ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 մայիսի 2019 թվականի N 511-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ, ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2019 թվականի մայիսի 12-ին` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ), մայիսի 13-ին` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), իսկ մայիսի 14-ից 16-ը` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Բելգիայի Թագավորություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայաններում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Արսեն Գասպարյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, Հայարփի Հակոբյանինը և Սոֆյա Նավասարդյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Հակոբ Արշակյանինը (այդ թվում նաև` ճանապարհածախսը)` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Արթուր Գասպարյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Վահագն Աբգարյանինը, Գրիգորի Առաքելյանինը և Գագիկ Վանոյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ`
1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին.
2) Հասմիկ Հարությունյանի գործուղման ծախսերը կատարվելու են «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթեր` 2019 թվականի մայիսի 12-ին` Երևան-Լյուքսեմբուրգ, մայիսի 13-ին` Բրյուսել-Տյումեն-Պեկին, իսկ մայիսի 16-ին` Պեկին-Ալմաթի-Երևան երթուղիներով:
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթերի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 10
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի
2019 թվականի մայիսի 10-ի
N 511-Ա որոշման
ԿԱԶՄ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի տիկին
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ա. Գասպարյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի օգնական
Վ. Կարապետյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Մ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
(05.05.2019 - 13.05.2019)
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
գլխավոր մասնագետ
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետի
տեղակալ
Հ. Հակոբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
արարողակարգային միջոցառումների պատասխանատու
Ս. Նավասարդյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում
առանձին գործառույթներ համակարգող
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր
Հ. Հարությունյան - «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի մամուլի քարտուղար
(համաձայնությամբ)
Անվտանգություն
Գ. Մովսեսյան - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի
պետ
Հ. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ղ. Ղազարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Գասպարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Գ. Գրիգորյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(05.05.2019 թ. - 14.05.2019 թ.)
Վ. Աբգարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(05.05.2019 թ. - 14.05.2019 թ.)
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
Ա. Մուրադյան - Հանրային հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Անդրեասյան - Հանրային հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)
Զ. Հարոյան - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Վ. Հակոբյան - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Գզիրյան - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)
Թ. Հակոբյան - «Սիվիլնեթ» լրատվական կայքի թղթակից
(համաձայնությամբ)
Դ. Գալստյան - «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության
թղթակից (համաձայնությամբ)
Հավելված N 2
ՀՀ վարչապետի
2019 թվականի մայիսի 10-ի
N 511-Ա որոշման
ԿԱԶՄ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ԻՑ 16-Ը ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի տիկին
Հ. Արշակյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարար
Ա. Գասպարյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Հ. Թաշչյան - ՀՀ վարչապետի օգնական
Վ. Կարապետյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Մ. Ավետիսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
գլխավոր մասնագետ
Դ. Տեր-Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի պետական արարողակարգի
ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ
(06.05.2019 թ. - 16.05.2019 թ.)
Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետի
տեղակալ
Հ. Հակոբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
արարողակարգային միջոցառումների պատասխանատու
Ս. Նավասարդյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում
առանձին գործառույթներ համակարգող
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր
Հ. Հարությունյան - «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի մամուլի քարտուղար
(համաձայնությամբ)
Անվտանգություն
Գ. Մովսեսյան - ՀՀ պետական պահպանության ծառայության առաջին բաժնի
պետ
Հ. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ղ. Ղազարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Գասպարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Գ. Առաքելյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(06.05.2019 թ. - 16.05.2019 թ.)
Գ. Վանոյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող