Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մայիսի 2019 թվականի N 528-Լ

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-098-10.04.2019-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                   Տ. Ավինյան

 

2019 թ. մայիսի 14

Երևան

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-098-10.04.2019-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առկա են մի շարք խնդրահարույց հարցադրումներ: Այսպես.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված լիազորությունները ՀՀ կառավարությունը կարող է վերապահել ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լիազոր մարմնին: Նշված առաջարկությունը չի բխում օրենսդրության պահանջներից, քանի որ ՀՀ օրենսդրական ակտերով նման լիազորություն ՀՀ կառավարությանը վերապահված չէ: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ նաև օրենքի 9-րդ հոդվածը, որտեղ հստակ սահմանված են լիազոր մարմնի իրավասությունները:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումներն անընդունելի են, քանի որ հակասում են «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի դրույթներին, որոնց համաձայն սահմանվում են կազմակերպության գործունեության պետական երաշխիքները, մասնավորապես` պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին և նրանց պաշտոնատար անձանց արգելվում է միջամտել կամ խոչընդոտել Կազմակերպության օրինական գործունեությանը, իսկ նույն օրենքի 2-րդ գլուխն ամբողջովին վերաբերում է կազմակերպություն ստեղծելու մասին դրույթներին, մասնավորապես` օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` կազմակերպությունը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով գրանցման պահից, հետևաբար, հասարակական կազմակերպության, տվյալ դեպքում` մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հիմնադրման համար որևէ թույլտվություն չի պահանջվում:

3. Նախագծի 7-րդ հոդվածում նախատեսված են կարգավորումներ, համաձայն որոնց` այլ մարզական հասարակական կազմակերպությունները, միությունները և ընկերությունները սույն օրենքով սահմանված կարգով պարտավոր են հավատարմագրվել: Մինչդեռ հիշյալ օրենքում բացակայում են հասարակական կազմակերպությունների, միությունների և ընկերությունների հավատարմագրման վերաբերյալ կարգավորումներ: Պարզ չեն նաև հավատարմագրման նպատակը և իրավական բովանդակությունը, անհասկանալի է նաև, թե հոդվածով նախատեսվող հավատարմագրումը որտեղ է իրականացվելու, ում կողմից և ինչպես:

4. Նախագծում օգտագործվում են մի շարք դրույթներ, որոնք չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Օրենքի և իրավական որոշակիության սկզբունքի հարաբերակցության վերաբերյալ իր մի շարք որոշումներում, հղում կատարելով նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքին, իրավական դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ սահմանադրական դատարանը: Մասնավորապես` իր 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «... օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը:»:

ՀՀ սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-1142 և ՍԴՈ-1270 որոշումներում անդրադառնալով ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածում ամրագրված որոշակիության սկզբունքին` գտել է, որ օրենքները պետք է լինեն այնպիսին, որ համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության համար, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում:

Այդ առումով նախագծի կարգավորումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել իրավական որոշակիության սկզբունքին:

5. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվող 18.6-րդ հոդվածի «դ» կետով նշված է մարզիկների հակադոպինգային ապահովումից օգտվելու, ինչպես նաև հիվանդության և վնասվածքի դեպքում բժշկական հաստատություններում, բժշկամարզական դիսպանսերներում համապատասխան բուժում ստանալու իրավունքը, սակայն նշված չէ, թե ինչ հիմունքներով է այն իրականացվելու: Հստակեցված չէ, թե ինչ միջոցների հաշվին պետք է իրականացվի մարզիկների բուժումը:

Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ներկայացված օրենքի նախագիծը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում քննարկվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՀՀ կառավարությունը, նկատի ունենալով առաջարկվող փոփոխությունների ծավալը և առկա խնդիրները, գտնում է, որ գործող օրենքը պետք է լրամշակվի և շարադրվի նոր խմբագրությամբ:

Ամփոփելով` ՀՀ կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է ձեռնպահ մնալ ներկայացված օրենքի նախագծի քննարկումներից և համագործակցել բնագավառի լիազոր մարմնի հետ` հնարավորինս սեղմ ժամկետներում օրենքի նախագծի մշակման և համատեղ ներկայացման նպատակով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.05.2019
N 528-Լ
Որոշում