Սեղմել Esc փակելու համար:
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2019 թվականի N 566-Ա

 

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԿԱՆԱԴԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին 2019 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 2-ը գործուղել Կանադա (Օտտավա)` «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի վրա:

3. Էդուարդ Աղաջանյանի` Կանադա (Օտտավա) գործուղման` մայիսի 31-ից մինչև հունիսի 1-ը գիշերավարձը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, ճանապարհածախսը և օրապահիկի հետ կապված ծախսերը, կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Էդուարդ Աղաջանյանի` մայիսի 28-31-ը Կանադա (Օտտավա) գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կանադա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 21

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.05.2019
N 566-Ա
Որոշում