամանակացույցի մասին իրազեկել բնակչությանը` տնային այցելությունների ժամանակ, ինչպես նաև այն փակցնել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի հայտարարությունների տախտակին.

5) յուրաքանչյուր ամսվա մինչև 10-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների մասին` ըստ մարզում (համայնքում) գործող սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների:

(7-րդ կետը փոփ. 30.04.09 թիվ 456-Ն որոշում)

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Պետական նպաստների չափերը սահմանելու, պետական նպաստների վճարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2315-Ն որոշման 1-ին կետից հանել «ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում տրվող հրատապ օգնության,» բառերը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին ենթակետով.

i

«13.1. անմրցունակ գործազուրկ Գ 98 28

պահանջվող փաստաթուղթը` առաջարկություն զբաղվածության տարածքային կենտրոնից,»,

բ. 7-րդ կետի 17-րդ ենթակետում «20» թիվը փոխարինել «18» թվով,

գ. 7-րդ կետի 19-րդ ենթակետը «կողմից,» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ընդ որում, միայնակ մոր երեխայի ծածկագիրը չի կիրառվում, եթե միայնակ կնոջ խնամքի տակ գտնվող մեկից ավելի երեխաների հայրանունը նույնն է:»,

դ. 18-րդ կետի 1-ին ենթակետում «0,04» թիվը փոխարինել «0,033» թվով.

ե. 18-րդ կետի 2-րդ ենթակետը «հաշվարկված» բառից հետո լրացնել «` վճարման ենթակա,» բառերով, իսկ 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Աշխատավարձի չափը հաշվի է առնվում դիմելու պահին նախորդած 3 ամսվա միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատավարձի չափի մասին տեղեկատվությունը դիմողի կողմից ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի առաջին ամսվա մինչև 10-ը` եթե այդ ամիսը չի հաջորդում տվյալ ընտանիքի փաստագրման ամսվան:

Եթե դիմողը մինչև դիմելու ամիսն աշխատել է երեք ամսվանից քիչ, ապա աշխատավարձի չափը հաշվի է առնվում ամսվան նախորդող ամսվա աշխատավարձի չափով, իսկ դիմողի աշխատանքից ազատվելու դեպքում աշխատավարձի չափի մասին տեղեկատվությունը հանվում է տեղեկատվական բազայից` դրա մասին համապատասխան փաստաթուղթը ներկայացվելուց անմիջապես հետո` մեկօրյա ժամկետում:».

2) որոշման N 2 հավելվածի 20-րդ կետում «տվյալները» բառը փոխարինել «տվյալներ ունեցող» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշմամբ հաստատված կարգի`

1) 24-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Դիմողի կողմից` նպաստի (միանվագ օգնության կամ հրատապ օգնության) իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր ներկայացվելու կամ ընտանիքի եկամուտներում կամ ընտանիքի կազմում ու պայմաններում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր չներկայացվելու դեպքում նպաստի վճարումը դադարեցվում է դրանց հայտնաբերման ամսվանից:».

2) 30-րդ կետի «դ» ենթակետից հանել «(հրատապ)» բառը.

i

3) 35-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

4) 36.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

i

5) 61-րդ կետում «և մարզպետարան (Երևանի քաղաքապետարան)» բառերը փոխարինել «, մարզպետարան, Երևանի 12 թաղային, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմ» բառերով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը և վճարման կարգը հաստատելու մասին» N 255-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) վերնագիրը, 1-ին կետը, հավելվածի վերնագիրը, 1-ին, 5-րդ, 9-րդ և 14-րդ կետերը «հերոսի» բառից հետո լրացնել «կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Սահմանել`

1) զոհված` Հայաստանի Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի նպաստի չափը` 250 հազ. դրամ.

2) զոհված` առաջին աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 150 հազ. դրամ.

3) զոհված` երկրորդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի չափը` 100 հազ. դրամ:».

i

3) հավելվածի 4-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «կամ N 1.1 ձևերի», 5-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «կամ N 2.1 ձևերի», 10-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «կամ N 3.1 ձևերի» և 16-րդ կետում «ձևի» բառը փոխարինել «կամ N 4.1 ձևերի» բառերով` համաձայն N 2 հավելվածի.

i

4) հավելվածը լրացնել նոր` NN 1.1, 2.1, 3.1 և 4.1 ձևերով` համաձայն N 2 հավելվածի:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի հունվարի 15-ի

N 39-Ն որոշման

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

.__________________________________________________________________.

|Մարզը       |Տարածքային |             2009 թվական                 |

|            |մարմինները |_________________________________________|

|            |           |նախատեսված    |այդ թվում` |2009 թվականին |

|            |           |միջին ամսական |հրատապ     |ՀՀ պետական    |

|            |           |գումարը (դրամ)|օգնություն |բյուջեով      |

|            |           |              |(3%) (դրամ)|նախատեսված    |

|            |           |              |           |գումարի       |

|            |           |              |           |բաշխումը      |

|            |           |              |           |(դրամ)        |

|____________|___________|______________|___________|______________|

|  1         |    2      |      3       |     4     |      5       |

|____________|___________|______________|___________|______________|

|Արարատի     |ԱՐԱՐԱՏ     |    12,437,720|    373,132|   149,252,635|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԱՐՏԱՇԱՏ    |    66,826,453|  2,004,794|   801,917,438|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՎԵԴԻ       |    62,424,859|  1,872,746|   749,098,312|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՄԱՍԻՍ      |    66,823,837|  2,004,715|   801,886,045|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |   208,512,869|  6,255,386| 2,502,154,430|

|____________|___________|______________|___________|______________|

|Արագածոտնի  |ԱՇՏԱՐԱԿ    |    61,844,737|  1,855,342|   742,136,846|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԱՊԱՐԱՆ     |    16,797,782|    503,933|   201,573,384|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԾԱՂԿԱՀՈՎԻՏ |    19,971,517|    599,146|   239,658,202|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԹԱԼԻՆ      |    39,291,835|  1,178,755|   471,502,015|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |   137,905,871|  4,137,176| 1,654,870,447|

|____________|___________|______________|___________|______________|

|Արմավիրի    |ԱՐՄԱՎԻՐ    |    64,167,286|  1,925,019|   770,007,431|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՎԱՂԱՐՇԱՊԱՏ |    59,492,487|  1,784,775|   713,909,845|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԲԱՂՐԱՄՅԱՆ  |    18,215,821|    546,475|   218,589,854|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |   141,875,594|  4,256,268| 1,702,507,130|

|____________|___________|______________|___________|______________|

|Գեղարքունիքի|ԳԱՎԱՌ      |    54,618,994|  1,638,570|   655,427,927|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՍԵՎԱՆ      |    46,466,486|  1,393,995|   557,597,826|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՎԱՐԴԵՆԻՍ   |    72,801,992|  2,184,060|   873,623,906|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՃԱՄԲԱՐԱԿ   |    28,314,113|    849,423|   339,769,351|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՄԱՐՏՈՒՆԻ   |   150,291,836|  4,508,755| 1,803,502,031|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |   352,493,420| 10,574,803| 4,229,921,041|

|____________|___________|______________|___________|______________|

|Լոռու       |ԹՈՒՄԱՆՅԱՆ  |    34,882,208|  1,046,466|   418,586,499|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՏԱՇԻՐ      |    26,625,702|    798,771|   319,508,427|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՎԱՆԱՁՈՐ    |   168,904,755|  5,067,143| 2,026,857,064|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՍՊԻՏԱԿ     |   116,143,544|  3,484,306| 1,393,722,533|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՍՏԵՓԱՆԱՎԱՆ |    93,654,720|  2,809,642| 1,123,856,640|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |   440,210,930| 13,206,328| 5,282,531,163|

