ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2019 թվականի N 489-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության 72-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով` 2019 թվականի մայիսի 19-ից 22-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամներից Արսեն Թորոսյանի և Ալինա Նիկողոսյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի գործուղման ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել պատվիրակության` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թվականի մայիսի 3-ի
N 489-Ա որոշման
ԿԱԶՄ
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ԺՆԵՎ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ
Արսեն Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար
Լենա Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ալինա Նիկողոսյան - ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար