Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 ապրիլի 2019 թվականի N 465-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-087-03.04.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 29

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-087-03.04.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ԱԱՀ-ի շեմը վերականգնել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը գործող` տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 մլն դրամի մակարդակում, նվազեցնել հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հարկային բեռը` այն ամրագրելով 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով (իրացման շրջանառության 6 տոկոս` հանած ծախսերի 3 տոկոսը, բայց ոչ պակաս իրացման շրջանառության 4 տոկոսից, 2019 թվականի համար սահմանված` համապատասխանաբար 8 տոկոսի և 5 տոկոսի փոխարեն):

Առաջարկություններ ներկայացնելը հիմնավորվում է ՓՄՁ-ի ոլորտի հարկային միջավայրը հնարավորինս շուտ բարելավելու և վարվող քաղաքականության կանխատեսելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող` շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսավարող սուբյեկտների կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկներ ներկայացնելու վերջնաժամկետի` ապրիլի 20-ի մոտենալու հանգամանքով:

Այդ կապակցությամբ, հայտնում ենք հետևյալը:

Օրենքի նախագծով ներկայացված նույն առաջարկությունները ներկայացվել են նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կից օրենքների նախագծերի փաթեթով (Կ-075-29.03.2019-ՏՀ-011/0), որը 2019 թվականի մարտի 7-ին արժանացել է Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանը և ներկայացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` քննարկման: Նշված օրենքների նախագծերի փաթեթով, բացի վերոնշյալ առաջարկություններից, ներկայացվել են նաև բազմաթիվ այլ առաջարկություններ, որոնք փոխկապակցված են, կրում են համակարգված (ոչ տեղային) բնույթ և արտացոլում են Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախանշված` ուղղակի հարկերի գծով հարկային բեռի նվազեցման և դրա արդյունքում առաջացող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը որոշակիորեն փոխհատուցելու քաղաքականությանն ուղղված լուծումները: Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագծով անդրադարձ է կատարվում ոլորտային նշանակություն ունեցող մի շարք խնդիրների, որոնցից մի քանիսը, ի դեպ, նույնպես հրատապ լուծումներ են պահանջում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է`

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 27-ի N ՍԴԱ-1436 որոշման հիման վրա կատարվող փոփոխություններին (որոնց վերջնաժամկետը 2019 թվականի մայիսի 1-ն է).

2) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ավտոմեքենաների առք ու վաճառքի գործարքներից առաջացած եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցմանը վերաբերող առաջարկությանը (անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ 2018 թվականի համար եկամտային հարկի տարեկան հաշվարկները պետք է ներկայացվեն մինչև 2019 թվականի ապրիլի 20-ը ներառյալ).

3) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցումը պետական տուրքից ազատելուն (խնդիրն այն է, որ առկա սոցիալ-տնտեսական իրավիճակում պետական տուրքի վճարումը մեծ բեռ է դարձել այս շրջանակի անձանց համար).

4) Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաների մասով սահմանված ճանապարհային հարկը վերացնելուն (խնդիրն այն է, որ 2018 թվականի հունվարի 1-ից բարձրացվել են միջազգային բեռնափոխադրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող ճանապարհային հարկի դրույքաչափերը, ինչը նույնպես խնդիրներ է առաջացրել ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար):

Ամփոփելով շարադրվածը` խնդիրներին ավելի համակարգային լուծում տալու նպատակով առաջարկում ենք ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումից և դրա դրույթներին անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության քննարկումների շրջանակներում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.04.2019
N 465-Լ
Որոշում