|____________|___________|______________|___________|______________|

|Կոտայքի     |ԱԲՈՎՅԱՆ    |    71,520,334|  2,145,610|   858,244,009|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՀՐԱԶԴԱՆ    |    66,093,248|  1,982,797|   793,118,973|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՉԱՐԵՆՑԱՎԱՆ |    33,291,228|    998,737|   399,494,738|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՆԱԻՐԻ      |    53,226,428|  1,596,793|   638,717,141|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |   224,131,239|  6,723,937| 2,689,574,862|

|____________|___________|______________|___________|______________|

|Շիրակի      |ԱՐԹԻԿ      |    80,572,745|  2,417,182|   966,872,939|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԱՄԱՍԻԱ     |     4,721,544|    141,646|    56,658,531|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՄԱՐԱԼԻԿ    |    24,829,122|    744,874|   297,949,460|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԱԽՈՒՐՅԱՆ   |    44,945,910|  1,348,377|   539,350,921|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԱՇՈՑՔ      |     7,056,785|    211,704|    84,681,416|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԳՅՈՒՄՐԻ-1  |   136,982,332|  4,109,470| 1,643,787,987|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԳՅՈՒՄՐԻ-2  |   150,443,351|  4,513,301| 1,805,320,208|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |   449,551,789| 13,486,554| 5,394,621,462|

|____________|___________|______________|___________|______________|

|Սյունիքի    |ԳՈՐԻՍ      |    50,831,316|  1,524,939|   609,975,791|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԿԱՊԱՆ      |    28,260,735|    847,822|   339,128,824|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՄԵՂՐԻ      |     6,913,932|    207,418|    82,967,184|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՍԻՍԻԱՆ     |    20,989,498|    629,685|   251,873,975|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |   106,995,481|  3,209,864| 1,283,945,774|

|____________|___________|______________|___________|______________|

|Տավուշի     |ԴԻԼԻՋԱՆ    |    25,101,470|    753,044|   301,217,640|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԻՋԵՎԱՆ     |    54,496,885|  1,634,907|   653,962,616|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ|    25,106,817|    753,205|   301,281,810|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԲԵՐԴ       |    39,136,583|  1,174,097|   469,638,996|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |   143,841,755|  4,315,253| 1,726,101,062|

|____________|___________|______________|___________|______________|

|Վայոց ձորի  |ՋԵՐՄՈՒԿ    |     4,562,241|    136,867|    54,746,887|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՎԱՅՔ       |    12,451,957|    373,559|   149,423,483|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԵՂԵԳՆԱՁՈՐ  |    38,957,074|  1,168,712|   467,484,894|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |    55,971,272|  1,679,138|   671,655,264|

|____________|___________|______________|___________|______________|

|Երևանի      |ԱՋԱՓՆՅԱԿ   |    54,404,540|  1,632,136|   652,854,479|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԱՎԱՆ       |    17,661,880|    529,856|   211,942,562|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԱՐԱԲԿԻՐ    |    23,519,959|    705,599|   282,239,506|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԴԱՎԹԱՇԵՆ   |    14,868,796|    446,064|   178,425,551|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԷՐԵԲՈՒՆԻ   |    58,244,683|  1,747,340|   698,936,197|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԿԵՆՏՐՈՆ    |    42,488,207|  1,274,646|   509,858,486|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՄԱԼԱԹԻԱ    |              |           |              |

|            |ՍԵԲԱՍՏԻԱ   |    59,840,796|  1,795,224|   718,089,552|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՆՈՐ ՆՈՐՔ   |    47,593,944|  1,427,818|   571,127,324|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՆՈՐՔ ՄԱՐԱՇ |     6,464,611|    193,938|    77,575,326|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՆՈՒԲԱՐԱՇԵՆ |     6,896,414|    206,892|    82,756,970|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՇԵՆԳԱՎԻԹ   |    67,557,415|  2,026,722|   810,688,985|

|            |___________|______________|___________|______________|

|            |ՔԱՆԱՔԵՌ    |              |           |              |

|            |ԶԵՅԹՈՒՆ    |    32,661,069|    979,832|   391,932,826|

|            |___________|______________|___________|______________|

|            |ԸՆԴԱՄԵՆԸ   |   432,202,314| 12,966,069| 5,186,427,766|

|________________________|______________|___________|______________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ             | 2,693,692,533| 80,810,776|32,324,310,400|

