118.0133.070700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 ՀՐԱՄԱՆ
 
3 հուլիսի 2000 թվականի թիվ 133
 
2000 ԹՎԱԿԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԱՐԺԵՔԻ (ԳՆԻ) ՄԱՍԻՆ
 
i
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» թիվ 662 որոշման 5-րդ կետի վերջին պարբերության պահանջներին համաձայն` հիմք ընդունելով ակցիզային դրոշմանիշերի տպագրման և առաքման համար միջազգային մրցույթի հաղթող ճանաչված «Giesecke & Devrient» ընկերության հետ 1999 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրով ակցիզային դրոշմանիշերի տպագրման և առաքման հետ կապված ծախսերի հանրագումարը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
Հաստատել ակցիզային դրոշմանիշերի արժեքը (գինը) (ցանկը կցվում է):
 
Հաստատված է
 
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 2000 թվականի
հուլիսի 3-ի թիվ 133 հրամանով
 
ՑԱՆԿ
 
Ակցիզային դրոշմանիշերի արժեքների (գների)
 
__________________________________________________________________________
  Ակցիզային դրոշմանիշի տեսակ                 Չափս      Գինը 1,000 հատի
                                                       համար (ԱՄՆ դոլար)
__________________________________________________________________________
  Ներմուծվող ծխախոտի համար (չկտրտված)     22 x 44 մմ       0,9940
 
  Արտադրվող ծխախոտի համար  (չկտրտված)     22 x 44 մմ       0,9965
 
  Արտադրվող ծխախոտի համար  (կտրտված)      22 x 44 մմ       1,4100
 
Ներմուծվող ոգելից խմիչքների համար
  (կտրտված)                               20 x 160 մմ      4,2906
 
Արտադրվող ոգելից խմիչքների համար
  (կտրտված)                               20 x 16 մմ       4,3925
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
                         07.   07.       2000թ.
                    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 118000062