ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2019 թվականի N 546-Ա
ՍՈՒՐԵՆ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով`
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պարուսույց Սուրեն Գյանջումյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. մայիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. մայիսի 15-ի
N 546-Ա որոշման
ԿԱԶՄ
ՍՈՒՐԵՆ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Գալստյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Արզումանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի տեղակալ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության տեղական ինքնակառավարման
քաղաքականության վարչության պետ
Լ. Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Տ. Վիրաբյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Հովնան եպիսկոպոս - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
Հակոբյան (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Կ. Գևորգյան - Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների
միության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Կարապետյան - Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական
համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի
մանկավարժության ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)
Գ. Գյանջումյան - Ս. Գյանջումյանի որդին (համաձայնությամբ)