.__________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի հունվարի 15-ի

N 39-Ն որոշման

 

«Ձև N 1.1

 

_____________ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ղեկավար պարոն (տիկին) __________________________________________________ քաղ. ___________________________________________________________________ բնակության վայրը, հեռախոսահամարը _______________________________________ ծննդյան տարեթիվը ___________ ամիսը ___________ օրը ____________ անձը հաստատող փաստաթղթի համարը __________, տրվել է ____________ կողմից, _____ _________ 20 թ. ին:

 

ԴԻՄՈՒՄ

 

Խնդրում եմ նշանակել զոհված` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ: Զոհված` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի իրավունք ունեցող անդամներն են`

 

.__________________________________________________________________.

|NN |Ազգանունը, անունը,|Անձը     |Ազգակցական կապը       |Ստորագրու-|

|ը/կ|հայրանունը        |հաստատող |Մարտական խաչ շքանշանով|թյունը    |

|   |                  |փաստաթղթի|պարգևատրված  անձի     |          |

|   |                  |համարը   |նկատմամբ              |          |

|___|__________________|_________|______________________|__________|

|___|__________________|_________|______________________|__________|

|___|__________________|_________|______________________|__________|

|___|__________________|_________|______________________|__________|

.__________________________________________________________________.

 

Խնդրում եմ ամենամսյա նպաստը վճարել անկանխիկ _________ բանկի միջոցով:

Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի պատճենը Մարտական խաչ շքանշանով պարգևատրելու մասին ________ թերթ.

2) մահվան վկայականի պատճենը ________ թերթ,

3) ամուսնության վկայականի պատճենը ________ թերթ,

4) երեխաների ծննդյան վկայականի պատճենը ________ թերթ,

5) անձնագրի պատճենը ________ թերթ,

6) տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնից կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմնից զոհված` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի մյուս անդամների մասին,

7) տեղեկանք բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովից,

8) տեղեկանք ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին,

9) սոցիալական ապահովության քարտերի պատճենները կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքները:

 

    Դիմողի __________________    ________________

            (ստորագրությունը)       (ամսաթիվը)

           ____________________        ____________

           (դիմումի գրանցման ամսաթիվը)   (համարը)

 

Դիմումը` անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով` _______ թերթ,

ընդունեց _____________________  ____________________

              (անունը, ազգանունը)     (ստորագրությունը)»

 

«Ձև N 2.1

 

Նպաստի նշանակման (նպաստի չափի փոփոխության) կարգադրություն N

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.1-ին հոդվածի` Մարտական խաչ շքանշանով պարգևատրված ________________ __________________________________________________ _ի ընտանիքին նշանակել նպաստ ____________ դրամի չափով:

 

Նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք`

 

.__________________________________________________________________.

|NN |Անունը, ազգանունը,|Ազգակցական կապը|Անձը     |Նպաստի |Նպաստի   |

|ը/կ|հայրանունը        |Մարտական խաչ   |հաստատող |վճարման|բաժնեմասի|

|   |                  |շքանշանով      |փաստաթղթի|ժամկետը|չափը     |

|   |                  |պարգևատրված    |համարը   |       |         |

|   |                  |անձի նկատմամբ  |         |       |         |

|___|__________________|_______________|_________|_______|_________|

|1. |                  |               |         |       |         |

|___|__________________|_______________|_________|_______|_________|

|2. |                  |               |         |       |         |

|___|__________________|_______________|_________|_______|_________|

|3. |                  |               |         |       |         |

|___|__________________|_______________|_________|_______|_________|

|4. |                  |               |         |       |         |

|___|__________________|_______________|_________|_______|_________|

|5. |                  |               |         |       |         |

.__________________________________________________________________.

 

Սոցիալական ծառայություններ

    տրամադրող տարածքային                      ____________________

    մարմնի ղեկավար                             (ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                      ____ ___________ 200 թ.»

 

«Ձև N 3.1

 

Նպաստը բաժնեմասով վճարելու կարգադրություն N

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 200-թ.__________- -ի N _____ որոշման

Մարտական խաչ շքանշանով պարգևատրված _____________________________ -ի ընտանիքի նպաստի իրավունք ունեցող`

 

.______________________________________________________________.

|NN |Անունը, ազգանունը,|Անձը     |Նպաստի   |Նպաստի   |Նպաստի   |

|ը/կ|հայրանունը        |հաստատող |բաժնեմասի|բաժնեմասի|բաժնեմասի|

|   |                  |փաստաթղթի|վճարման  |վճարման  |չափը     |

|   |                  |համարը   |սկիզբը   |ժամկետը  |         |

|___|__________________|_________|_________|_________|_________|

|1  |                  |         |         |         |         |

|___|__________________|_________|_________|_________|_________|

|2  |                  |         |         |         |         |

|___|__________________|_________|_________|_________|_________|

|3  |                  |         |         |         |         |

|___|__________________|_________|_________|_________|_________|

|4  |                  |         |         |         |         |

|___|__________________|_________|_________|_________|_________|

|5  |                  |         |         |         |         |

.______________________________________________________________.

 

Նպաստի բաժնեմասը վճարել ___ ________ 20 թ-ից __________ դրամի չափով:

 

Սոցիալական ծառայություններ

    տրամադրող տարածքային                      ____________________

    մարմնի ղեկավար                             (ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                      ____ ___________ 20  թ.

 

Նպաստը բաժնեմասով վճարելու կարգադրությունը կազմվել է ________ օրինակից, որոնցից`

1) _______ օրինակ տեղադրված է ----------- ի գործում.

2) _____ օրինակն ուղարկվել է սոցիալական ծառայությունների տրամադրման __ ____________ տարածքային մարմին ______ _____________ 20 թ.ին:

 

Սոցիալական ծառայություններ

    տրամադրող տարածքային                      ____________________

    մարմնի ղեկավար                             (ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                      ____ ___________ 200 թ.»

 

«Ձև N 4.1

 

Նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման կարգադրություն N

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 200 թ ____________ -ի N ____ որոշման

Մարտական խաչ շքանշանով պարգևատրված ______________________________ -ի ընտանիքի նպաստի իրավունք ունեցող ______________________ -ի, նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 20 թվականի N որոշմամբ հաստատված` զոհված` Հայաստանի ազգային հերոսի, ինչպես նաև Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի վճարման կարգի կետի ենթակետի համաձայն:

 

Սոցիալական ծառայություններ

    տրամադրող տարածքային                      ____________________

    մարմնի ղեկավար                             (ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                      ____ ___________ 20  թ.

 

Նպաստի (նպաստի բաժնեմասի) վճարման դադարեցման կարգադրությունը կազմվել է ________ օրինակից, որոնցից`

1) _____ օրինակ տեղադրված է ___________ -ի գործում.

2) _____ օրինակն ուղարկվել է սոցիալական ծառայությունների տրամադրման __ ____________ տարածքային մարմին ______ _____________ 20 թ.ին:

 

Սոցիալական ծառայություններ

    տրամադրող տարածքային                      ____________________

    մարմնի ղեկավար                             (ստորագրությունը)

 

    Կ.Տ.                                      ____ ___________ 200 թ.»

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 39-Ն
Որոշում